Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս

  1. Բացատրի՛ր այս տողերը՝ Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս -Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի:

Իմ կարծիքով տողերը նշանակում են, որ ինչքան շատ բան ես իմանում, սովորում տեսնում, այնքան հետաքրքիր է դառնում աշխարհ։ Ցանկանում ես բացահայտել նրա գաղտնիքները։

 

  1. Բացատրի՛ր բառերը՝ անհուն, գանգատ, հրճվանք:

անհուն-անսահման

գանգատ-բողոք

հրճվանք-ուրախություն

 

  1. Բանաստեղծությունը վերնագիր չունի, վերնագրի՛ր:

Ես բանաստեղծությունը կվերնագրեյի՝ <<Սերը աշխարհին>>։

 

  1. Բանաստեղծության տողերից մեկը դարձնել վերնագիր,այդ վերնագրով գրել շարադրություն:

 Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի

Իմ աշխարհը Հայաստանն է՝ իր գեղեցիկ և տեսարժան վայրերով: Ես շատ եմ սիրում իմ երկիրը։ Սիրում եմ ճամփորդել Հայաստանով։ Սիրում եմ Սևանա լիճը, Դիլիջանի անտառները, Արագած լեռը իր հզորությամբ և Հայաստանի բոլոր գեղատեսիլ վայրերը։ Գիտեմ, որ այն պետք է մաքուր պահենք։ Երբ մենք ճամփորդում ենք Հայաստանով, միշտ մաքուր ենք պահում տարածքը։ Ինչքան շատ եմ ճամփորդում այնքան շատ եմ ցանկանում ծանոթանալ Հայաստանի հետ, և անքան շատ եմ սիրում Հայաստանը։

Իմ աշխարհը նաև իմ ընտանիքն է, որտեղ տիրում է համերաշխություն և երջանկություն։ Մենք բոլորս սիրում ենք լսել միմիյանց և սովորում ենք մեկս մյուսից սիրել աշխարհը։

Արջաորս

Առանձնացրո՛ւ բարբառային բառերը,  բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

Հիմի-հիմա

Աշունքվա-աշնան

Դրուստ-ճշմարիտ

Օքմին-մի մարդ

Մերուն-ձագեր հանած հավ

Կշտին-կողք

Շլինք-վիզ

Բայաթ-արևելյան երաժշտության տխուր եղանակ

Տապ-տաքություն

Մորմոնջաբուն-մրջյուն

Պըտիտ-պտտվել

Ծերպ-ճեղք

Եղևնին

Փորձի՛ր ներկայացնել ստեղծագործության գաղափարը:

Իմ կարծիքով, ստեղծագործության մեջ կա երկու գաղափար։ Առաջին, որ պետք չէ վնասել ինչ-որ մեկին որպեսզի ուրախություն պատճառես քեզ։ Երկրորդ՝ պետք է միշտ պայքարել ինչպես եղևնին, չընկճվել և աշխարհին նայել միշտ ուրախ և զվարթ։

Բարբառային ընթերցումներ

Բարբառային ասացվածքներ․ ընթերցել, դարձնել գրական հայերեն, մեկնաբանել։

 

Քամու պերածը քամին կտանի:

Քամու բերածը քամին կտանի։

Հեշտ ստացածը հեշտ կկորցնես։

 

Մոդիկ հարեվանը հեռու բարեկամիցը լավ ա:

Մոտիկ հարեվանը հեռու բարեկամից լավ է։

 

Թող ասեն կեշ ա, թող չասեն էշ ա:

Լավ է ասեն գեշ է, քան ասեն էշ է։

 

Դրուստը խոսողի փափախը ծակ կըլի:

Ճիշտ խոսողի փափախը ծակ կլինի:

 

Կյառնը կյուլին պահ չըն տալ:

Գառը գայլին պահ չեն տալիս։

 

Կըռվումը չամենչ չըն պըժենում:

Կռվի մեջ չամիչ չեն բաժանում:

 

Շանը քըշտավը առանց մըհակ քինիլ չըն:

Շան մոտով առանց մահակ չեն անցնի:

 

30.10.2023 Աշխատանք դասարանում

1. Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասություններից հանի՛ր:

Դարձյալ այդ մասի՞ն ես խոսում:

Էլի

 

Ամբողջ ճանապարհը քայլեցի:

Ոտքով

 

Դու արդեն վերադարձել ես:

հե՞տ

 

Կարմիր շատ ծաղիկներ հավաքեցինք:

Գույնի

 

Կրկին ասում եմ քեզ:

անգամ

 

Առաջին հերթին այս գործը պիտի լինի:

Նախ

 

Քեզ մի մարդ էր հարցնում:

հատ

 

Կարելի՞ է զանգել:

մի հատ

 

Այլ մարդիկ ավելի լավ կհասկանային:

Ուրիշ

 

2. Գրի՛ր տրված բառերի նույնարմատ հականիշները:

Օրինակ՝

կարևոր — անկարևոր,

ընդմիջումներով — անընդմեջ:

 

Գեղեցիկ-տգեղ

հաճելի-տհաճ

մարդկային-անմարդկային

գիտուն-անգետ

դուրեկան-անդուր

ուշադիր-անուշադիր

արժանի-անարժան

թևավոր-անթև

ախորժելի-անախորժ

գունեղ-անգույն

բնական-անբնական

խելոք-անխելք

կարևոր-անկարևոր

լուրջ-անլուրջ

անամպ-ամպ

տեղյակ-անտեղյակ

լուսավոր-անլույս

գերակշռել-շգերակշռել

խոսուն-անխոսուն

կարևոր-անկարևոր:

16.10.2023 Գործնական քերականություն

  1. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Քո չքնաղ ծաղկի բույր է ինձ այստեղ բերել: (բույր, բյուր)

Անթիվ ու բյուր են աստղերը: (բույր, բյուր)

Ասիան երբևէ կհանգստանա՞ պատերազմներից: (Ասիա, Ասյա)

Ասյան երբևէ կհանգստանա՞ իրեն այդքա՜ն հուզող մտքից: (Ասիա, Ասյա)

Սոֆիան գեղեցիկ ու հյուրընկալ քաղաք է: (Սոֆիա, Սոֆյա)

Սոֆյան գեղեցիկ ու նրբանկատ աղջիկ է: (Սոֆիա, Սոֆյա)

  1. Բացթողնված տառերը լրացրո՛ւ:

Ս.անա լճի խն.իրն այս.ր հուզում է յուրաքանչ.ուր քաղաքակիր. մար.ու: Ս.անի ջրի մակարդակը տասն.ակ տարիների ըն.ացքում ի.ել է: Ջրի կորստի հետ առն.վում են մի շարք այլ .ական հար.եր: Առան.ին ուշադրության է արժանի ջրավազանի կեն.անական աշխարհի պահպանության խն.իրը:

Բնակության ա.բարենպաստ պայման.եր են ստեղծվել նա. Ս.անի թ.ավոր բնակիչների՝ թռ.ուն.երի համար:

 

Սևանա լճի խնդիրն այսօր հուզում է յուրաքանչյուր քաղաքակիրթ մարդու: Սևանի ջրի մակարդակը տասնյակ տարիների ընթացքում իջել է: Ջրի կորստի հետ առնչվում են մի շարք այլ էական հարցեր: Առանձին ուշադրության է արժանի ջրավազանի կենդանական աշխարհի պահպանության խնդիրը:

Բնակության անբարենպաստ պայմաններ են ստեղծվել նաև Սևանի թևավոր բնակիչների՝ թռչունների համար:

 

  1. Կետերը փոխարինի՛ր տրված բառերից մեկով: Համեմատի՛ր բառի իմաստները տարբեր նախադասություններում:

Փափկել, սուր, ալիք, փչել:

Սուր դանակ է. պետք, որ այդ բիծը քերեմ:

Շատ սուր մարդ է ընկերս, նրա խոսքը լսել չի լինում առանց ծիծաղի:

Սուր-փոխաբերական՝ սրամիտ

Սուր-լավ կտրող

 

Ալիքը խորտակված նավի մի բեկոր ափ հասցրեց:

Կյանքի ալիքը նրան շպրտել էր ընտանիքից հեռու:

Ալիք-ջրի մակերեսին բարձրացող շերտ

Ալիք-փոխաբերական՝ որևէ բանի բուռն՝ դրսևորում

 

Քամին փչում էր ամբոդջ ուժգնությամբ:

Ընկերները գիտեին, որ նա փչում էր, ոչ մի վագրի էլ չի հանդիպել:

փչել-օդի հոսանքի շարժում

փչել-փոխաբերական՝ ստել

 

Մոմն արևից փափկել ու ծռմռվել էր:

Մի քանի քաղցր խոսքից փափկել էր, չորությունից ու խստությունից հետք չէր մնացել:

փափկել-փափկանալ

փափկել-փոխաբերական՝ մեղմանալ։

10.10.2023

1. Տոկոսը ներկայացրու անկրճատելի կոտորակի տեսքով:
5%=10/2
2. Սովորական կոտորակները գրիր տոկոսների տեսքով:
91/100-91%
3/100-3%
4. 8/20 կոտորակը ներկայացրու տոկոսի տեսքով:
Պատասխան՝ 40%
5. 20 մետր բրդե գործվածքից կտրեցին 3 մ:
Որոշիր, թե բրդե գործվածքի քանի՞ տոկոսը կտրեցին:
20-100%
3-x
3×100:20=15%
Պատասխան՝ 15%
6.Կոտորակը գրիր տոկոսի տեսքով:
21/20=105%
7.Հաշվիրթե պատկերի ո՞ր տոկոսը ներկված չէ կապույտ գույնով:

Windows10_HP.jpg

Պատասխան՝ 75%
8.
1. Ընտրիր ճիշտ շարունակությունը՝ 1կմ-ը հավասար է
25 կմ-ի 42%
5000×42:100=2100 մ
9.Թվի 3/4-րդ մասը ներկայացրու տոկոսի տեսքով և համեմատիր 76% տոկոսի հետ:
Երկրորդ պատուհանում գրիր  >< կամ = նշաններից մեկը:
75%<76%
10.Խանութը ստացավ 400 կգ գազար:
Աննան գնեց ամբողջ գազարի 5%-ը, իսկ Արմենը՝ 1%-ը:
Քանի՞ կգ գազար գնեց նրանցից յուրաքանչյուրը:
Աննան գնեց 20 կգ գազար:
Արմենըգնեց 4 կգ գազար:
11.Դետալի պատրաստման վրա ծախսվում է 1600 դրամ:
Նոր տեխնոլոգիաների ներդրման միջոցով հաջողվեց դետալի ծախսը իջեցնել 2%-ով:
Որքա՞ն դարձավ դետալի նոր գինը:
Պատասխան՝ 1568 դրամ:
12.Հաշվիր, թե ի՞նչ գումար կլինի բանկային հաշվի վրա մեկ տարի հետո, եթե հիմա հաշվի վրա կա 7000 դրամ և տարեկան այն ավելանում է 4% տոկոսով:
Պատասխան՝ 7280 դրամ:
13.Հաշվիր 900-ի 5%-ը:
Պատասխան՝ 45
14.Տղան կարդաց գրքի 209 էջ, որը կազմում է ամբողջ գրքի 19%-ը:
Քանի՞ էջ կա գրքում:
Պատասխան՝ գրքում կա 1100 էջ:
15.Գտիր թիվը, եթե նրա 2% -ը հավասար է 14 -ի:
Պատասխան՝ 700
16.Գտիր այնպիսի թիվ, որի 29%-ը 203-ն է:
Պատասխան՝ 700
17.Տատիկը թխեց 175 կարկանդակ, որոնցից 14-ը կերավ Հայկը:
Որոշիր, թե կարկանդակների քանի՞ տոկոսը կերավ Հայկը:
Պատասխան՝ Հայկը կերավ կարկանդակների 8%-ը:
18.Դպրոցում սովորում է 500 աշակերտ, որոնցից 270-ը աղջիկներ են:
Դպրոցի աշակերտների քանի՞ տոկոսն են կազմում աղջիկները:
Պատասխան՝ 54%-ը:
19.Գտիր թիվը, եթե նրա 29%-ը հավասար է 1015-ի:
Պատասխան՝ 3500
20.Այգուց հավաքեցին 2600 կգ խնձոր, որոնց 13% -ը ուղարկեցին խանութ, իսկ մնացածը՝ շուկա:
Քանի՞ կգ խնձոր ուղարկեցին շուկա:
Պատասխան՝ շուկա ուղարկեցին 2262 կգ խնձոր:
21.Պանիրը արժեր 1100 դրամ: Որքա՞ն է պանրի նոր գինը 5% -ով էժանանալուց հետո:
Պատասխան՝ պանրի նոր գինը 1045 դրամ է:
22.Այգում սոճիներ տնկեցին:
Ծառերի 80%-ը ամրացավ, իսկ մնացածը՝ չորացավ:
Գտիր, թե քանի՞ ծառ տնկեցին, եթե ամրացավ դրանցից 32-ը:
Պատասխան՝ տնկեցին 40 ծառ:

09.10.2023 Աշխատանք դասարանում

Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք:

Լավ է կույր աչքով, քան կույր մտքով։

Կարդա այսպես.

լաւ — լավ

կոյր — կույր

Բառարան

աչօք — աչքով

մտօք — մտքով

1.Նախադասությունը ժամանակակից հայերեն (աշխարհաբար) դարձրու:

 Գրաբար և աշխարհաբար նախադասութ

յունները բարձրաձայն կարդա՛:

 Քո կարծիքով ո՞ր դեպքում է այն ավելի գեղեցիկ հնչում:

 

Իմ կածիքով ավելի լավ է հնչում աշխարհաբարը։

 

2.Կոյր մտօք արտահայտությունն ինչպե՞ս ես հասկանում: Դրա հակառակ իմաստն արտահայտող բառը կամ բառակապակցությունը գտիր:

Կույր մտքով-անխելք

Սուր մտքով-խելացի

 

3.Մարդը կարո՞ղ է սրտով կույր լինել

Կույր սիրտ-քար սիրտ

 

4.Ինչպե՞ս ես հասկանում այս նախադասությունը (նախադասությունն ազատ և ընդարձակ փոխադրիր):

Ավելի լավ է չտեսնել քան անխելք լինել։

04.10.2023 Գործնական քերականություն

  1. Հնչյունափոխվածարմատները գտի՛ր, գրի՛ր դրանց անհնչյունափոխ ձևերը և նշի՛ր, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել:

պատկերազարդ-պատկեր+ա+զարդ
բազկաթոռ-բազուկ+աթոռ (ու-ն սղվել է)
ոսկեվառ-ոսկի+վառ (ի-ն դարձել է ե)
մաքսանենգ-մաքս+ա+նենգ
կաղնեփայտ-կաղին+փայտ (ի-ն դարձել է ե)
գրկել-գիրկ+ել վերջածանց (ի-ն սղվել է)
լեռնաշղթա-լեռ+ն+ա+շղթա
պատուհան-պատ+ու+հան
ամառնամուտ-ամառ+ա+մուտք (ք-ն սղվել է)
մարդամոտ-մարդ+ա+մոտ
ժամացույց-ժամ+ա+ցույց
հողագունդ-հող+ա+գունդ
ջերմանավ-ջերմ+ա+նավ
սրտապատառ-սիրտ+ա+պատառ (ի-ն սղվել է)
ցուցանակ-ցույց+անակ (յ-ն սղվել է)
սիրառատ-սեր+առատ (ե-ն դարձել է ի)
գինեվաճառ-գինի+վաճառք (ի-ն դարձել է ե)
գերեվաճառ-գերի+վաճառք (ի-ն դարձել է ե)
բարեգութ-բարի+գութ (ի-ն դարձել է ե)
մատենագիր-մատյան+գիր (յա-ն դարձել է ե-ի)
լուսամուտ-լույս+ա+մուտք (յ-ն սղվել է)

 

  1. Վերականգնե՛ք տրված բառերի անհնչյունափոխ արմատները`նշելով հնչյունափոխությունը։

Կիսամյակ-կես ամյակ (ե-ն դարձել է ի)

վիրաբույժ-վերք բուժող (ե-ն դարձել է ի)

զինագործ-զենք գործ (ե-ն դարձել է ի)

վիճաբանություն-վեճ մեկնաբանել (ե-ն դարձել է ի)

հանդիսատես-հանդես տեսնել (ե-ն դարձել է ի)

գիտակ-գետ ակ (ե-ն դարձել է ի)

  1. Կապակցությունների իմաստն արտահայտե՛ք մեկ բառով։ Նշե՛ք կատարվող հնչյունափոխությունը։

կրունկները կոխելով — կրնկակոխ (ու-ն դարձել է ը)

բարձր հասակ ունեցող — բարձրահասակ (ը-ն սղվել է)

դեմքի գիծ — դիմագիծ (ե-ն դարձել է ի)

գարու ջուր — գարեջուր (ու-ն դարձել է ե)

բուրդ տվող — բրդատու (ու-ն դարձել է ը)

բարձր դիրք ունեցող — (բարձրադիր ը-ն սղվել է)

գինի վաճառող — գինեվաճառ (ի-ն դարձել է ե) (ի+ա=ե)

միտք անել — մտածել (ի-ն դարձել է ը)

պատիժ տալ — պատժել (ի-ն սղվել է)

բարի սիրտ ունեցող — բարեսիրտ (ե-ն դարձել է ի)

զրույց անել — զրուցել (ույ-ը դարձել է ու)

 

  1. Ընդգծե՛ք այն բառը, որի մեջ բաց է թողած յ տառը։

Ա․ Հեքիաթ, գնայինք, ձիարշավ։

Բ․ լիանալ, միասին, գայիսոն։

Գ․ Կրիա, Մարոյի, միայն։