Փոքրիկ իշխանի հետաքրքիր մտքերից

  • Բայց եթե դա մի որևէ մոլախոտ է, հենց որ ճանաչեցիր, պետք է անմիջապես արմատախիլ անես:
  • Պետք է մի երկու թրթուր հանդուրժեմ, եթե ուզում եմ թիթեռների հետ ծանոթանալ:
  • Չէ՞ որ բոլոր մեծահասակները առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են այդ բանը հիշում:
  • Քո վարդը քեզ համար այդքան թանկ է, որովհետև դու նրան տվել ես քո ամբողջ հոգին:
  • Երբ թողնում ես, որ քեզ ընտելացնեն, հետո դրա համար կարող է և լաս:
  • Այդ դեպքում ինքդ քեզ դատիր,- ասաց թագավորը: -Դա ամենադժվար բանն է: Իրեն դատելը ուրիշներին դատելուց դժվար է: Եթե դու կարողանաս ինքդ քեզ ճիշտ դատել, նշանակում է, հիրավի, իմաստուն ես:
  • Միայն սիրտն է սրատես: Ամենագլխավորը աչքով չես տեսնի:
  • Մի մոռացիր, որ հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես:

ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆԸ

ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆԸ

  • Գրքի ընթերցումը ինչ սովորեցրեց։

Ես սովորեցի որ պետք է մաքրել այն վայրը, որտեղ ապրում ես։ Խնամել և հոգ տանել ծաղիկները, սիրել կենդանիներին։

  • Տպավորիչ տողեր

Читать далее «ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆԸ»

Նամակ Փոքրիկ իշխանին

Բարև՛ Փոքրիկ իշխան, ես ամբողջովին կարդացի քո պատմությունը և շատ հավանեցի այն։ Դու շատ բարի, ընկերասեր և հոգատար ես։ Ինձ  հաճելի  կլինի, որ քո հետ ծանոթանամ և ընկերություն անեմ։ Քանի որ հասկացա, որ դու վստահելի ընկեր ես։

Փոքրիկ իշխանի հետաքրքիր մտքերից
Գրքի ընթերցումը ինչ սովորեցրեց

 

Ընկերոջդ հետ գրավոր զրույց

Երեկո էր։ Երբ արդեն վերջացրել էի դասերս, որոշեցի զանգել ընկերոջս և զրուցել։ Զանգեցի Ռաֆաելին և նա անմիջապես պատասխանեց։

-Բարև՛ Ռաֆաել, ո՞նց ես։

-Բարև՛ Մարկ, լավ եմ, իսկ դու՞։

-Կարո՞ղ ես մտնել Roblox:

-Այո՛, կարող եմ։

Մենք երկար ժամանակ խաղացինք, շատ լավ ժամանակ անցկացրինք և  խոստացանք հաջորդ օրը նորից շարունակել։

Ձախորդ մարդկանց հայտարարություններ

Բարև Ձեզ

Ես անհաջողակ Սոնափն եմ

Ես հայտարարում եմ այսօրվանից լինելու եմ ամենահաջողակ մարդը Հայաստանում։

Առաջին՝ ես միշտ մտածում էի, թե գիտեմ ամեն ինչ և ինձ սովորել պետք չէ։ Ես որոշել եմ շարունակ սովորելու եմ նոր բաներ։

Երկրորդ՝ ես երբ ընկնում էի փորձանքի մեջ բոլորին մեղադրում էի, բացի ինձանից։

Այսoրվանից ես գիտակցում եմ, որ իմ անհաջողություններում ես եմ մեղավոր և պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա։

Երրորդ՝ ես միշտ նեղանում եմ։ Ես իմ ընկերներից ներողոթյուն եմ խնդրում և հույսով եմ, որ կշարունակենք լինել լավ ընկերներ։

Չորրորդ՝ ես միշտ հետաձգում եմ ամեն ինչ, շատ եմ մտածում, երազում և ծրագրեր կապում, բայց չեմ իրականացնում։ Այսուհետ գնահատելով իմ ժամանակը, սկսելու եմ պայքարել իմ երազանքներին հասնելու համար։

ՀԱՋՈՂԱԿ ՍՈՆԱՓ