Հաշվետու պատում

  1. Ո՞րն է քո սիրելի վայրը Արևելյան դպրոցում, կցի՛ր նաև լուսանկարը։

Իմ սիրելի վայրը  դպրոցի այգին է, որտեղ կան շատ ծառեր և գեղեցիկ ծաղիկներ։ Այգին շատ գեղեցիկ է լինում գարնանը, երբ բոլոր ծառերը ծաղկում են։ Այն գեղեցիկ է նաև աշնանը, երբ տերևները դեղնում են։ Մենք դասընկերներով այնտեղ ենք անցկացնում մեր ընդմիջումները։

 

  1. Ո՞վ է դպրոցի քո ամենալավ ընկերուհին, ընկերը, ուսուցիչը, որ միշտ քեզ օգնել է: Նկարագրիր և բնութագրիր նրան։

Իմ ամենալավ ընկերը Տիգրանն է։ Մենք ընկերություն ենք անում առաջին դասարանից։ Տիգրանը միջահասակ, նիհար, սև աչքերով տղա է։ Տիգրանը խելացի, աշխույժ և ընկերասեր է։ Իմ լավ ընկերներից է նաև Գառնիկը և Ռաֆայելը։

Ես սիրում եմ իմ բոլոր ուսուցիչներին, նրանք բոլորը շատ բարի և համբերատար են։

 

  1. Ո՞րն էր այս տարվա քո ամենասիրելի նախագիծը։ Պատմի՛ր այդ նախագծի մասին: Կցիր նաև հղումը։

Այս տարվա իմ ամենասիրելի նախագծերից էր հայրենագիտության Երևանի այգիները և զբոսայգիները։

 

  1. Ի՞նչ  գրքեր ես կարդացել այս ուսումնական տարվա ընթացքում։ Կցի՛ր ցանկը, բլոգիդ «Իմ գրադարանը» բաժնի հղումը։

Ես այս տարվա ընթացքում կարդացել եմ շատ առակներ։

 

  1. Ո՞րն է այս տարվա քո սովորած ամենասիրելի բանաստեղծությունը: Կցիր հղումը։

Իմ սիրելի բանաստեղծությունը՝ << Մեր ուխտը>>։

 

  1. Ի՞նչ գիրք ես կարդում հիմա, գրի՛ր վերնագիրը, հեղինակի անունը։

Ես կարդում եմ  Լևոն Նես <<Բալզակ մի շան պատմություն >> ։

 

  1. Ո՞րն էր այս տարվա քո սիրելի առարկան և ինչո՞ւ։

 

Ինձ հետաքրքրում են բոլոր առարկաները, բայց այս տարի ինձ ավելի շատ դուր է եկել մաթեմատիկան։

  1. Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել այս տարվա ընթացքում։ Թվարկի՛ր, տեղադրի՛ր պատումներիդ հղումներն այդ ճամփորդություններից։

Գյումրի

Հովհաննես Թումանյանի թանգարան

Գեղասահքի դպրոց

 

  1. Պատմիր քո ընտրությամբ գործունեության մասին։ Ի՞նչ դասընթաց ես ընտրել, ո՞վ է ուսուցիչը, ինչպե՞ս եք աշխատում, ի՞նչ եք ստեղծել․․․

Ես ընտրել եմ կավագործություն, այն ինձ շատ հետաքրքրում է։ Սովորել եմ կավի հետ աշխատել։ Պատրաստել եմ բաժակ և այն նվիրել եմ մայրիկիս ծննդյան օրը,  պատրաստել եմ ափսե արջուկի նման։

 

  1. Ի՞նչ կանես  6-րդ դասարանում, որ չես արել 5-րդ դասարանում:

Ես 6-րդ դասարանում բասկետբոլի խմբակ կայցելեմ։

 

  1. Նշիր մեկ բան, որը քո այս տարվա ձեռքբերումն ես համարում։

Իմ այս տարվա ձեռքբերումը իմ նոր ընկերներն են։

 

  1. Միջին դպրոց գնալուց հետո ամենաշատը ի՞նչ կամ ո՞ւմ կհիշես Արևելյան դպրոցից։

Ես կհիշեմ ընկեր Մարինեին, որ համբերատար ինձ սովորեցրեց  սիրել  հայոց լեզուն ։

 

  1. Քո կարծիքով ի՞նչ է սպասվում քեզ Միջին դպրոցում:

Իմ կարծիքով Միջին դպրոցում սպասվում են նոր ընկերներ, նոր գիտելիքներ։

 

  1. Քո կարծիքով ի՞նչ կա Միջին դպրոցում, որ չկա Արևելյան դպրոցում։

Քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիաներ։

 

  1. Ո՞րն ես համարում քո այս տարվա լավագույն լուսանկարը, տեղադրի՛ր այստեղ:

Հովհաննես Թումանյանի թանգարան

Մենք մայիսի 17-ին այցելեցինք Հովհաննես Թումանյանի թանգարան։ Մենք բարձրացանք 54 աստիճան, այնքան ինչքան որ ապրել է Թումանյանը։ Թանգարանի երկրորդ հարկում է գտնվում վերարտադրված Հովհ. Թումանյանի Թիֆլիսյան վերջին բնակարանը: Երկրորդ հարկի սրահներից մեկում էր գտնվում նրա գրադարանը ավելի քան 8000 գրքով, նախնական ունեցել է 10000 գիրք։ Այնտեղ մենք խաղացինք Թումանյանի պատրաստած լոտոն, որի վերջում դառնում է նկար։ Թանգարանի հետաքրքիր անկյուններից էր «Լոռվա ձորը» համայնապատկերը, որը նայելիս լսում էինք «Անուշ» օպերայի հնչյունները։ Նայեցինք մուլտֆիլմեր, հեռախոսային հատուկ հավելվածների միջոցով հանդիպեցինք Սասունցի Դավթին։ Օրը անցավ շատ ուրախ և ուսուցողական։

Առյուծը

1․ Ինչո՞ւ է առյուծն համարվում գազանների արքա:

Առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար:

 

2․ Դուրս գրիր առյուծին բնութագրող բառեր:

Վեհ, հպարտ, արքա, մեծահոգի

 

3․ Գրիր հոմանիշները՝ արքա, խոշոր, վեհ, կասկածել:

Արքա-թագավոր

Խոշոր-մեծ

Վեհ-վսեմ

Կասկածել-տարակուսել

 

4․ Գրիր հականիշները՝ ոչ, ծանր, խոշոր, մեծահոգի, ոչնչացնել, կուշտ:

Ոչ-այո

Ծանր-թեթև

Խոշոր-փոքր

Մեծահոգի-փոքրոգի

Ոչնչացնել- առաջացնել

Կուշտ-սոված

 

  1. Ճարպկությամբ ո՞ւմ է զիջում առյուծը:

Առյուծը ճարպկությամբ զիճում է ընձառյուծին։

 

6․ Տեքստից դուրս գրիր 5 բայ /գործողություն ցույց տվող բառ/։

Սպասել, գնալ, նախազգուշացնել, դողալ, ոչնչացնել

 

7․ Տեքստում գրված թվականները գրիր տառերով։

700-Յոթ հարյուր

800-Ութ հարյուր

300-Երեք հարյուր

230-երկու հարյուր երեսուն

 

8․ Նախադասության ընդգծված բառերին ինչպիսի հարցին պատասխանող լրացումներ ավելացրու։

Նա իր որսի վրա բացահայտ է գնում՝ իր ուժեղ մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների հզոր արքան որսի է ելել:

 

9․ Լրացրու բաց թողած տառերը․

Գաղտնիք, վայրէջք, պարկել, զարդարվել, արթնանալ

 

10․ Կազմիր երեքական բառ հետևյալ ածանցներով՝

-վածք-սանրվածք, հյուսվածք, լվածք

-ային-ջրային, մարդկային, ամառային

-ական-մեկական, տեսական, բնական

-ակ-տնակ, պահակ, սահնակ

-եղեն-բանջարեղեն, մրգեղեն, խմորեղեն

 

11․ Համացանցից գտիր հետաքրքիր փաստեր առյուծի մասին, 3-4 նախադասությամբ ներկայացրու։

Առյուծի մռնչյունը լսվում է 8 կմ հեռավորությունից։

Առյուծները շատ են սիրում հանգստանալ։ Նրանք որևէ ծառի կամ թփի շվաքում օրեկան անց են կացնում 20 ժամ։

Առյուծները ունեն շատ փոքր սիրտ։ Կատվազգիների մեջ նրանց սիրտը ամենափոքրն է։

Առյուծների տեսողությունը գիշերը 6 անգամ ավելի լավ է, քան մարդունը։

Առյուծի մորթու երկարությունը կարող է հասնել 40 սմ։

Եղեգնուհի կարծիքը ստեղծագործության վերաբերյալ

Հեքիաթը շատ հետաքրքիր է։ Այն ցույց է տալիս չարի և բարու պայքարը։ Չարը միշտ պարտվում է թեկուզ շատ ժամանակ անց։ Հեքիաթը սովորեցնում է, որ ստել չի կարելի, ճիշտը միշտ կբացահայտվի։

Հերոսներն են՝ թագավորը, թագավորի որդին, Եղեգնուհին, բոշան, պառավը։

թագավորը-Թագավորը շատ հոգատար հայր էր։ Նա շատ էր սիրում իր որդուն։ Որդու ցանկության համար նա ընկավ աշխարհից աշխարհ և կատարեց նրա ցանկությունը։ Թագավորը միամիտ էր, քանի որ բոշան մի քանի անգամ խաբեց նրան։ Թագավորը արդարացի էր։

թագավորի որդին-Թագավորի որդին քմահաճ էր։

Եղեգնուհին-Եղեգնուհին բարի, աշխատասեր, գեղեցիկ էր։

բոշան-Բոշան չար, տգեղ, խաբեբա էր։

պառավը-Պառավը աշխատասեր և բարի էր։

Եզեգնուհի 5

2․ Հատվածից դուրս գրիր Եղեգնուհուն նկարագրող հատվածները։

Ի՜նչ գեղեցկություն, ի՜նչ շարժմունք, ի՜նչ
խոսք ու զրույց։ Եղեգնուհու հասակը իսկ և իսկ եղեգնի նման ճկուն ու ճոճուն, երբ խոսում էր՝
կարծես բերանից մարգարիտ էր թափվում, երբ ժպտում էր՝ երեսին վարդ-մանիշակ էր
փռվում։

3․ Ինքդ կազմիր հարցեր և առաջադրանքներ հատվածի վերաբերյալ։

Թվարկիր հերոսներին։

Բնութագրի հերոսներին։

Տեկստից դուրս գրիր այն հատվածը, ոտեղ Եղեգուհին պատմում է հեքյաթ։

Վեռնագրիր հատվածը։

Դուրս գրիր բոշային բնութագրող հատվածը։

Միջին դպրոց

Ուրբաթ օրը մենք այցելեցինք Մայր դպրոց, որտեղ ես շարունակելու եմ ուսումս։ Մայր դպրոցը շատ գեղեցիկ և լուսավոր էր, այն բաղկացած էր երեք հարկից։ Մենք այնտեղ այցելեցինք լաբորատորիաներ, որտեղ մեզ ցուցադրեցին փորձեր, ինձ այն շատ հետաքրքրեց։ Առաջին հարկում էր գտնվում <<Մարմարյա սրահ>>-ը։ Երկրորդ հարկում մենք տեսանք մարզադահլիճը։ Ես շատ ուրախ եմ, որ սովորելու եմ նման ժամանակակից, արևոտ և հարմարավետ դպրոցում։

Եղեգնուհին 4

  1. Հատվածից դուրս գրիր եզակի թվով դրված 5 գոյական և դարձրու հոգնակի:

Ծառ-ծառեր

Ձուկ-ձկներ

Աղջիկ-աղջիկներ

Պառավ-պառավներ

Աղքատ-աղքատներ

  1. Հատվածից դուրս գրիր անձ և իր ցույց տվող գոյականներ։

անձ ցույց տվող գոյականներ-թագավոր, աղջիկ, պառավ, աղքատ
իր ցույց տվող գոյականներ- ծառ, փուշ, ձուկ, դուռ

 

4․Այս հատվածում ինչը կփոխեիր և ինչո՞ւ:

Ես ոչինչ չէի փոխեի այս հատվածում։

  1. Եթե դու լինեիր թագավորի փոխարեն, ի՞նչ կանեիր:

Բոշային չէի հավատա և չէի սպանեյի ձկանը։

  1. Վերնագրիր այս հատվածը բառով, բառակապակցությամբ և նախադասությամբ:

Ծառը

Բոշան և ձուկը

Ձկան սպանությունը որը կազմակերպեց Բոշան։

Իմ երազանքը

Գարուն էր։ Ես վերադարձա դպրոցից տուն և նկատեցի սենյակում մի տուփ։ Հարցրեցի․

-Մայրի՛կ, այդ ի՞նչ տուփ է։

-Մա՛րկ, բացիր կտեսնես։

Ես մոտեցա տուփին, ցանկացա բացել այն և հանկարծ տուփը սկսեց շարժվել։ Ես վախեցա, սակայն բացեցի այն։ Ինչ ուրախություն, այնտեղ իմ երազանքներ՝ փոքրիկ սպիտակ շուն։

-Տատի՛կ, նայիր ինչ գեղեցիկ է նա։

-Մա՛րկ, ի՞նչ անուն կտաս շանը։

-Ես կանվանեմ նրան Ռոկսի։

Այդ օրվաից հետո ես և Ռոկսին անբաժան ընկերներ ենք։

Եղեգնուհին 3-րդ հատված

  1. Բացատրիր ուռկան, սաթ, խորշել, ընծա, ննջել բառերը:

ուռկան-ձկնորսական ցանց

սաթ-սև

խորշել-զզվել

ընծա-նվեր

ննջել-թեթևակի քնել

  1. Ի՞նչ է նշանակում բախտը փորձել դարձվածքը:

Վիճակ հանել

  1. Գրիր այլ դարձվածքներ բախտ բառով:

բախտ որոնել

բախտ բացել

բախտ գցել

բախտի գլխին քար գցել

բախտին թողնել

բախտ բացել

բախտը բռնել

բախտը բացվել

բախտի դռները բացվել

բախտի դուռն ընկնել

  1. Վերնագրիր հատվածը:

<<Թագավորի որդու ձուկը>>

Եղեգնուհին 2

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր։

ընկղմվել-սուզվել

 

  1.  Վերնագրիր  հատվածը։

<<Բոշան և Եղեգնուհին>>

  1. Հատվածում գտիր հականիշ բառերով նախադասությունը և դուրս գրիր։

Հապա ինչո՞ւ ես սև ու տգեղ, նա շատ չքնաղ և աննման պետք է լինի։

Նա սպիտակ պետք է լինի, ինչպես հրեշտակ, իսկ սա սև է, ինչպես սատանա։

 

  1. Շարունակիր նախադասությունները՝
  • Աղջիկը լողալ չգիտեր, բայց փորձում էր սովորել:
  • Տղան ուզում էր այնպիսի աղջիկ, որ լիներ հրեշտակի պես գեղեցիկ:
  • Բարին հաղթում է չարին, որովհետև արդար է: