ՊԼԱՆԵՏԱՐԻՈՒՄ

Պլանետարիում

Մայիսի քսանյոթին դասարանով գնացինք Պլանետարիում: Ես պարկեց փափուկ պարկի վրա և սկսեցի դիտել ֆիլմ տիեզերքի և տիեզերագնացների մասին։ Այնտեղ ես տեսա տիեզերքը։ Ես տեսա  Արեգակի շուրջը պտտվող  մեծ մոլորակները՝ Մերկուրի, Վեներա, Մարս, Յուպիտեր, Սատուռն, Ուրան, Նեպտուն, Պլուտոն և Երկիրը:  Ես կներկայացնեմ մի քանի հետքարքրի փաստեր տիեզերքի մասին․

✫Արևը մեր Երկիր մոլորակից մեծ է 300 000 անգամ:

✫ Որպեսզի լույսը արևից հասնի մեր մոլորակին, անհրաժեշտ է 8.3 րոպե, այսինքն, եթե անգամ մի օր արևը մարի, մենք դա անմիջապես չենք իմանա:

✫ Արեգակնային համակարգը մոտավորապես 4,6 միլիարդ տարեկան է, և այն կգոյատևի ևս մոտ 5 միլիարդ տարի:

✫ Մերկուրին և Վեներան  մոլորակները չունեն որևէ արբանյակ:

✫ Վեներան միակ մոլորակն է, որը արեգակնային համակարգի մյուս մոլորակների համեմատ հակառակ ուղղությամբ է պտտվում:

✫ 2006 թվականին նախկինում մոլորակ համարվող Պլուտոնը  հռչակվեց շատ փոքր մոլորակ:

✫ Եթե մենք փորձենք գոռալ տիեզերքում, ոչ ոք մեզ չի լսի, քանի որ այնտեղ մթնոլորտ չկա, հետևաբար ձայնը չի տարածվի:

✫ Տիեզերքում կա մոտ 200 000 000 000 000 000 000 000 000 000 աստղ:

✫ Տիեզերքում ձգողականության ուժի բացակայության հետևանքով սովորական գրիչները չեն գրում, ուստի տիեզերագնացներն օգտագործում են մատիտներ:

✫ Երկիր մոլորակի և արևի միջև հեռավորությունը 149 597 870 կմ է:

Ինձ շատ դուր եկավ այցելությունը Պլանետարիում։ Մեծ տպավորությամբ վերադարձա տուն։

Այցելություն ագարակ

 

 

Բարև Ձեզ ես կպատմեմ իմ ագարակ  այցելության մասին։ Այսօր դասարանով  զբոսնելով գնացինք ագարակ։ Ագարակում տեսանք շատ կենդանիների՝ ձի շուն, հավ և այլն։  Ամենաուրախալին դա մեղուններին այցելությունն էր։ Ես գիտեմ,  որ մայիսի 20-ը մեղուների միջազգային օրն է։ Մեղուները սնվում են նեկտարով և ծաղկափոշով։ Նրանք ուժեղ հոտառություն ունեն և կարող են նեկտարի հոտը առնել 1 կիլոմետրից։ Մեղուները միմիյանց հետ խոսում են մարմնի շարժումներով։ Ագարակում կային շատ բազմերանգ փեթակներ։ Որպեսզի մենք կարողանայինք տեսնել մեղուներին, մենք զգեստաորվեցինք  սպիտակ պաշտպանիչ հագուստով, իսկ գլխներիս դրեցինք հատուկ գխարկներ։ Մեղվապահը և մենք մեղուներին ծխահարեցինք, որպեսզի մեղուները մեզ չկծեն։ Մեղուները ծխից վախենում են քանի, որ ծուխը հրդեհի նշան է։  Ես տեսա շատ մեղուներ և գիտեմ, որ մեղրը շատ օգտակար է։

 

Սուրբ Զատիկ

  • Երգերի տողերը խառնվել են, դասավորի՛ր ճիշտ տեղերում

Կարմիր կովեն կաթ կուզեմ,

Կարմիր կովեն եղ կուզեմ,
Սև հավեն էլ հավկիթ կուզեմ,
Կարմիր հավկիթ ներկել կուզեմ:

Հարսին հանին քողերով,
Զնգլիկ, կարմիր սոլերով,
Զնգլիկ, նախշուն թաթերով,
Զնգլիկ, դեղին մոմերով:

  • Կարդա՛ ասիկ-ասույթները, գուշակի՛ր, թե ո՞ր ծեսի / տոնի՞/ համար են հորինված: Գրի՛ր պատասխանը։

 Սուրբ Զատիկ

  •  Հիսուս Քրիստոսի Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ: Համացանցում որոնի՛ր զատիկ միջատի մասին տեղեկություն և պատասխանի դաշտում գրի՛ր տաս փաստ զատիկի մասին։ Արդյո՞ք այն որևէ կապ ունի Զատիկ տոնի հետ:

Զատիկները կենդանիների մեծ մասի համար թունավոր են։ Տեսակների մեծ մասն օգտակար է, ոչնչացնում է վնասատու լվեճներին, տիզերին ։ Կան նաև վնասակար տեսակներ։ Որոշ զատկաբզեզներ օգտագործվում են որպես կենսաբանական պայքարի միջոց։
Զատիկը համարվում է հաջողության, բարության և ներողամտության խորհրդանիշ։ Զատիկ գտնելը համարվում է սպասվելիք հաջողութան նշան։ Օրինակ՝ Հոլանդիայում և Չեխիայում հավատում են, որ մարդու վրա նստած զատիկը նրան օժտում է հաջողութամբ, իսկ Ֆրանսիայում զատիկի պատկերով թալիսմանը համարվում է փորձանքից պաշտպանող իր։
Զատիկի շուրջ մի շարք առասպելներ են ստեղծվել։ Օրինակ՝ մեր նախնիները կարծում էին, որ զատիկը ապրում է երկնքում և իջնում է երկիր, որպեսզի մարդկանց փոխանցի աստծո կամքը։
Զատիկը կապվում են նաև սիրո և գրավչության հետ։ Ասում են, որ զատիկի պատկերով թալիսմանը հաջողություն է բերում, և որքան շատ են սև կետիկները զատիկի մեջքին, այնքան թալիսմանը ավելի ուժգին ներգործություն է ունենում։

Զատիկը կապ չունի տոնի հետ։

  • Կարդա՛ տեղեկատվական նյութերը, որոշի՛ր, թե վերջում տրված լրացումը ո՞ր նյութի շարունակությունն է։ Պատասխանի դաշտում նշի՛ր վերնագիրը:

Մեծ Պահք

  • Հորինի՛ր պատմություն Ակլատիզի և Ուտիս տատի մասին։ Վերնագիրը չմոռանաս

Ուտիս տատին և Պաս Պապին

Բարեկենդանի տոնն էր։ Բարեկենդանը համարվում էր Ուտիս տատի իշխանության շրջանը։ Ուտիս տատը համեղ, յուղալի կերակուրներ էր պատրաստել երեխաների համար, որպեսզի նրանք ուտեն և զորացնեն իրենց մարմինը: Մարդիկ և երեխաները սրտի ուզածի չափ կերել էին և ուրախանում էին: Ուտիս տատը թմբլիկ և կարմրաթուշ տեսքով, ձեռքին պահել էր շերեփը և բոլորին համեղ ուտելիքներ էր տալիս։ Նա որոշել էր այս տարի չլքեր իր իշխանությունը։ Սակայն Պաս պապը՝ Ակլատիզը պահել էր իր ձեռքին փայտը և նախատում էր Ուտիս տատին: Ակլատիզը իր ձեռքի փայտով փորձեց դուրս հանել Ուտիս տատին, սակայն շերփը սոսնձոտ էր և կպավ Պաս պապին և նրանք երկուսով գլորվեցին ներքև դեպի ձոր։ Երեխաները խմբով ձորից հանեցին Ակլատիզին։

Ձմեռ նախագիծ

Երաժշտական ուրախ բացիկ

 

ՏՈՆԱԾԱՌԻ ԳԱՂՏՆԻՔԸ

/Հեքիաթ/

Անտառի բացատում ապրում էր եղևնին։ Անտառի ծառերը նրա հետ ընկերություն չէին անում։ Գարնանը բոլոր ծառերը տերևակալում էին, զարդարվում գեղեցիկ ծաղիկներով, իսկ եղևնին դիտում էր այդ ամենը և զարմացած նայում, թե ինչպես են բոլորը հիանում իրենց գեղեցկությամբ։

Բայց աշնանը նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ մերկացան։ Միայն եղևնին էր, որ կանաչ էր մնացել։

Շուտով եկավ Նոր տարին․․․ Անտառի բնակիչները պատրաստվում էին։ Նրանք ցանկանում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ Պապիկին և որոշում են զարդարել եղևնուն։

Շուտով եղևնին շքեղ տեսք է ստանում, բոլորը ուրախանում են։ Ուրախ էր նաև եղևնին, բայց տեսնում էր, որ մյուս ծառերը տխուր են։

Երբ գիշերը բոլորը քնում են, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների մի մասը կախի մյուս ծառերի ճյուղերից։ Առավոտյան Ձմեռ Պապը գալիս է անտառ, տեսնում է, որ բոլոր ծառերը զարդարված են։ Հարցնում է, թե ո՞վ է զարդարել ծառերը։ Եղևնին լուռ էր, բայց բուն ամեն ինչ պատմեց։ Ձմեռ Պապը շոյում է եղևնու դալար ճյուղերը և հայտարարում, որ այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ։

Հնչում են զանգերը և բոլորը ուրախ դիմավորում են Նոր տարին։

Տոնական շնորհավորանք- բարեմաղթանքներ

ՁՄԵՌԱՅԻՆ ՖՈՏՈՇԱՐՔ

ՀՈՂԸ ՄԻ ԿԵՆԴԱՆԻ ԷԱԿ Է․․․ Մարտիրոս Սարյան

Հողը մի կենդանի էակ է, նա ունի իր հոգին։ Առանց հայրենիքի, առանց հարազատ հողի հետ սերտ կապի, մարդ չի կարող գտնել իրեն, իր հոգին…

 20-րդ դարի մեծանուն նկարիչ  Մարտիրոս Սարյանը ծնվել է 1880 թվականին Նոր Նախիջևանում (Դոնի Ռոստով): Սարյանը նկարել է դիմապատկերներ, բնանկարներ, նատյուրմորտներ, գրաֆիկա։ Կատարել է նկարազարդումներ։ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը ստեղծվել է  Երևանում , բացվել է 1967  թվականին՝ նկարչի կենդանության օրոք։ Տուն-թանգարաննում գտնվում են  նկարչի այն աշխատանքները, որոնք գտնվում էին իր տանը, իր արվեստանոցում։ Թանգարանի գեղարվեստական ֆոնդի ստեղծման հիմքը դարձան նկարչի նվիրաբերած 50 ստեղծագործությունները։ 300-ից ավելի ստեղծագործությունից կազմված մշտական ցուցադրությունը կազմակերպված է թանգարանի երեք հարկերում։ Երևանում ի պատիվ հայ մեծ նկարիչ  Մարտիրոս Սարյանի անվանվել է Սարյան փողոց։ Սկսվում է   Թումանյան  փողոցից, որպես  Մոսկովյան փողոցի շարունակություն և ավարտվում Մաշտոցի պողոտայում ։ Նախկինում եղել է Մոսկովյան փողոցի մի հատվածը։ Փողոցում են գտնվում. Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցը, Հայփոստի գլխավոր մասնաշենքը։  Հատվող փողոցներն են Պուշկինի, Արամի, Փավստոս Բյուզանդի, Ամիրյան և Լեոյի։ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը  իմ բնակության վայրից  գտնվում է 10 կմ հեռավորության վրա։ Երևանում կա Մարտիրոս Սարյանի արձանը։

Թթուդրիկ

 

Գազարը արմատապտուղ է։ Գազարը օգտակար է մարդու օրգանիզմի համար, այն պարունակում է մեծ քանակությամբ կարոտին, որը կազմում է արյան բաղադրիչ մաս։ Օգտակար է սրտանոթային համակարգի համար, լավացնում է արյան բաղադրությունը, նվազեցնում է սրտի բազմաթիվ հիվանդությունների առաջացման հավանականությունը։