Ֆիզկուլտուրա և բասկետբոլ մարզաձևի անվտանւության կանոնները

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԴԱՍԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Ֆիզիկական կուլտուրայի դասերն անցկացվում են տարբեր պայմաններում` մարզադահլիճ, մարզահրապարակ, եղանակային տարբեր պայմաններ, հատուկ մարզահագուստ և կոշիկներ, ինչպես նաև հատուկ մարզագույքի և սարքավորումների օգտագործումով, հետևաբար, դասերի և պարապմունքների ընթացքում երբեմն կարող են առաջանալ վտանգավոր իրավիճակներ:
Որպեսզի դասերի ժամանակ հնարավոր լինի խուսափել վտանգավոր իրավիճակներից, անհրաժեշտ է պահպանել անվտանգության կանոնները:
Առաջին հերթին, պետք է պահպանել մարզադահլիճների, խաղահրապարակների, վարժասարքերի, մարզագույքի և ոչ ստանդարտ սարքավորումների ճիշտ շահագործման կանոնները:
Վտանգավոր իրավիճակներից խուսափելու համար անհրաժեշտ է.

  • ունենալ լավ նյութատեխնիկական բազա,
  • կատարել սանիտարահիգիենիկ պահանջները,
  • ճիշտ ընտրել դասերի, պարապմունքների վայրը,
  • դասերն անցկացնել ճիշտ մեթոդներով,
  • սովորողներին զգուշացնել կարգապահական խախտումների, ցուցմունքների չկատարման եւ սխալ գործողությունների դեպքում հնա- րավոր վնասվածքների մասին:
    Իրականացնելով սովորողների ֆիզիկական դաստիարակության գործընթացը,
  • կրել մարզաձևին հատուկ մարզահագուստ և կոշիկներ
  • առանց մարզչի ներկայության չմոտենալ մարզագույքին, սարքավորումներին, չբարձրանալ շվեդական պատերի վրա, գնդակով, կամ մարզձևին հատուկ գույքով չհարվածել ընկերներին, ապակիներին, չփչացնել մարզական գույքը
  • պահպանել մարզադահլիճների, մարզադաշտերի, վարժասարքերի, մարզագույքի և սարքավորումների ճիշտ շահագործման կանոնները
  • հետևել մարզչի հրահանգներին, ճիշտ կատարել դրանք
  • չվիճել մարզչի, խաղընկերների հետ, միտումնավոր վնաս չհասցնել

Դասավանդող մարզիչը պարտավոր է.

  • ամբողջ ուսուցման ընթացքում հետևել սովորողների առողջական վիճակին և ֆիզիկական զարգացմանը,
  • դասերն ու պարապմունքներն անցկացնել այնպիսի վայրում և այնպիսի մարզագույքի ու սարքավորումների օգտագործմամբ, որոնք համապատասխանում են սանիտարահիգիենիկ պահանջներին,
  • ճիշտ օգտագործել մարզագույքը,
  • ապահովել դասերի և պարապմունքների անվտանգությունը:
    Դասավանդող /ուսուցիչը/ դասերին նախապատրաստվելիս ինքն է որոշում ուսուցման համար անհրաժեշտ վարժությունների և մարզագործիքների ընտրությունը, գտնում է վնասվածքների կանխարգելման, օգնության ցուցաբերման և ապահովման միջոցներ:
    Հետևաբար նա պետք է իմանա այն վտանգավոր գործոնները, որոնք կարող են վնասվածքների պատճառ դառնալ, դրանք են.
  • դասերի և պարապմունքի անցկացման տեղի անփույթ նախապատրաստումը /առանց ներքնակների օգտագործման մարմնամարզական վարժությունների, անսարք մարզական գործիքների վրա վարժությունների կատարում և այլն/,
  • առանց նախավարժանքի վարժության կատարումը,
  • չյուրացված վարժության կատարումը, առանց դասավանդողի օգնության,
  • վարժությունների կատարման ժամանակ վատ կազմակերպված ապահովումը,
  • ուսուցչի կողմից տրված ցուցումները չկատարելը և կարգապահական խախտումները,
  • օդի ցածր ջերմաստիճանը, օդի բարձր խոնավությունը, ուժեղ քամին,
  • խաղերի ժամանակ կանոնների խախտումը և այլն:
    Բացի այդ, անհրաժեշտ է սովորողներին ծանոթացնել ֆիզիկական կուլտուրայի դասերին մարզադահլիճում և մարզահրապարակում իրենց պարտականություններին և վարքի կանոններին: