Հովհաննես Թումանյան. Ինքնակենսագրություն

Հովհաննես Թումանյանի տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է էր։ Նրանք վաղուց էին հաստատվել Լոռու Դսեղ գյուղում։ Հովհաննես Թումանյանի հայրը, Տեր Թադեոսը, Դսեղ գյուղի քահանան էր։ Թումանյանի համար կյանքում ունեցած ամենալավ և ամենամեծ բանը դա եղել է նրա հայրը։ Տեր Թադեոսը ազնիվ, մարդասեր, առատաձեռն, առակախոս և ազնվական մարդ էր։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։
Մայրը – Սոնան, որ նույն գյուղից էր, սարի աղջիկ էր։ Նա չէր կարողանում տանել Տեր Թադեոսի շռայլող բնավորությանը։ Այդ պատճառով էր, որ հայրը երբեմն թաքուն էր բարի գործեր կատարում։

31.01.2023

Գտե՛ք 35 և 50 թվերի այն բոլոր ընդհանուր բազմապատիկները, որոնք փոքր են 500-ից:

350

Գտե՛ք տրված թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը:
24 և 6=24
55 և 15=165
90 և 70=630
132 և 68=2057
65 և 39=195
1 և 1000=1000
Գտե՛ք այն երկու թվերը, որոնց ամենափոքր ընդհանուր բազմապատիկը նրանց արտադարյալն է
17, 10, 34
17 և 34=34

20, 39, 42
20 և 42=420

12, 26, 55
12 և 26=156

Ունենք 8 սմ 2 մմ և 5 սմ 1 մմ կողմերով ուղղանկյուն և 6 սմ 7 մմ կողմով քառակուսի: Ուղղանկյա՞ն պարագիծն է ավելի մեծ, թե՞ քառակուսունը:
(8 սմ 2 մմx2)+(5 սմ 1 մմx2)=26 սմ 6 մմ
6 սմ 7 մմx4=26 սմ 8 մմ
26 սմ 6 մմ<26 սմ 8 մմ

Գյումրի

Գյումրի գնալու ճանապարհին կանգ առանք Արուճի քարավանատանը։ Արուճի քարավանատունը կառուցվել է 13-րդ դարում, որը գտնվում էր Բագրատունյաց մայրաքաղաք Անին և Դվինը իրար կապող ճանապարհին, Մետաքսի ճանապարհի վրա։ Այցելեցինք Թալինի Կաթողիկե եկեղեցին, որը կոչվում է նաև Թալինի մեծ տաճար։ Թալինի մեծ տաճարը կառուցվել է VII դարում։
Ճամփորդության ընթացքում մենք խաղացինք Թալինի թիվ 1 դպրոցի երեխաների հետ։ Գյումրիում մեր հասակակիցների հետ հետաքրքիր խաղեր խաղացինք։ Այցելեցինք Վառեմ մարեմ արվեստանոց, Գյումրիի Գեղարվեստի ակադեմիա, արհեստանոց-արվեստանոց, որտեղ վաճառում էին հոլ։ Ինձ հետաքրքրեց Գյումրիի Գեղարվեստի ակադեմիան։
Գյումրիում մենք այցելեցինք Մհեր Մկրտչյանի թանգարան և Ասլամազյան քույրերի թանգարան։ Ինձ շատ դուր եկավ Ասլամազյան քույրերի նկարները։
Այս ճամփորդության ընթացքում մտերմացա Մարկի հետ։ Ես շատ տպավորվեցի Գյումրիի գեղեցիկ վայրերով և ճամփորդությունը շատ հետաքրքիր էր։

Գյումրի

Հունվարի 18-20 Մեր ջոկատը երեք օրով ճամբարելու ենք Գյումրիում։ Ես երկրորդ անգամ եմ ճամբարելու Գյումրիում։ Գյումրի քաղաքը շատ տարբերվող և հետաքրքիր է։

Գյումրի (ի սկզբանե Կումայրի, հետագայում մինչև 1840 թվականը՝ Գյումրի, 1840-1924 թվականներին՝ Ալեքսանդրապոլ, 1924-1990 թվականներին՝ Լենինական, 1990-1992 թվականներին Կումայրի), բնակչության քանակով ու մշակութային նշանակությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է, գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին, Երևանից 126 կմ հեռավորության վրա։ մակարդակից բարձր է ավելի քան 1500 մետր։ Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թվականից։
Գյումրին ունի հզոր մշակութային կոլորիտ։ Գյումրին այն եզակի քաղաքներից է, որտեղ ճարտարապետները աշխատել են պահել ու պահպանել Գյումրվա ուրույն ճարտարապետությունը, որի հիմքում ընկած են Անիի և Կարսի ճարտարապետական ոճերը։
Քաղաքն աչքի է ընկել իր աշուղներով, որոնք իրար հետ մրցումներ են կազմակերպել։ Աշուղների պատվին նույնիսկ արձան է կանգնվեցել։
1912 թ. օգոստոսի 4-ին առաջին անգամ Հայաստանում, այստեղ է բեմադրվել Արմեն Տիգրանյանի «Անուշ օպերան» օպերան և դրվել ազգային օպերային թատրոնի հիմքը։
Հետաքրքիր սովորույթ է եղել կամրջագործ վարպետների համար։ Ըստ ավանդության՝ կամուրջը կառուցելուց հետո կամրջագործի ողջ ընտանիքը՝ ներառյալ երեխաները պետք է գտնվեն կամրջի տակ, իսկ վարպետը ֆայտոնով պետք է անցնի կամրջի վրայով։ Այնպես որ, եթե կամուրջը լավ չկառուցվի, կամրջագործ վարպետն իր ընտանիքով կզոհվի։
Գյումրին Հայաստանին տվել է մշակույթի այնպիսի մեծագույն գործիչների, որոնցից են գրողներ Հովհաննես Շիրազը, Ավետիք Իսահակյանը և դերասան Մհեր Մկրտչյանը։
2016 թվականի հունիսի 25-ին Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապը Գյումրու Վարդանանց հրապարակում պատարագ մատուցեց, որին մասնակցում էր նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդը։ Վերջում Պապը պապամոբիլով շրջեց հավատացյալների մեջ։ Այցը պայմանավորված էր նրանով, որ ամենամեծ կաթոլիկ համայնքը հայաստանում գտնվում է Շիրակի մարզում։

 

Սուրբ Յոթ Վերք Եկեղեցի
Եկեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն տեղացիների մոտ հայտնի է որպես Յոթ Վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի, որը այստեղ է տեղափոխվել Սուրբ Նշան եկեղեցուց։ Նկարում, պատկերված է Սուրբ Մարիամն իր յոթ վերքերով։ Խաչված Քրիստոսի շուրթերից թռած յոթ բառերը մխրճվում են Մարիամի սիրտը՝ յոթ սուր վերքեր պատճառելով նրան: Մարիամին իր յոթ վերքերով պատկերելը բնորոշ է կաթոլիկներին: Նրանք պատկերում են Աստվածամորը թախծոտ և վշտացած դեմքով և յոթ սրեր մխրճված նրա սրտում:
Եկեղեցին պատրաստված է սև քարից։ Եկեղեցու նախկին տեղում եղել է փայտե մատուռ, որտեղ և ժամանակին գտնվել էր վերը նշված նկարը։ Եկեղեցու նկարի յոթ վերքերը հետևյալն են՝
• Հիսուսի տաճարին հանձնելը,
• Եգիպտոս փախնելը,
• տաճարում մանուկ Հիսուսին կորցնելը,
• խաչը տանելիս,
• Հիսուսի մահը խաչին,
• Հիսուսի մարմնի ստանալը,
• Հիսուսի գերեզման դնելը։

Ձմեռային ճամբար III-րդ օր

Մեր ջոկատը այցելեց քանդակի դպրոց, որտեղ հայկական զարդանախշերով կավե ափսեներ պատրաստեցինք։ Մեզ սովորեցրին ազգային երգ-պար։ Վերջում քոլեջի ուսանողները քարտեզագրության պարապմունք անցկացրեցին։

Ձմեռային ճամբար II օր

Ընկեր Ալինան սովորացրեց ինչպես պետք է ճիշտ հագնվել, որ չցրտահարվել։ Մեզ այցելեցին Միջին դպրոցի ճամբարականները ընկեր Հասմիկի ուղեկցությամբ։ Միջին դպրոցի ճամբարականները մեզ սովորեցրեցին մի քանի բնագիտական բջջային ծրագրեր։

Ջոկատ անիվների վրա I-ին օր

Ես այսօր կպատմեմ, թե ինչպես եմ անցկացրել իմ առաջին օրը «Անիվների վրա» ջոկատում։Մենք մեր առավոտը անցկացրեցինք երգ ու պարով, որից հետո գնացինք մեր ջոկատով ճամփորդության Գեղասահքի դպրոց։ Առաջին անգամ ես սահեցի չմուշկներով։ Ես շատ ուրախացա և շատ լավ օր անցկացրեցի։