ԷՄԻԼԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ

Ջինջ, կապույտ աչքերով, թմբլիկ մռութով, կարմիր այտերով ու ցորենագույն խճճված մազերով հրեշտակ Էմիլին հերթական անգամ գտնվում էր ցախատանը։  Նա զարմացած հայացքով, ասես առաջին անգամ տեսած լիներ նայում էր իր պատրաստած ծիծաղելի հիսունչորս մարդուկներին։ Նա դրանք պատրաստել էր ցախատան տախտակներից, քոթուկներից ու փայտե կտորներից։ Նա պատկերացնում էր, թե ինչպես են դրանք կենդանանում և փրկում իրեն ցախատնից։ Այդ պահին, որտեղից որտեղ հայտնվեց մի փոքրիկ երկար պոչով մուկը, նա շատ էր վախենում մկնից, բայց քանի որ կենդանացած ծիծաղելի հիսունչորս մարդուկները նայում էին նրան նա բոլոր ուժերը հավաքեց և բռնեց մկանը և անմջապես դուրս նետեց պատուհանից։ Այդ պահին բացվեց դուռ և Իդան հարցրեց, թե որտեղ է իր խաղալիք մկնիկը։ Նա շատ ծիծաղեց և ցույց տվեց տեղը։

ՎԻՆԻ-ԹՈՒԽՆ ՈՒ ԿԱՌԼՍՈՆԸ

Վինի-Թուխն ու Կառլսոնը ընկերներ էին: Նրանք որոշեցին գնալ անտառ՝ Վինիի աշխարհ: Նրանք երգելով գնում էին Պիտաչոկի մոտ: Նրանք ուրախ-ուրախ թռչկոտում էին, որովհետև հանդիպել էին ընկերներով: Մտածում էին, որտեղից մեղր գտնեն: Վինի-Թուխը գտավ մեղրը, բայց չկարողացան ուտել, որովհետև մեղուները հարձակվեցին նրանց վրա: Պիտաչոկը ցանկանում էր օգնել ընկերներին: Կառլսոնը երգում էր դրանով օգնում՝ Վինի-Թուխին:

ՇՆԻԿՆ ՈՒ ԼՈՒՍԻՆԸ

Շնիկն ու լուսինը

 

Լինում է չի լինում մի շնիկ է լինում: Ամեն գիշեր նա պարկում է գետնին, նայում երկնքին, որտեղ լուսինն էր: Շնիկը ձեռքով ուզում էր բռնել նրան, որ ուտի մտածելով, որ լուսինը ոսկորից է: Շան տերը տիեզերագնաց էր, որը պետք է թռներ տիեզերք: Շունը գաղտնի մտավ տիեզերանավի մեջ և միասին օդ բարձացան, որը զարմացրեց տիրոջը: Շունը անընդհատ հաչում էր նայելով լ ուսնին: Տերը հասկացավ, որ շունը ուզում է ուտել լուսնին: