Ճամբարային ամփոփում

Ճամբարային հունվար ամիսը անցավ շատ ուրախ և ուսուցողական։ Ես սովորեցի աշխատել  Quizizz   և Mathomir ծրագրերով:   Ծանոթացա առաջին  լուսանկարչական լուսանկարի հետ։  Այս ընթացքում մեզ պատմեցին խաղ ստեղծելու, 3D  տպիչի և քարտեզագրության մասին։ Հետաքրքիր  փաստեր իմացա մեղուների մասին։ Շատ հետաքրքիր ճամփորդություն ունեցա դեպի Գյումրի։ Այնտեղ  մենք այցելեցինք Մհեր Մկրտչյանին տուն թանգարան, Յոթ Վերք եկեղեցի և շատ շատ խաղացինք ձնագնդիկներով։

Հունվարյան ստուգատեսային ճամբար.երկրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Մարկ Մուսայելյան

Արևելյան դպրոց, 3.1 դասարան

Հունվարյան ստուգատեսային ճամբար.երկրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Բարև Ձեզ ես երկրորդ ուսումնական շրջանի ընթացքում հունվարի 11-31 մասնակցել եմ հետևյալ ստուգատեսներին
    • Հանրակրթական Դիջիթեք

    • Ազգագրական փառատոն

    • Բնագիտատեխնիկական

    • Ձմեռային մարզական խաղեր

1․ Հանրակրթական Դիջիթեք

Հանրակրթական Դիջիթեքային ստուգատեսի ընթացքում պատրաստել եմ շարժական բացիկ, Ձմեռ նախագիծ

Մասնակցել եմ «TV մեր դասարանում» լուսաբանման դիջիպարապունքին:

Շատ հետաքրքիր անցավ ընկեր Մերի անցկացված MovieMaker մոնտաժային ծրագրի գործիքների ուսուցման վերաբերյալ դասընթացը, որի ժամանակ ես սովորեցի ծրագրից ավելի լավ օգտվել:

Ես մասնակցեցի նաև «Երկրաշարժ» ֆիլմի դիտմանը: Նայելուց հետո, ես իմացա թե ինչպես պետք է պաշտպանվեմ երկրաշարժի ժամանակ:

Իմ դասընկերուհի Ժասմինի մայրիկը պատմեց ՀՀ քաղաքացու անձնագրի մասին, ես իմացա նրա օգտագործման ձևի և անհրաժեշտության մասին

2 Ազգագրական փառատոն

 Ազգագրության փառատոնի շրջանակներում «Ակներ» ազգային համույթի անդամները համագործակցային նախագծով այցելեցին մեզ: Սովորեցի «Հանի նա» երգ ու պարը: Ես ծանոթացա Կոպալի դհոլ գործիքին :

3 Բնագիտատեխնիկական

<<Հին իրերին՝ նոր կյանք>> տեխնոլոգիաբանագիտական նախագծի ընթացքում ես գուլպայի միջոցով պատրաստեցի ձնեմարդ:Հին իրերին՝ նոր կյանք-ՁՆԵՄԱՐԴ

4 Ձմեռային մարզական խաղեր

Այս շրջանում ես դասընկերներիս հետ մասնակցեցի մարզադահլիճում անցկացվող պարապունքին, շատ լավ անցավ մարզումները: Ես մոռացել էի, թե ինչպես կարելի է լավ մարզվել:

Շատ հետաքրքիր ուրախ օր անցկացրեցինք Ապարանի ջրամբարի տարածքում: Մենք սահնակներով լավ սահեցինք,,քայլեցի ձյան միջով և թավալվեցի ձների մեջ:  Ես ուրախ  և լավ տրամադրությամբ վերադարձա տուն: Կցանկանայի, որ նման օրեր շատ լինեն, քանի որ ես շատ շատ եմ սիրում  ձմեռը և ձյունը:

Ճամփորդություններ՝ 

Սերգեյ Փարաջանովի թանգարան Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանում

Ապարանի ջրամբար Ձմեռային մարզական խաղեր

Առարկայական ֆլեշմոբներ՝

մայրենիի՝ հունվարի 13
անգլերենի՝ հունվարի  20
մաթեմատիկայի՝ հունվարի 29

Հին իրերին՝ նոր կյանք-ՁՆԵՄԱՐԴ

 

Ձնեմարդերը հայտնի են շատ վաղուց, դեռ 14-15-րդ դարերից։ Ձնեմարդերի պատրաստման համար օգտագործվել է ցանկացած մատչելի նյութ, իսկ ձյունը եղել է մատչելի ու հեշտ մշակվող:

Ամենամեծ ձնեմարդերից մեկը պատրաստվել է 2008 թվականին ԱՄՆ-ում, որն ունեցել է 37 մետր բարձրություն և կշռել 6000 կգ, որը և գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:

Աշխարհում տարեկան անցկացվում են ձնեմարդերի հետ կապված հարյուրավոր փառատոններ:

  • Փելսիլվանիայում անցկացվող գոլֆի մրցաշարն ավարտվում է գոլֆի գնդակներով ձնեմարդուն հարվածելով:
  • Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում անցկացվում է Ձյունե քանդակների սիբիրյան փառատոնը:
  • Ցյուրիխում անցկացվող Սախսիլյուուտե տոնակատարության ժամանակ պայթուցիկ նյութով լցված ձնեմարդը (պատրաստված բամբակից) տեղադրվում է խարույկի վրա։ Ըստ հավատալիքների՝ որքան արագ պայթի այն, այնքան տաք կլինի ամառը։
  • Լատվիայում ամեն ձմեռ անցկացվում է Ձնեմարդերի հավաք։ Դեկտեմբեր-հունվար ամիսներին քաղաքի պուրակներում և այգիներում պատրաստվում են մի քանի տասնյակ ձնեմարդեր, որոնցից շատերն ունեն անուններ՝ Երաժիշտ, Զվարճալի դահուկորդ, Ընտանիք ձյունե երեխաներով։

 

Իմ մասին

 

Ես  ութ  տարեկան  եմ։ Մեր ընտանիքում ամենամեծը տատիկս է՝ յոթանասուներկու տարեկան։ Մեր ընտանիքում ամենափոքրը ես եմ։ Մեր դասարանում կա քսանչորս սովորող՝  տասնմեկ աղզիկ,  տասներեք տղա։ Երբ մեծանամ հարյուր տարեկան կդառնամ։ Ես երբ շատ փոքր էի  զրո տարեկան էի։

2020-2021թթ, ուսումնական առաջին շրջանի ամփոփում

Մարկ Մուսայելյան
Արևելյան դպրոց, 3.1 դասարան

2020-2021 ուս. առաջին շրջանի ամփոփում

Իմ բլոգը բացվել է երրորդ դասարանում։ Այդ բլոգը ինձ համար շատ օգտակար է, քանի որ աշխատանքներս տեղադրում եմ այնտեղ, որոնք հասանելի են լինում իմ ընկերներին  Ես  բացել եմ  վեց բաժիններ և տեղադրել իմ  տնային աշխատանքների հիմնական մասը։ Այցելելով իմ բլոգ՝ դուք կպատկերացնեք, թե սեբաստացիների առօրյան ինչպիսին է և ինչպես է իրականացվում մեր ուսուցումը, և ինչ հետաքրքիր է ուսուցումը մեր դպրոցում:

Բլոգի բաժիններն են՝

  • Անգլերեն
  • Ես և շրջակա աշխարհը
  • Հայոց լեզու
  • Մայրենի
  • Նախագծեր
  • Ռուսերեն

Ընտրությամբ գործունեություն

Մեր դպրոցում մենք ունենք հնարավորությանուն ընտրելու դասընթացներ: Առաջին դասարանում ընտրել եմ նկարչություն, հետո բանավոր մաթեմատիկա, իսկ հիմա ընտրել եմ խեցեգործություն և կավագործության դասընթացները: Ցանկանում եմ կավից տարրատեսակ զարդեր և խեցեղեն պատրաստել սովորել:

Սեպտեմբեր ամսից յուրացրած ծրագրեր՝

Այս տարի ես  յուրացրել եմ edublogs.org հարթակում աշխատելը: Աշխատում եմ Word, Paint, Movie Maiker և այլ ծրագրով։ Առցանց դասերի ժամանակ սովորեցի Microsoft Teams հարթակից օգտվել։

Մասնակցել եմ՝

Ա)

  • Մաթեմատիկայի ֆլեշմոբերին՝ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների
  • Մայրենիի ֆլեշմոբերին՝ սեպտեմբեր-հունվար ամիսների
  • Ռուսերենի ֆլեշմոբերին՝ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների
  • Անգլերենի ֆլեշմոբերին՝ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների

Բ)