Ճամփորդություն դեպի Լեռնանիստ

Մենք հունվարի 22-ին ճամփորդեցինք դեպի Լեռնանիստ։ Ես շատ երկար էի սպասել ձյանը։ Ամենեուր ձյուն էր և շատ հարմար էր սահնակներով սահելու համար։ Ես շատ լավ անցկացրեցի իմ օրը։

Ճամփորդություն դեպի Դիլիջան

Հունվարի 19-21 մենք ճամփորդեցինք դեպի Տավուշի մարզ։ Առաջին օրը այցելեցինք Դիլիջանի UWC միջազգային դպրոց, որը ինձ հիացրեց։ Ես շատ կցանկանայի սովորել նման գեղեցիկ և հարմարավետ դպրոցում։ Երկրորդ օրը մենք քայլարշավով հասանք «Թաքնված ջրվեժ», որը գտնվում է Դիլիջան ազգային պարկում։ Ճանապարհ շատ դժվար էր։ Երեկոյան զբոսնեցինք գիշերային Դիլիջանում։ Ճամփորդությունը ինձ շատ դուր եկավ։

Լոռի

Սբ. Նիկոլայ եկեղեցի

Սբ. Նիկոլայ եկեղեցի կամ ինչպես ավելի հայտնի է՝ Ամրակից եկեղեցին, գտնվում է Լոռու մարզի համանուն գյուղում՝ Ստեփանավան քաղաքի հարևանությամբ:

Ամրակից գյուղ

Գյուղը հիմնադրվել է 1852թ. Վրաստանից այստեղ տեղափոխված 26 սլավոնական ընտանիքների կողմից: Այդ տարիներին գյուղը կոչվել է Նիկոլաևկա կամ Նովոնիկոլաևկա, սակայն 1938թ. վերանվանվել է Կիրով, իսկ ավելի ուշ ստացել հին պատմական անունը՝ Ամրակից:

Սբ. Նիկոլայ եկեղեցի

Սբ. Նիկոլայ եկեղեցին կառուցվել է 1846թ. կամ 1879թ. Նիկոլաևկա գյուղի կենտրոնում: Այն իր խաչային հորինվածքով պատկանում է մոդեռն ճարտարապետության նեոռուսական ուղղությանը: Չնայած կառույցը քարաշեն է, սակայն տանիքը փայտից է և մետաղապատ:

Սբ. Նիկոլայ եկեղեցին վնասվել է 1988թ. Սպիտակի երկրաշարժից, սակայն նկատելի վնասվածքներ չի կրել՝ դառնալով վթարային կառույց: Եկեղեցու սրբապատկերներն ու եկեղեցապատկան իրերը միայն 2009թ. տեղափոխեցին Գյումրու ռուսական եկեղեցի:

Լոռի Բերդ

Լոռի բերդ միջնադարյան անառիկ ամրոցը գտնվում է Լոռու մարզում՝ Ստեփանավանից 5 կմ հեռավորության վրա՝ Ձորագետ և Ուռուտ կիրճերի հատման մասում։ Հիմնադրվել է 1005 – 1020 թվականներին Դավիթ Անհողինի կողմից: Կյուրիկե Ա-ն 1049—1089 թթ. Լոռին դարձրել է Կյուրիկյան թագավորության մայրաքաղաք: Լոռին միջնադարյան Հայաստանում եղել է առևտրաարհեստագործական խոշոր կենտրոն: Առևտրական ճանապարհներով կապված էր Անիի, Դվինի, Դմանիսի, Տփղիսի և այլ քաղաքների հետ: XI— XIII դդ. ունեցել է շուրջ 10 հզ. բնակիչ: Լոռին, որպես ռազմական կարևոր ամրոց, անցել է մե՛րթ թուրքերին, մե՛րթ պարսիկներին, երբեմն՝ վրացիներին: XVIII դ. վերջին Լոռին կորցրեց բերդի նշանակությունը, դարձավ սովորական ամրոց, ուր բնակություն հաստատեցին տարբեր վայրերից տեղահանված գաղթականներ, և հենց միջնաբերդում առաջացավ համանուն գյուղը, որը 1926—1930 թվականներին ամայացավ (այժմ Լոռիից մոտ 2 կմ հեռավորության վրա տարածված է Լոռի բերդ գյուղը):

Լոռի բերդը ընդգրկում է 35 հա տարածություն, փռված է ծովի մակարդակից 1490 մ բարձրություն ունեցող սարահարթի վրա, Ձորագետի և դրա վտակ Միսխանայի միջև, որոնց խորը կիրճերը երեք կողմից անմատչելի են դարձրել ամրոցը: Միջնաբերդի հյուսիս-արևմուտքից ձգվել է 214 մ երկարությամբ իրար հաջորդող կլոր և քառանկյունի աշտարակներով պարիսպ, որի հյուսիս-արևմտյան անկյունում է միակ մուտքը: Պարսպի լայնությունը տեղ-տեղ հասել է 20 մ, բարձրությունը՝ 20—25 մ: Պարսպի երկարությամբ փորվել է ջրի խանդակ: Միջնաբերդի պարսպից մոտ 500 մ հյուսիս-արևմուտք ձգվել է քաղաքի պարիսպը, որը համարյա չի պահպանվել:Բացի բնական արգելքներից, միջնաբերդի կիրճերում կառուցվել են նաև արհեստական պատնեշներ: Սկզբում Կյուրիկյանները, ապա՝ Զաքարյաններն ու նրանց հաջորդները Լոռիում կառուցել են պալատներ, եկեղեցիներ, բաղնիքներ, արվարձանները քաղաքից բաժանող կիրճերում՝ կամուրջներ, կանգնեցրել խաչքարեր: Կառուցվել է նաև գետնուղի, որը հասել է մինչև Միսխանա գետն ու ավարտվել աշտարականման կառույցով: Այն օգտագործել են արտաքին աշխարհի հետ կապ պահպանելու և անհրաժեշտության դեպքում խմելու ջուր ձեռք բերելու համար:

Գարգառ գյուղ

Գարգառ գյուղ, որ նշանակում է հպարտ-հպարտ գտնվում է Լոռու մարզում։ Գարգառը գտնվում է ծովի մակարդակից 1400-1500 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Ստեփանավան քաղաքից, 10 կմ է։ Գյուղի աշխարհագրական դիրքը շատ նպաստավոր է,  քանի որ նրա միջով է անցնում  Երևան-Թբիլիսի մայրուղին։ Հենց այս պատճառով էլ գյուղը հաճախակի է ենթարկվել թուրք ու պարսիկ նվաճողների ասպատակություններին, թալանվել ու ավերվել, բայց և նորից ոտքի է կանգնել։ Շատ բարենպաստ են նաև գյուղի բնակլիմայական պայմանները։ Գյուղը շրջապատված է բարձրաբերձ լեռներով, թավուտ անտառներով, որոնց հաշվին գյուղն ապահովված է մոտ 50% խմելու ջրով (ջրագիծ չլինելու պատճառով է, որ 100%-ով ապահովված չէ)։ Հյուսիսից Արջասարն ու Յամաջն է, արևմուտքից՝ վեհանիստ Թոդորը, իսկ հարավից՝ Բզովդալի անտառապատ լեռնապարը։ Գարգառ գյուղում է գտնվում Սուրբ Հովհաննես եկեղեցին: Գյուղի շրջակայքում կա 6 խաչքար, մեկ եկեղեցի, մեկ մատուռ և մեկ գերեզմանոց։ Ծայրերում գտնվում են 10-13-րդ դարերի գյուղատեղի և Ք. ա. 3-2-րդ հազարամյակների ամրոց։ Գյուղից հարավ են գտնվում երկրորդ աշխարհամարտում զոհվածներին նվիրված մեկ հուշակոթող և մեկ հուշաղբյուր. «Ալ. Պուշկինի հանդիպումը Ալ. Գրիբոյեդովի դիակառքին»։

Սուրբ Հովհաննես եկեղեցի

Սուրբ Հովհաննես եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցու տաճար է, որը կառուցվել է 1905-1907 թթ.։ Եկեղեցին կառուցվել է գյուղի հասարակության միջոցներով։ Եկեղեցու զանգը բերվել է Ռուսաստանի Տուլա քաղաքից, այն պահպանվում է մինչ օրս։ Եկեղեցին երկրաշարժից հետո կանգուն է մնացել և այժմ այն գործում է։ Գյուղի առաջին քահանա է օծվել Մկրտիչ Հովակիմի Տեր-Մովսիսյանը, ով մինչ քահանա օծվելը սովորել և ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ Նա քահանա է եղել 1907 թ.-ից մինչև 1925 թ։ Նրա գործունեության հիմնական նպատակը եղել է գյուղի բնակչության պաշտպանությունը թուրք ելուզակների հարձակումներից։ Եկեղեցում կատարվել են կրոնական ծիսակատարություններ՝ Ջրօրհնեք, մատաղներ, կնունքներ, պսակների գրանցումներ։ Ականատեսների պատմելով հետաքրքիր արարողություն է եղել «Խաչը ջուրը գցելը», երբ քահանան օրհնել է գյուղի միջով հոսող գետի ջուրը, և բոլորը դույլերով կամ ամաններով վերցրել են գետի ջրից։

Լճաշեն

Ուրարտական ժամանակաշրջանում բնակավայրը Իշտիկունի է կոչվել, ավելի ուշ 16-րդ դարում` Պորտակ, մի ժամանակահատված Բոդրոս են անվանել։

Թեև Լճաշենի առաջին անվանումը ուրարտական ժամանակաշրջանին է պատկանում, բայց այստեղ բնակավայր եղել է դեռ նախաուրարտական ժամանակաշրջանում, այդ են վկայում գյուղում պահպանված Կիկլոպյան ամրոցի ավերակները, որոնք մոտ 6000 տարվա պատմություն ունեն։

Կիկլոպյան ամրոցը կազմված է տաշած քարե մեծ բեկորներից, առանց միացնող շաղախի: Կառուցվածքը կանգուն է մնում բեկորների ծանրության հաշվին։

Լճաշենի «ծննդյան վկայականը» Արգիշտիի թողած սեպագիր արձանագրությունն է։ Ամայի գյուղը աստիճանաբար մեծացել և 19-րդ դարի վերջից դարձել է Սևանի ավազանի ամենամեծ գյուղը։ Պատմաբանների կարծիքով այն բազմիցս ենթարկվել է ասպատակությունների, Հայաստանի տարածքով անցնող գրեթե բոլոր նվաճողները այստեղ էլ են եղել։ Ամենամեծ հարվածը գյուղին հասցրել է Շահ Աբասը։ Բնակատեղին դարձել է ամայի, այստեղ հաստատվել են իսլամադավան տարբեր ցեղեր։ Սևանա լճի տարածքը, լինելով Երևանի խանության մաս, Ռուսական կայսրությանն է միացվել 1826-28 թվականների ռուս֊պարսկական պատերազմից արդյունքում, և հայերով վերաբնակեցվել այդ և 1828-29 թվականների ռուս-թուրքական պատերազմներից հետո՝ Արևմտյան Հայաստանից և Արևելյան Հայաստանի պարսկահպատակ գավառներից։ Եկվորները հիմնականում եղել են Մակուից, Բազրգյան գյուղից, ինչպես նաև Դիադինից։ Բնակատեղին իր այժմյան Լճաշեն անվանումն է ստացել 1946 թվականին։

Իմ ամառ

Ես շատ հաճելի և լավ ամառ եմ անցկացրել։ Ամռանը իմ դասընկեր Ռաֆայելի հետ լավ ժամանակ եմ անցկացրել Երևանի տեսարժան վայրերում։

Ես այս տարի ճամփորդել եմ  նաև Ռուսատանի Դաշնություն: Եղել եմ  Բոգուչար և Անապա քաղաքներում:

Բոգուչար
Բոգուչարսկի շրջան (ռուս.՝ Богучарский район), մունիցիպալ շրջան Ռուսաստանի Դաշնության Վորոնեժի մարզում։ Ստեղծվել է 1928 թվականին։ Վարչական կենտրոնը՝ Բոգուչար Շրջանի տարածքի մակերեսը կազմում է 2180կմ²։ 2010 թվականի մարդահամարի արդյունքներով շրջանում բնակվում էր 38400[2] մարդ։ Բնակչության խտությունը կազմում էր 17,61[2] մարդ/կմ²։

Անապա
Անապան գտնվում է Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի հարավարևմտյան մասում ՝ Սև ծովի ափին։ Անապան գտնվում է Մեծ Կովկասի և Թաման թերակղզու հանգույցում։ Անապան համարվում է ամենահին քաղաք-առողջարանը: Հիմնադրվել է ավելի քան երկու հազար տարի առաջ 1781 թվականին, սակայն տուրիստական կենտրոն դարձել է 19-րդ դարից:

Գյումրի

Արուճի քարավանատունը
Արուճի քարավանատունը (իջևանատունը) թվագրվում է 13-րդ դարով։ Միջնադարյան այս ճանապարհամերձ հյուրատունը գտնվում էր Բագրատունյաց մայրաքաղաք Անին և Դվինը իրար կապող ճանապարհին, որը Հայաստանով անցնող Մետաքսի ճանապարհի մի հատվածն էր: Միջնադարյան իջևանատները կառուցվում էին մայրուղիների, առևտրային ճանապարհների վրա, մեծ քաղաքներում, վանքերում։ Դրանք մեծ նշանակություն ունեին միջազգային քարավանային առևտրի զարգացման համար։
Իջևանատունը մեկ մուտք ունեցող լայն շինություն էր. մուտքի բացվածքն այնքան մեծ էր նախատեսված, որ դրանով անցնեին բեռնավորված կենդանիներ (ուղտ, ավանակ, ձի)։ Միաժամանակ այն պատսպարում էր նաև մարդկանց` քարավանապետերին և նրանց սպասավորներին։ Արուճի քարավանատան կենտրոնական սրահը նախատեսված էր կենդանիների համար (ամուր կերամաններով և ջրամաններով), մինչդեռ կողային սրահները նախատեսված էին տերերի ու սպասավորների համար։

Արուճի տաճարը
Արուճի տաճարը գտնվում է Հայաստանի ամենաբարձր լեռան՝ Արագածի լանջին: Տաճարն ունի յուրօրինակ ճարտարապետություն: Դեռևս V դարում ձմռանն այստեղ հանգրվանում էր արքունական բանակը։ VII-րդ դարում Արուճը հայ իշխան Գրիգոր Մամիկոնյանի նստավայրն էր։ Իշխանն ու իր կինը միասին կառուցեցին տաճարն ու օծեցին այն Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով: Երբեմնի ավերված գմբեթի փոխարեն երևում է բաց երկինքը, որը ասես ձուլվում է տաճարի հնագույն որմնանկարների հետ: Տաճարից ոչ հեռու կարելի է տեսնել մատուռի, Կաթողիկե բազիլիկայի և պալատի ավերակները, որոնք կառուցվել են տարբեր ժամանակներում: Արուճը հայկական ճարտարապետության մեջ մեծ կարևորություն ունեցող պատմական հուշարձան է:

Սառնաղբյուր գյուղը

Սառնաղբյուր գյուղը Շիրակի մարզի հնագույն բնակավայրերից է: Գյուղը գտնվում է Մարալիկ քաղաքից 7 կմ հարավ-արևելք` Չլկան գետակի ձորում` ծովի մակարդակից 1925 մետր բարձրության վրա: Սառնաղբյուր գյուղը առավելապես հայտնի է իր երկու եկեղեցիներով: Առաջինը կառուցվել է 1883 թվականին և կոչվում է Սբ. Թադեոս Առաքյալի անունով: Գյուղամիջի մյուս եկեղեցին` Սբ. Հակոբը, ամենահինն է, որը բազմիցս վերափոխվել է: Ուսումնասիրություններից հայտնի է, որ եկեղեցին պատկանում է բազիլիկ տիպի կառույցներին, որից, ցավոք, շատ քիչ բան է պահպանվել: Մեծ հետաքրքրություն է ներկայացնում Սառնաղբյուր գյուղի Գրիգոր Լուսավորիչ ուխտատեղին: Ճարտարապետության պատմության նշանավոր տեսաբան` Թորոս Թորամանյանը, անդրադառնալով Սառնաղբյուրի կառույցներին գրում է. «…. այս գյուղի մեջ հատկապես նշանավոր է ջուր բխող մեծ քարայրը, որը ծառայել է որպես ուխտատեղի»: Քարայրի ներքին պատերի վրա պահպանվել են արձանագրություններ: Ժամանակի ընթացքում քարայրն ընդարձակվել է, իսկ ժայռերին քանդակվել են խաչեր: Հետազոտողների կարծիքով հեթանոսական ժամանակաշրջանում քարայրը եղել է ջրի պաշտամունքի վայր, այնուհետև` դարձել սրբատեղի և գոյատևել քրիստոնեական շրջանից մինչ օրս: Տեղացիները քարայրին տվել են «Զաղա» անվանումը:
Սառնաղբյուր գյուղի մատույցներում պահպանվել են մի քանի ամրոցների մնացորդներ:

Սուրբ Յոթ Վերք Եկեղեցի
Եկեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն տեղացիների մոտ հայտնի է որպես Յոթ Վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի, որը այստեղ է տեղափոխվել Սուրբ Նշան եկեղեցուց։ Նկարում, պատկերված է Սուրբ Մարիամն իր յոթ վերքերով։ Խաչված Քրիստոսի շուրթերից թռած յոթ բառերը մխրճվում են Մարիամի սիրտը՝ յոթ սուր վերքեր պատճառելով նրան: Մարիամին իր յոթ վերքերով պատկերելը բնորոշ է կաթոլիկներին: Նրանք պատկերում են Աստվածամորը թախծոտ և վշտացած դեմքով և յոթ սրեր մխրճված նրա սրտում:
Եկեղեցին պատրաստված է սև քարից։ Եկեղեցու նախկին տեղում եղել է փայտե մատուռ, որտեղ և ժամանակին գտնվել էր վերը նշված նկարը։ Եկեղեցու նկարի յոթ վերքերը հետևյալն են՝
• Հիսուսի տաճարին հանձնելը,
• Եգիպտոս փախնելը,
• տաճարում մանուկ Հիսուսին կորցնելը,
• խաչը տանելիս,
• Հիսուսի մահը խաչին,
• Հիսուսի մարմնի ստանալը,
• Հիսուսի գերեզման դնելը։

 

 

 

 

 

 

Այցելություն Էրեբունի արգելոց-թանգարան

Նոյեմբերի 26-ին անձրևոտ օր էր, բայց դա մեզ սեբաստացիներիս չխանգարեց այցելել Էրեբունի արգելոց-թանգարան: Թանգարանը շատ մաքուր և գեղեցիկ էր: Թանգարանի սրահներում մենք տեսանք պեղումների ընթացքում հայտնաբերված տարբեր իրեր, զարդեր, տարազներ: Մեզ պատմեցին այդ իրերի օգտագործման մասին: Այցելությունը թանգարան շատ հետաքրքիր և ուսուցողական էր: