Մաթեմատիկայի ստուգատես

Ստուգատես-2022

Առաջին կանգառ՝

Անհրաժեշտ պիտույքներ՝ քանոն, վարյկենաչափ

Սովորողը միացնում է վարյկենաչափը : Ընտրում է որևիցե երկրաչափական պատկեր՝ սեղան, գորգ, լուսամուտ: Հաշվում այդ պատկերի երկարությունը, լայնությունը, պարագիծը և վերջում գրում որքան ժամանակում կատարեց հաշվումները

Պատկերի անվանումը՝ սեղան

Երկարությունը 120

Լայնությունը 60

Պարագիծը 360

Մակերեսը 720

Ժամանակահատվածը 1 րոպե

Երկրորդ կանգառ

Անհրաժեշտ պիտույքներ՝ կշեռք, ուսապարկ, վարյկենաչափ

Սովորողը Միացնում է վարյկենաչափը: Նախ կշռվում է առանց պայուսակի, այնուհետև պայուսակով: Գրանցում զանգվածը պայուսակով, առանց պայուսակի, հաշվում պայուսակի զանգվածը:

Զանգվածը առանց պայուսակը 37

Զանգվածը պայուսակով 40

Պայուսակի զանգվածը 3

Ժամանակահատվածը 2 րոպե

 

Երրորդ ուսումնական շրջանը

Ես ընտրել եմ «Ֆոտոմաթ» ջոկատը: Հունիսյան ճամբարի առաջին շաբաթը  անցավ շատ հետաքրքիր: «Ֆոտոմաթ» ջոկատով ճամփորդեցինք Մանկական երկաթուղի: Մենք  քալքով անցանք թունելի միջով և հասանք ձոր:  Այնտեղ մենք տեսանք ժայռեր, որոնք նման էին Գառնի «քարերի սինֆոնիա»-ին, ժայռերի վրա տեսանք քարե արջին և լսեցինք Հրազդան գետի քրքչոցը: Մենք նստեցին կարուսելներ և ուրախ տրամադրությամբ վերադարձանք դպրոց:

Հինգշաբթի օրն էլ ճամփորդեցինք Երևանի գտնվող Աղի լիճ, շատ լավ լողացինք: Ջրի ջերմաստիճանը լավ տաք էր և ջուրը շատ աղի էր, որի պատճառով չէինք կարողանում սկել:  Իմացանք, որ լիճն իր  աղիությամբ համեմատվում է Մեռյալ ծովի հետ։ Վերադարձանք դպրոց և լողացինք նաև դպրոցի բաց լողավազանում: Մյուս  օրերին խաղացինք  տարբեր բակային և սեղանի խաղեր:

Հետաքրքիր պատմություն

Մի օր ես հայտնվեցի մի երևակայական աշխարհում, որտեղ ապրում էին միայն կենդանիներ։ Դա մի չքնաղ աշխարհ էր, որտեղ շուրջբոլորը միշտ կանաչ էր և կարկաչում էին ջրերը։ Ամենահետաքրքիրն այն էր, որ այնտեղ կային այնպիսի կենդանիներ, որ ես մինչ այդ երբեք չէի տեսել․ օրինակ՝ թռչող փղեր, վազող օձեր, ջրի հատակում լողող առյուծներ, հաչացող ձկներ։ Կար ևս մի զարմանահրաշ փաստ՝ նրանք խոսում էին մի նոր լեզվով, որը կոչվում էր հետապատական։ Այդ լեզվում բարևը կոչվում էր լոզ, իսկ սոված եմ՝ ակալակալա։ Շատ քիչ ժամանակ հետևելով  նրանց՝ ես խոսում էի նրանց լեզվով։ Այնտեղ կենդանիները վայելում էին իրենց ազատությունը և շատ ուրախ էին։ Իսկ թե ինչպես ես հայտնվեցի այդ աշխարհում, թող մնա գաղտնիք։