Երրորդ ուսումնական շրջանի հաշվետվություն

իրականացրած նախագծերի

Իմ Գյումրի

Երևանի տեսարժան վայրեր, Երևանի տեսարժան վայրեր

Հարությոն տոնը իմ ընտանիքում

 

ուսումնական նյութերի

Տավուշի մարզ

Ծաղկազարդ

Շիրակի մարզ

Վայոց ձորի տեսարժան վայրեր

Սևանա լիճ

Գեղարքունիքի մարզի տեսարժան վայրեր

Գեղարքունիքի մարզ

Ինքնաստուգում

1.Որո՞նք են ՀՀ հարևան երկրները` հյուսիսից, հարավից, արևմուտքից, արևելքից, հարավ արևմուտքից, հարավ արևելքից։

Հարևան երկրներն են հյուսիսում՝ Վրաստան, արևելքում՝ Ադրբեջան, հարավում՝ Իրան, հարավ-արևմուտքում՝ Ադրբեջան, արևմուտքում՝ Թուրքիա

  1. Թվարկիր ՀՀ մարզերը` մարզկենտրոններով։

Արագածոտն — Աշտարակ

Արարատ -Արտաշատ

Արմավիր -Արմավիր

Գեղարքունիք- Գավառ

Լոռի -Վանաձոր

Կոտայք- Հրազդան

Շիրակ- Գյումրի

Սյունիք- Կապան

Վայոց ձոր -Եղեգնաձոր

Տավուշ -Իջևան

  1. Ո՞րն է ՀՀ ամենաերկար գետը։ Նշի՛ր քանի կմ է։

Ախուրյան-186 կմ

  1. Ո՞րն է ՀՀ ամենաբարձր լեռը։ Նշի՛ր բարձրությունը։

Արագած-4090

  1. Ո՞ր մարզը արտաքին սահման չունի։

Կոտայք

  1. Ո՞րն է ամենամեծ մարզը։

Գեղարքունիք

  1. Ո՞րն է ամենափոքր մարզը։

Արմավիր

  1. Ո՞ր մարզն ունի ամենամեծ ցամաքային տարածքը։

Սյունիք

  1. Ո՞րն է ամենախիտ բնակեցված մարզը։

Արմավիր

  1. Թվարկի՛ր` ո՞ր մարզերն են հարևան Երևանին։

Արագածոտն, Արարատ, Արմավիր, Կոտայք

  1. Ո՞ր գետն է անցնում ՀՀ և Թուրքիայի սահմանով։ Է՞լ որ երկրի սահմանն է հատում այն։

Արաքս գետը անցնում է ՀՀ, Թուրքիայում, Ադրբեջանում և Իրանում։

  1. Ո՞րն է ՀՀ հարավային մարզը։

Սյունիք

  1. Ո՞ր մարզերն են գտնվում ՀՀ հյուսիսում։

Շիրակ, Լոռի

  1. Թվարկի՛ր քո իմացած գետերը։ Նշի՛ր ո՞ր մարզերով են հոսում։

Հրազդան-  Գեղարքունիք, Կոտայք, Արարատ

Ախուրյան-Շիրակի մարզ

Որոտան-Սյունիքի մարզ

Դեբեդ-Լոռու մարզ

  1. Ո՞ր արքան է հիմնել Էրեբունի բերդաքաղաքը, ո՞ր թվականին։ Որտեղի՞ց է դա հայտնի։

Հիմնադրվել է ք․ ա․782 թվականին Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ի կողմից։ Արգիշտի Ա թագավորի սեպագիր արձանագրությունից։

  1. Գյումրին ինչպիսի՞ քաղաք է համարվում։ Թվարկի՛ր նրա հին անվանումները։

Գյումրին համարվում է մշակութային և արհեստների քաղաք է։ Գյումրի քաղաքի հին անվանումներն են՝ Կումայրի, Ալեքսանդրապոլ, Լենինական։

  1. Ո՞ր արքայի օրոք է Հայաստանը դարձել քրիստոնյա երկիր, ո՞ր թվականին։

301 թվականին Հայոց Տրդատ Գ Մեծ  արքայի օրոք  քրիստոնեությունը Հայաստանում հռչակվեց պետական կրոն։

  1. Ո՞վ է Գրիգոր Լուսավորիչը։

Հայոց առաջին եպիսկոպոսապետը՝ 302-ից։

  1. Թվարկի՛ր տեսարժան վայրեր, որոնք քեզ դուր են եկել։

Պարզ լիճ, Գյումրի քաղաք

  1. Քեզ դո՞ւր եկավ հայրենագիտության այս տարվա դասընթացը։

Այո

  1. Շնորհակալություն։

 

Ինքնաստուգում

Որո՞նք են ՀՀ հարևան երկրները` հյուսիսից, հարավից, արևմուտքից, արևելքից, հարավ արևմուտքից, հարավ արևելքից։
հյուսիսում՝ Վրաստան, հարավում՝ Իրան, արևելքում՝ Ադրբեջան,  հարավ-արևմուտքում՝ Ադրբեջան, արևմուտքում՝ Թուրքիա
2. Թվարկիր ՀՀ մարզերը` մարզկենտրոններով։

Արագածոտն — Աշտարակ

Արարատ -Արտաշատ

Արմավիր -Արմավիր

Գեղարքունիք- Գավառ

Լոռի -Վանաձոր

Կոտայք- Հրազդան

Շիրակ- Գյումրի

Սյունիք- Կապան

Վայոց ձոր -Եղեգնաձոր

Տավուշ -Իջևան

3. Ո՞րն է ՀՀ ամենաերկար գետը։ Նշի՛ր քանի կմ է։
Ախուրյան-186 կմ
4. Ո՞րն է ՀՀ ամենաբարձր լեռը։ Նշի՛ր բարձրությունը։
Արագած-4090
5. Ո՞ր մարզը արտաքին սահման չունի։
Կոտայք
6. Ո՞րն է ամենամեծ մարզը։
Գեղարքունիք
7. Ո՞րն է ամենափոքր մարզը։
Արմավիր
8. Ո՞ր մարզն ունի ամենամեծ ցամաքային տարածքը։
Սյունիք
9. Ո՞րն է ամենախիտ բնակեցված մարզը։
Արմավիր
10. Թվարկի՛ր` ո՞ր մարզերն են հարևան Երևանին։
Արագածոտն, Արմավիր
11. Ո՞ր գետն է անցնում ՀՀ և Թուրքիայի սահմանով։ Է՞լ որ երկրի սահմանն է հատում այն։
Արաքս գետը անցնում է ՀՀ, Թուրքիայում, Ադրբեջանում և Իրանում։
12. Ո՞րն է ՀՀ հարավային մարզը։
Կոտայք, Լոռի
13. Ո՞ր մարզերն են գտնվում ՀՀ հյուսիսում։
14. Թվարկի՛ր քո իմացած գետերը։ Նշի՛ր ո՞ր մարզերով են հոսում։
15. Ո՞ր արքան է հիմնել Էրեբունի բերդաքաղաքը, ո՞ր թվականին։ Որտեղի՞ց է դա հայտնի։
16. Գյումրին ինչպիսի՞ քաղաք է համարվում։ Թվարկի՛ր նրա հին անվանումները։
17. Ո՞ր արքայի օրոք է Հայաստանը դարձել քրիստոնյա երկիր, ո՞ր թվականին։
18. Ո՞վ է Գրիգոր Լուսավորիչը։
19. Թվարկի՛ր տեսարժան վայրեր, որոնք քեզ դուր են եկել։
Պարզ լիճ
20. Քեզ դո՞ւր եկավ հայրենագիտության այս տարվա դասընթացը։
այո
21. Շնորհակալություն։

Երևանի այգիներ

Երևանը հայտնի է իր գեղեցիկ այգիներով: Ես շատ եմ սիրում զբոսնել այգիներում:

Աջափնյակի հանգստյան գոտի

Աջափնյակի հանգստյան գոտիում կա շատրվաններ, սպորտային հրապարակ, տաղավարներ: Այս գեղեցիկ այգին բացվել է 2012 թվականին:

«Հաղթանակ» զբոսայգի

Ես սիրում եմ լինել նաև «Հաղթանակ» զբոսայգում: «Հաղթանակ» զբոսայգու հուշահամալիրը բացվել է 1950 թվականի նոյեմբերի 29-ին։ 1967թ. կանգնեցվել է Արա Հարությունյանի հեղինակած «Մայր Հայաստան» արձանը։ 1961 թվականին կառուցվել է «Արևիկ» արհեստական լիճը: Լճի հեղինակը ճարտարապետ Հովհաննես Հակոբյանն է։ Լիճը կրկնում է Սևանա լճի ձևը:  Ամենախորը հատվածում լճի խորությունը կազմում է 8,5մ:

«Հաղթանակ» զբոսայգում են գտնվում   Անհայտ զինվորի գերեզմանը, որին մենք ընտանիքով ամեն տարի մայիսի 9-ին ծաղիկներ են խոնհարում:

Զբոսայգում է գտնվում նաև «Ո’չ պատերազմին» քանդակը, Սահմանապահների հուշարձանը, Հերոսների ծառուղին, բազմաթիվ ատրակցիոններ ու կարուսելներ: Հերոսների ծառուղուց երևում է Երևան իր գեղեցիկ վայրերով:

Երևանի 2800-ամյակի այգի

Երևանի 2800-ամյակի այգի, հայտնի նաև որպես Վարդանյանների այգի, որը բացվել է 2019 թվականին։  Այգում կա 70 տեսակի 369 ծառեր։ Այգում կան հինգ տեսակի բազմագույն լուսավորությամբ գրանիտապատ ավազանով շատրվաններ՝ հետիոտնային, վերասլաց ջրաշիթերով, պտուտաձև, փրփրացող և կամարաձև։ Այգու բոլոր շատրվանների ավազանները կառուցված են երկու գույնի գրանիտե սալերով։ Գրանիտե սալերի վրա փորագրված են հայկական ավանդական զարդանախշեր։

Այգում ստեղծվել է նաև փոքրացված մասշտաբով Երևանի իրական քարտեզի տեսքով փորագիր հրապարակ` 45 վերասլաց ջրաշիթերով շատրվանով։ Քարտեզի վրա կապույտ գրանիտով ներկայացված է Հրազդան գետն իր չորս կամուրջներով

Այգու տարածքում տեղադրված են 7 բրոնզաձույլ արձաններ։

Տավուշի մարզ

Տավուշի մարզ

Մարզկենտրոնը`   Իջևան
Տարածաշրջանները`   Իջևանի շրջան, Նոյեմբերյանի շրջան, Բերդի շրջան
Քաղաքային համայնքների թիվը` 5 համայնք՝ Իջևան, Դիլիջան, Բերդ, Նոյեմբերյան, Այրում:
Գյուղական համայնքների թիվը`  60 համայնք
Ընդհանուր տարածքը`   2704 կմ²
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 2009թ.ի հունվարի 1-ի)` 134.1

Ընդհանուր նկարագրություն

Տավուշի մարզը գտնվում է ՀՀ հյուսիս-արևելքում, զբաղեցնում է 2704 կմ2 տարածք, որի կեսը պատված է խառն անտառներով: Սահմանակից է ՀՀ Գեղարքունիքի ,Կոտայքի, Լոռու մարզին, ինչպես նաև Վրաստանի Հանրապետությանըև Ադրբեջանի Հանրապետությանը։ Տավուշի մարզը գտնվում է  Փոքր Կովկասի լեռնահամակարգի արտաքին շարի վրա: Մարզի տարածքը մ.թ.ա. եղել է Ուրատու պետության, ապա Մեծ Հայքի հյուսիսային բդեշխության կազմի մեջ: Դիլիջանն իր շրջակայքով հանդիսացել է Այրարատ նահանգի Վարաժնունիք գավառի մի մասը: IX դարում, հայկական պետության վերականգնման պահից, եղել է Բագրատունյաց թագավորների տիրույթներում, իսկ 1918-ի մայիսից`   հայկական առաջին հանրապետության ստեղծումից ի վեր, նրա կազմում և վարչատարածքային նոր միավոր մարզ է դարձել 1995-ի դեկտեմբերին:

 

Տավուշի մարզի ամենախոշոր քաղաքը Դիլիջանն է: Դիլիջանը զարգացել է որպես առողջարանային վայր, որտեղ Անդրկովկասի քաղաքներից եկող հարուստ ընտանիքներն անցկացրել են իրենց ամառային հանգիստը: Դիլիջանը հայտնի է որպես լեռնակլիմայական առողջարան:

 

Տավուշի երկրորդ քաղաքը մարզկենտրոն Իջևանն է: Այն հիմնադրվել է 18-րդ դարի վերջերին հանքային աղբյուրի մոտ և ստացել է Քարվանսարա անունը (վերանվանվել է Իջևան 1920թ., քաղաք է դարձել ավելի ուշ):

Ինչպես ենք նշում Սուրբ Հարության տոնը իմ ընտանիքում։

Սուրբ Զատիկը Հայ առաքելական եկեղեցու կարևորագույն տոներից է։Այդ օրը մենք գնում եկեղեցի,լսում ենք Պատարագ և այնտեղից տուն ենք բերում սուրբ ճրագ։ Այդ օրը մենք ընտանիքով նստում են սեղանի շուրջ մայրիկս պատրաստում է չամիչով փլավ, կանաչիներ, ձուկ, կուլիչ և իհարկե ներկում է բազմագույն ձվեր Նա անպայման ներկում է կարմիր ձու։ Մայրիկս նախօրոք աճեցնում է խոտ, որը զարդարում է տարբեր տեսակի ճուտիկներով։ Մենք կռվում ենք ձվերով և տեսնում ենք, թե ով է հաղթող ճանաչվում տվյալ տարում, որը այդ անձին կբերի հաջողություն ամբողջ տարվա ընթացքում։

Սուրբ Հարության տոն

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված:

Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն տեսան, որ քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ»:

Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում, որը համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար:

Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»: Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն:

Ծաղկազարդ

Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը։ Ծաղկազարդը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր։: Մանուկների օրհնության օր է կոչվում, քանի որ Քրիստոսը երբ հաղթական մտել է Երուսաղեմի տաճար մանուկները նրան դիմավորել են, ողջունել են։ Ժողովուրդն ընդունել է Հիսուսի մուտքը Երուսաղեմ խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերով։ Այդ օրը եկեղեցիներում կատարվում է մանուկների օրհնության կարգ։

Ոստեր և ճյուղեր նվիրելը պատիվներ և հանդիսավորություն էր նշանակում: Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան:

Ծաղկազարդը խորհրդանշում է նաև արարչության առաջին օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, և լույսը տարածվելով՝ ցրեց խավարը:

Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ Պատարագ և բացվում է խորանի վարագույրը, իսկ կիրակի օրը տոնական Ս. Պատարագը մատուցվում է բաց վարագույրով:

Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին:

Գյումրու տեսարժան վայրերը

Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքը` Գյումրին է։ Վարդանանց Հրապարակը Գյումրու կենտրոնական և ամենամեծ հրապարակն է։ Հրապարակին հատուկ գեղեցկություն են հաղորդում երգող շատրվաններն ու «Ավարայրի ճակատամարտին» նվիրված արձանների խումբը։ Հրապարակը շրջապատված է մի շարք կարևոր շինություններով։ Երկու կողմից հիանալի եկեղեցիներ են` Սուրբ Աստվածածին («Յոթ վերք») ու Սուրբ Ամենափրկիչ։ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կառուցվել է Անիի Մայր տաճարի մոդելով 1860-1873 թվականներին։ Շինության ճարտարապետը Թադևոս Անտիկյանն է։ Ամենափրկիչ եկեղեցու ետևի մասում տեղադրվել են 20-ից ավելի խաչքարներ։

Սուրբ Յոթ Վերք եկեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն տեղացիների մոտ հայտնի է որպես Յոթ Վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի, որը այստեղ է տեղափոխվել Սուրբ Նշան եկեղեցուց։ Նկարում, պատկերված է Սուրբ Մարիամն իր յոթ վերքերով։ Եկեղեցին պատրաստված է սև քարից։ Եկեղեցու նախկին տեղում եղել է փայտե մատուռ, որտեղ և ժամանակին գտնվել էր վերը նշված նկարը։ Եկեղեցու նկարի յոթ վերքերը հետևյալն են՝
• Հիսուսի տաճարին հանձնելը,
• Եգիպտոս փախնելը,
• տաճարում մանուկ Հիսուսին կորցնելը,
• խաչը տանելիս,
• Հիսուսի մահը խաչին,
• Հիսուսի մարմնի ստանալը,
• Հիսուսի գերեզման դնելը։

Վարդանանց հրապարակին կից է Աբովյան փողոցը։ Աբովյան փողոցի ամենասկզբում, «Հոկտեմբեր» կինոթատրոնի մոտ աշխարհահռչակ գործարար ու բարերար Քըրք Քըրքորյանի արձանն է։ Աբովյան փողոցում է գտնվում Մարիամ ու Երանուհի Ասլամազյանների եզակի պատկերասրահը։ Այստեղ քույրերի նվիրած կտավների մոտ 620 բնօրինակ կա։ Հիանալի առանձնատունը, որտեղ հիմա գտնվում է պատկերասրահը, 1880 թվականներին կառուցել են հարուստ վաճառականներ Քեշիշովները։ Աբովյան փողոցի վրա է գտնվում նաև քաղաքային բաղնիքը, Տիկնիկային թատրոնը, Երիտասարդական պալատը և Գեղարվեստի Ակադեմիան։

Վարպետաց փողոցում է գտնվում երեք մեծ գյումրեցիների՝ Հովհաննես Շիրազի, Ավետիք Իսահակյանի և Մհեր Մկրտչյանի տուն թանգարանները:

1834 թվականին ռուսական իշխանության կողմից Թուրքիայի հետ սահմանին գտնվող քաղաքն ամրացնելու համար հիմնվել է Սև բերդը, որը տեղացիները «Սև ղուլ» են անվանում, որի կառուցումն ավելի քան տասը տարի է տևել։

Միջնաբերդի մոտ գտնվում Մայր Հայաստան արձանը, որը Մեծ Հայրենական պատերազմում ունեցած հաղթանակի խորհրդանիշն է։