Անահիտ երկրորդ մաս

  1. Մգեցված բառերն առանձնացրո՛ւ և բացատրի՛ր։

Ընծա-նվեր

Դիպակ-սնդուս

Բանեցնիլ-օգտագործել

Այգեկութ-բերքահավաք

Հինել-հելունագրծություն

Կշտին-մոտ

Ռամիկ-գյուղացի

Նաժիշտներն-ծառա

Մուրազն-երազանք

Կակղացնել-փափկացնել

Նշմարում-երեվալ

 

  1. Ի՞նչ վերաբերմունք ունեին թագավորն ու թագուհին, իշխանավորները, հասարակ մարդիկ Վաչագանի՝ Անահիտի հետ ամուսնանալու որոշման վերաբերյալ։

Թագավորն ու թագուհին լսելով Անահիտի մասին, ուրախացան և համաձայնվեցին որդու հետ։ Իշխանավորները դժգոհ էին, որ ապագա թագուհին գյուղացի էր։ Հասարակ մարդիկ ուրախ էին, որ թագուհին իրենց նման գյուղացի է լինելու։

 

  1. Գիտեմ, որ այդպես է, բայց ո՞վ գիտե, աշխարհք է, այսօրվան ծառաների տերը վաղը կարող է ի՛նքը լինել ծառա, թեև նա թագավոր էլ լինի եղած։ Արհեստը մի այնպիսի բան է, որ ամենայն մարդ պիտի գիտենա, թե՛ ծառա լինի, թե՛ տեր, թե՛ թագավոր և թե՛ իշխան։

Համաձա՞յն ես Անահաիտի հետ, ինչո՞ւ։

Այո, ես համաձայն եմ Անահիտի հետ, որովհետև մարդ պետք է իմանա գոնե մեկ արհեստ, որը կյանքում պետք կգա։

 

  1. Այս հատվածում ի՞նչ է ասում է գրագիտության մասին։ Համառոտ ներկայացրո՛ւ։ Հեքիաթում մի քանի անգամ նշվում է Մեսրոպի անունը, ո՞ւմ նկատի ունի։

Անահիտը ասում էր, որ բոլորը պետք է իմանան կարդալ և գրել։ Հեքիաթում Մեսրոպ Մաշտոցի մասին էին խոսում։