Այցելուցյուն Ալեք և Մարի Մանուկյան գանձատուն-թանգարանը

Ապրիլի 11 մենք այցելեցինք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Այնտեղ է գտնվում <<Ալեք և Մարի Մանուկյան>> գանձատուն-թանգարանը: Գանձատանը ցուցադրվող նմուշները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են բերվել հայկական տարբեր վայրերից։ Այնտեղ մենք տեսանք բազմաթիվ արժեքավոր  իրեր, եկեղեցական իրեր, աջեր, խաչեր, փորագրություններ: Մայր տաճարի շինարարությամբ պայմանավորված` տաճարի թանգարանի նմուշների մեծ մասը գտնվում էին գանձատուն-թանգարանում: Տեղափոխված սրբազան գանձերից էին․

  • Ս. Գեղարդը, որով խոցել են Քրիստոսին, այն պահվում է արծաթե մասնատուփի մեջ,
  • Աշոտ Երկաթի խաչը՝ մասնատուփով, որի մեջ պահվում է Քրիստոսի Խաչափայտից մի մասունք (այն գոյություն ունեցող թափորի խաչերից ամենահինն է),
  • Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների աջերը,
  • Ստեփանոս Լեհացու, Վարդգես Սուրենյանցի կտավները:
  • Թանգարանում էր ցուցադրված նաև Այվազովսկու կտավներից։

Թանգարան այցը ինձ շատ դուր եկավ և շատ ուսուցողական էր։