Ամառային արձակուրդ

Բարև ես ամառային արձակուրդները անց եմ կացրել Հայաստանի և Արցախի գեղատեսիլ վայրերում։ Մի քանի լավ օր եմ անցկացրել իմ ընկեր Ռաֆայելի հետ ես այժմ կներկայացնեմ այն վայրերը որտեղ այցելել եմ։

  • Այցելել եմ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում, այն գտնվում է ղարաբաղյան լեռնաշղթայի արևելյան լանջի ստորոտին՝ Կարկառ գետի հովտում։ Քաղաքը հնագույն պատմություն ոնի․ առաջին բնակավայրերն այստեղ հիմնադրվել են մ․թ․ա. 3-2 հազարմյակում։ XIX-րդ դարում էմիլ Ռոսլերի կողմից իրականացված հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերվել են բազմաթիվ արժեքավոր գտածոներ, որոնց մի մասը պահվում է աշխարհի ամենամեծ թանգարաններում։ Մ․թ․ V-րդ դարում Արցախի ներկայիս մայրքաղաքի տեղում գտնվել է Վարարակն բնակավայրը (հորդ աղբյուր), որն իր անվանումը ստացել է դեպի բնակավայր հոսող մեծ աղբյուրի շնորհիվ։ Ես այցելեցի <<Մենք ենք, մեր սարերը>> հուշարձան։ Արցախի խորհրդանիշը դարձած այս հուշարձանը, հայտնի է նաև <<Տատիկ և պապիկ>> անունով, գտնվում է քաղաքի մուտքի մոտ՝ բարձր բլրի վրա։ Կարմիր տուֆից պատրաստված այս հուշակոթողը կառուցվել է 1967 թվականին և նեկայացնում է  երկու տարեց ամուսինների տարազներով։ Հեղինակի՝ քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի մտահաղացմամբ՝ հուշարձանը պատվանդան չունի, ինչի շնորհիվ տպավորություն է ստեղծվում, որ հերոսները ներաճել են լեռներին՝ դառնալով մեկ միասնություն։ Հուշակոթողը պատկերված է քաղաքի և հանրապետության զինանշանների, ինչպես նաև Հայաստանի և Արցախի մետաղադրամների վրա։ Այցելեցի նաև Արցախի ամենամեծ տաճարը՝ Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարը, որը բացվել է 2019 թվականի ապրիլի 7-ին։ Եկեղեցու բացումը նվիրված էր Ս․ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնին։
  • Հանգստացել եմ ՀՀ Կոտայքի մարզի Հանքավան գյուղում։ Հանքավանը գտնվում է Մարմարիկ գետի գեղատեսիլ կիրճում, բարձրությունը ծովի մակարդակից 1900 մ։ Շրջապատված է լեռներով, որոնց լանջերը ծածկված են անտառներով և թփուտներով։ Բուժիչ հիմնական միջոցներն են՝ լեռնային կլիման և <<Հանքավան>> հանքային ջուրը։ Ժամանակին Հանքավան գյուղում ապրել են 250 հույն։ Այսօր գյուղում քիչ հունական ընտանիքներ են մնացել։ Հանքավանում է գտնվում Այոս Գեորգիոս՝ Սուբ Գևորգ հունական եկեղեցին, որը կառուցվել է 1850-1890-ական թվականներին։ Եկեղեցին գործել է մինչև 20-րդ դարի սկիզբը։ Այժմ եկեղեցին չի գործում, սակայն եկեղեցու մաքրության պատասխանատվությունն իր ուսերին է վերցրել ազգությամբ հույն Նատալիա տատիկը։ Հանքավանի ճանապարհին տեսա Մարմարիկի ջրամբարի հարշալի տեսարանը։ Անտառների միջով ես գնացի Հանքավանի հայտնի ջրվեժը։ Ես այցելեցի նաև Արտավազի վանք, որը գտնվում է Կոտայքի մարզի Արտավազ գյուղից մոտ 500մ արևմուտք։ Կառուցված է գորշավուն բազալտի սրբատաշ քարերով։ Այն հիմնվել է 7-րդ դարում, որը ավերված է և չի գործում։  Փյունիկի գեղատեսիլ ափերին գտնվող լողավազանում ես անցկացրեցի հրաշալի ժամանակ։
  • Այցելել եմ Ամբերդի ամրոց-համալիր,որը Հայաստանի անառիկ ամրոցներից մեկն է։ Այն կառուցվել է Արագած լեռան լանջերին և գտնվում է ծովի մակարդակից 2300 մետր բարձրության վրա։ Ամբերդի հիմնադրման ստույգ ժամանակաշրջան հայտնի չէ։ Որոշ գիտնականներ այն վերագրում են կիկլոպյան, ոմանք էլ՝ ուրարատական և վաղ միջնադարյան ժամանակաշրջաններին։ Պեղումների և պատմահնագիտական ուսումնասիրությունների հիման վրա Ամբերդ ամրոցը թվագրվում է X-XIII դդ.: X-XIII դդ․ ամրոց բերդաքաղաքը ընդգրկում էր մի շարք պատմաճարտապետական հուշարձաններ՝ ամրոցապարիսպներ, Արքաշեն ձորի և Ամբերդաձորի դարպասները, դղյակ, ջրամբարները, բաղնիք, գաղտնուղիներ, մատուռ, բնակելի շինություններ և Կաթողիկե եկեղեցի։ Ներկայումս բերդաքաղաքից պահպանվել են դղյակի (X-XIII դդ.), պարսպապատերի ավերակները, բաղնիքի (X-XI դդ.), այլևայլ շինությունների մնացորդներ և Կաթողիկե եկեղեցին: Կաթողիկե (Վահրամաշեն) – Արքաշենի պարսպի մոտ, բերդաքաղաքի կենտրոնական բարձրադիր մասում է գտնվում Վահրամաշեն եկեղեցին՝ կառուցված 1026 թ․ Վահրամ Պահլավունու հովանավորությամբ։ Երբեմնի հզոր ամրոցը վերջնականապես ամայացել և իր նշանակությունը կորցրել է 14-րդ դարի վերջին՝ Լենկթեմուրի օրոք։