ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆԸ

ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆԸ

  • Գրքի ընթերցումը ինչ սովորեցրեց։

Ես սովորեցի որ պետք է մաքրել այն վայրը, որտեղ ապրում ես։ Խնամել և հոգ տանել ծաղիկները, սիրել կենդանիներին։

  • Տպավորիչ տողեր

Ես ուշ հասկացա, թե որտեղից էր նա հայտվնել: Փոքրիկ իշխանը հարցերի տարափ էր տեղում ինձ վրա, բայց երբ ես էի որևէ բան հարցնում, նա կարծես թե չէր լսում: Միայն քիչ-քիչ, պատահական ու իմիջիայլոց ասած խոսքերից բացվեց ամեն ինչ: Այսպես, երբ նա առաջին անգամ տեսավ իմ ինքնաթիռը։

«Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից մի քիչ էր մեծ, և նա սրտակից բարեկամ չուներ…»: Նրանք, ովքեր ճանաչում են կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է:

Ամեն օր ես մի նոր բան էի իմանում նրա մոլորակի մասին և այն մասին, թե նա ինչպես էր թողել իր մոլորակն ու սկսել թափառումները: Նա այդ մասին քիչ-քիչ էր պատմում, երբ խոսք էր ընկնում: Այդպես ես երրորդն օրն իմացա բաոբաբների ողբերգության մասին:

Դա էլ գառնուկի պատճառով ստացվեց:

Ես մի մոլորակ գիտեի, որի վրա մի ծույլ մարդ էր ապրում: Նա բաոբաբի երեք թուփ ժամանակին չքաղհանեց և… Փոքրիկ իշխանն ինձ մանրամասն նկարագրեց, և ես նկարեցի այդ մոլորակը: Ես տանել չեմ կարողանում, երբ մարդկանց գլխին քարող են կարդում: Բայց քչերը գիտեն, թե ինչ կարող է անել բաոբաբը, և քանի որ փոքրիկ մոլորակի վրա երբևէ ընկնող յուրաքանչյուր մարդու սպառնացող վտանգը շատ մեծ է, ես այս անգամ որոշեցի իմ սովորական զսպվածությունը հաղթահարել: «Երեխաներ, – ասում եմ ես, – զգույշ մնացեք բաոբաբից»:

Ես ուզում էի իմ բարեկամներին նախազգուշացնել այն վտանգի մասին, որը վաղուց է դարանակալած նրանց սպասում, իսկ նրանք նույնիսկ այդ մասին չեն էլ կասկածում, ինչպես որ ես էլ առաջ չէի կասկածում:

Ահա թե ինչու էի ես այդպես չարչարվում այդ նկարի վրա և չեմ ափսոսում թափածս աշխատանքի համար: Գուցե դուք հարցնեք, թե այս գրքում ինչու բաոբաբների նկարի նման ազդեցիկ նկար չկա այլևս: Պատասխանը շատ պարզ է. Ես ձգտում էի, որ լինեն, բայց ոչինչ չստացվեց: Իսկ երբ ես բաոբաբներն էի նկարում, ինձ ոգևորում էր այն գիտակցությունը, թե դա շատ կարևոր ու անհետաձգելի գործ է:

Եվ իրոք: Բոլորը գիտեն, որ երբ Ամերիկայում կեսօր է,Ֆրանսիայում արևը մայր է մտնում: Եվ եթե հնարավոր լիներ մի րոպեում տեղափոխվել Ֆրանսիա, կարելի կլիներ հիանալ վերջալույսով: Դժբախտաբար Ֆրանսիան շա՜տ-շա՜տ է հեռու: Իսկ քո մոլորակի վրա բավական էր աթոռը մի քանի քայլ առաջ տանել, և դու նորից ու նորից կարող էիր հիանալ վերջալույսի երկնքով… հարկավոր էր միայն ցանկանալ…

– Մի օր ես քսաներեք անգամ տեսա, թե ինչպես է արևը մայր մտնում:

Եվ մի փոքր սպասելով՝ դու ավելացրիր.

– Գիտես… երբ շատ ես տխուր լինում, լավ է վերջալույսին նայելը…

– Ուրեմն այն օրը, երբ դու քսաներեք անգամ տեսար վերջալույսը, շատ էիր տխուր:

– Եթե դու մի ծաղիկ ես սիրում՝ միակը, որի անունը միլիոնավոր աստղերից և ոչ մեկի վրա չկա, դա արդեն բավական է: Դու նայում ես երկնքին ու քեզ երջանիկ ես զգում: Եվ դու ասում ես քեզ. «Այնտեղ՝ ինչ-որ մի տեղ, ապրում է իմ ծաղիկը…»: բայց եթե գառնուկը ծաղիկն ուտի, այդ նույնը կլինի, եթե բոլոր աստղերը միանգամից մարեն: Եվ դա, քո կարծիքով, կարևոր չէ՛…

Նա այլևս չկարողացավ խոսել: Հանկարծ սկսեց հեկեկալ: Մթնեց: Ես գործս թողեցի: Ինձ համար արդեն ծիծաղելի էին այդ չարաբաստիկ հեղույսն ու մուրճը, ծարավությունն ու մահը: Մի աստղի վրա, մի մոլորակի վրա՝ Երկիր անունով իմ մոլորակի վրա, լալիս էր Փոքրիկ իշխանը, և հարկանոր էր նրան մխիթարել: Ես նրան գրկեցի ու սկսեցի օրոր ասել: Ես նրան ասում էի. «Քո սիրած ծաղիկին վտանգ չի սպառնում…

Ես քո գառնուկին դնչկալ կնկարեմ… Ես քո ծաղկի համար զրահ կնկարեմ… Ես…»: Ես լավ չէի հասկանում, թե ինչ եմ ասում: Ես ինձ սարսափելի անճար ու անշնորհք էի զգում: Ես չգիտեի, թե ինչպես կանչեմ, որպեսզի նա լսի, ինչպես հասնեմ նրա հոգուն, որը սահում, հեռանում էր ինձանից… Չէ՞ որ շատ խորհրդավոր ու առեղծվածային է արցունքների աշխարհը:

Հինգերորդ մոլորակը բոլորից փոքր էր ու զվարճալի: Նրա վրա միայն մի լապտեր ու մի լապտերավառ էր տեղավորվում: Փոքրիկ իշխանը ոչ մի կերպ չէր հասկանում, թե երկնքում մոլորված այդ տուն ու բնակիչ չունեցող մոլորակիկի ինչին են պետք լապտերն ու լապտերավառը: Բայց նա մտածեց.

– «Գուցե այս մարդն էլ տարօրինակ է, բայց ավելի տարօրինակ չէ, քան թագավորը, փառասերը, գործարարն ու հարբեցողը: Նրա աշխատանքի մեջ այնուամենայնիվ իմաստ կա: Երբ նա վառում է լապտերը, կարծես թե մի նոր աստղ կամ ծաղիկ է ծնվում: Իսկ երբ հանգցնում է լապտերը, թվում է, թե ծաղիկը կամ աստղը քուն են մտնում: Սքանչելի զբաղմունք է: Սա իսկապես օգտակար է, որովհետև գեղեցիկ է»:

Փոքրիկ իշխանը ելավ մի բարձր սարի վրա: Մինչ այդ նա երբեք սար չէր տեսել, բացի իր երեք հրաբուխներից, որոնք հազիվ նրա ծնկներին էին հասնում: Հանգած հրաբուխը նրան աթոռի տեղ էր ծառայում: Իսկ այժմ Փոքրիկ իշխանը մտածում էր. «Այսքան բարձր սարից ես այս ամբողջ մոլորակը և նրա վրայի բոլոր մարդկանց կտեսնեմ»:

Բայց նա ասեղի նման բարակ ու սուր ժայռեր տեսավ միայն:

Իմ կարծիքով, սա աշխարհի ամենագեղեցիկ և ամենաթախծոտ վայրն է: Անապատի այս անկյունը նկարված է նախորդ էջի վրա. ես մի անգամ էլ եմ նկարում, որ դուք ավելի լավ հիշեք: Առաջին անգամ Փոքրիկ իշխանը այստեղ հայտնվեց, այստեղ էլ անհետացավ:

Ուշադիր նայեք, որպեսզի անպայման ճանաչեք այս վայրը, եթե երբևէ Աֆրիկայի անապատներն ընկնեք: Եթե այնպես պատահի, որ դուք անցնեք այս վայրերով, պարտք եմ դնում ձեզ վրա՝ մի շտապեք, մի փոքր կանգ առեք այս աստղի տակ: Եվ եթե ձեզ մոտենա ոսկեգանգուր մի փոքրիկ տղա, եթե նա զրնգուն ծիծաղ ունենա և ձեր հարցերին չպատասխանի, դուք, իհարկե, գլխի կընկնեք, թե ով է նա:

Այդ ժամանակ, շատ եմ խնդրում ձեզ, չմոռանաք փարատել իմ վիշտը. անմիջապես գրեք ինձ, որ նա վերադարձել է:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *