16.10.2023 Գործնական քերականություն

  1. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Քո չքնաղ ծաղկի բույր է ինձ այստեղ բերել: (բույր, բյուր)

Անթիվ ու բյուր են աստղերը: (բույր, բյուր)

Ասիան երբևէ կհանգստանա՞ պատերազմներից: (Ասիա, Ասյա)

Ասյան երբևէ կհանգստանա՞ իրեն այդքա՜ն հուզող մտքից: (Ասիա, Ասյա)

Սոֆիան գեղեցիկ ու հյուրընկալ քաղաք է: (Սոֆիա, Սոֆյա)

Սոֆյան գեղեցիկ ու նրբանկատ աղջիկ է: (Սոֆիա, Սոֆյա)

  1. Բացթողնված տառերը լրացրո՛ւ:

Ս.անա լճի խն.իրն այս.ր հուզում է յուրաքանչ.ուր քաղաքակիր. մար.ու: Ս.անի ջրի մակարդակը տասն.ակ տարիների ըն.ացքում ի.ել է: Ջրի կորստի հետ առն.վում են մի շարք այլ .ական հար.եր: Առան.ին ուշադրության է արժանի ջրավազանի կեն.անական աշխարհի պահպանության խն.իրը:

Բնակության ա.բարենպաստ պայման.եր են ստեղծվել նա. Ս.անի թ.ավոր բնակիչների՝ թռ.ուն.երի համար:

 

Սևանա լճի խնդիրն այսօր հուզում է յուրաքանչյուր քաղաքակիրթ մարդու: Սևանի ջրի մակարդակը տասնյակ տարիների ընթացքում իջել է: Ջրի կորստի հետ առնչվում են մի շարք այլ էական հարցեր: Առանձին ուշադրության է արժանի ջրավազանի կենդանական աշխարհի պահպանության խնդիրը:

Բնակության անբարենպաստ պայմաններ են ստեղծվել նաև Սևանի թևավոր բնակիչների՝ թռչունների համար:

 

  1. Կետերը փոխարինի՛ր տրված բառերից մեկով: Համեմատի՛ր բառի իմաստները տարբեր նախադասություններում:

Փափկել, սուր, ալիք, փչել:

Սուր դանակ է. պետք, որ այդ բիծը քերեմ:

Շատ սուր մարդ է ընկերս, նրա խոսքը լսել չի լինում առանց ծիծաղի:

Սուր-փոխաբերական՝ սրամիտ

Սուր-լավ կտրող

 

Ալիքը խորտակված նավի մի բեկոր ափ հասցրեց:

Կյանքի ալիքը նրան շպրտել էր ընտանիքից հեռու:

Ալիք-ջրի մակերեսին բարձրացող շերտ

Ալիք-փոխաբերական՝ որևէ բանի բուռն՝ դրսևորում

 

Քամին փչում էր ամբոդջ ուժգնությամբ:

Ընկերները գիտեին, որ նա փչում էր, ոչ մի վագրի էլ չի հանդիպել:

փչել-օդի հոսանքի շարժում

փչել-փոխաբերական՝ ստել

 

Մոմն արևից փափկել ու ծռմռվել էր:

Մի քանի քաղցր խոսքից փափկել էր, չորությունից ու խստությունից հետք չէր մնացել:

փափկել-փափկանալ

փափկել-փոխաբերական՝ մեղմանալ։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *