Նուկիմ քաղաքի խելոքները առաջադրանքներ

1.Պատմությունը ո՞ր քաղաքում է տեղի ունենում։ Ինքդ մտածիր, թե որտեղ է այդ քաղաքը։

Պատմությունը տեղի է ունենում Նուկիմ քաղաքում։ Նուկիմ քաղաքը գտնվում է Սիբիրում։

2․Ինչո՞ւ էր բողոքում ժողովուրդը։

Ժողովուրդը բողոքում էր տարվա եղանակներից։

3․ Եթե պատգամավորները հասնեին դղյակ և տեսնեին, որ թագավորը չկա, քո կարծիքով ի՞նչ կանեին։

Իրենցից մեկին կնտրեյին թագավոր և ոսկին կհանձնեյին նրան։

4․ Դուրս գրիր այն հատվածը, որտեղ հանելուկներով են խոսում, ապա ինքդ կազմիր նմանատիպ հանելուկներ։

  • Էն կարմիր բանը, որ ես կերա, քեզ գցեցի, դու կերար մեկէլին գցեցիր` մեկ արծաթ, էն բանը, որ աստված շինել էր, մենք քանդեցինք` մեկ արծաթ. էն բանը, քանց ձյուն ճերմակ էր, քանց մոր կաթ անուշ` երկու արծաթ:
  • Կարմիր գույնի է կլոր է 365 օր է:

5․Համառոտ պատմիր նուկիմցիների ուղևորության մասին։

Նուկիմ քաղաքում ցուրտ էր։ Բնակիչները որոշեցին օգնություն խնդրել թագավորից և պատգամավորներին ուղղարկեցին նրա մոտ։ Պատգամավորներին տվեցին ոսկի և հանձնարարեցին որ թագավորին խնդրեն եղանակը փոխի՝ երկու ձմեռ չլինի։ Պատգավորները ուղևորության ընթացքում առաջին անգամ կերան տաքդեղ, խաղող, շաքար։ Անփութության պաճառով ճանապարհին նրանց ոսկիները գողացան և փոխարենը քսակի մեջ խիճ ու ավազ լցրեցին։ Հասնելով թագավորի մոտ նրանք քսակը մոտեցնում են թագավորին և ասում.

– Էս մի քսակ ոսկին  ժողովրդի կողմից քեզ նվեր ենք բերել: Մեր քաղաքը շատ ցուրտ է, թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանես, էլ մեր քաղաքում մենք մնացողը չենք:

Թագավորի գանձապահը, թագավորի ականջին փսփսում է, թե ոսկու տեղ խիճ ու ավազ է:

Թագավորը մտածում է` սրանք նպատակո՞վ են ոսկու տեղ խիճ ու ավազ բերել, թե՞ միամիտ սրտով: Փորձելու համար հրամայում է` նրանց առաջ մի մատուցարան սև սալոր դնեն` սև բոլոջների հետ խառը: Պատգամավորները վրա են պրծնում. ավագ պատգամավորն ասում է.

Տղե՛րք, առաջ ոտավորն ուտենք` չփախչեն, անոտը մեր ծառան է:

Թագավորը տեսնում է նրանց խելքի չափը և դառնալով նրանց` ասում է.

– Գնացե՛ք ձեր տները, մինչև տեղ հասնեք, մեկ էլ ամառը եկած կլինի:

– Թախտիդ հաստատ մնաս, – ասում են պատգամավորները և ուրախ-զվարթ վերադառնում են իրենց քաղաքը:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *