Առյուծ և մարդ

Ես կարդացել եմ Վարդան Այգեկցու  առկներից մի քանիսը, ինձ դուր է եկել  <<ԱՌՅՈՒԾ ԵՎ ՄԱՐԴ>> առակը։

 

Վարդան Այգեկցին ապրել է 12 դարի վերջին և 13 դարի սկզբին։ Ծնվել է Հայոց Միջագետքի Տլուք գավառի Մարաթա հայաբնակ գյուղում, կրթություն ստացել է ծննդավայրում, ապա՝ Արքայակաղնի վանքում։ Ուսումն ավարտելուց հետո ձեռնադրվել է վարդապետ և զբաղվել քարոզչությամբ։ Այնուհետև ապաստանել է Կիլիկյան Հայաստանի Սև լեռների Տոսխ կոչված ձորում կառուցված Այգեկ վանքում, որտեղից էլ ստացել է իր Այգեկցի մականունը։ 1198 թվականին մասնակցել է Լևոն Բ-ի թագադրության հանդեսին։ Վախճանվել է 1250 թվականին։

Այգեկ վանքում գրել է 22 ճառ, բարոյախրատական 5 թուղթ, կազմել է «Արմատ հավատո» ժողովածուն։ Իր խրատներով ու քարոզներով Վարդան Այգեկցին պայքարում էր դրամասիրության, գողության, ամբարատավանության, ոխակալության, որկրամոլության, հարբեցողության, մարդկային այլ արատների դեմ, քարոզում սեր և համերաշխություն: Նա գրել է ավելի քան 30 առակ։

Գրքի հերոսներն են առյուծն ու մարդը։Առյուծը միամիտ էր, քանի որ հավատաց մարդուն։Մարդը խորամանկ էր, քանի որ խաբեց առյուծին և կապեց։

Այս առակը սովորեցնում է որ խելքը հաղթում է ուժին։

Խորհուրդ եմ տալիս իմ ընկերներին ընթերցել այն։