Ամերիկայի հայտնագործումը

  1. Ինչո՞ւ էին եվրոպացիները ձգտում Հնդկաստան և Չինաստան հասնել ծովային ուղով:

Ավազակներն ու ծովահենները փակել էին դեպի Հնդկաստան և Չինաստան տանող քարավանային ճանապարհները և անխնա կողոպտում էին վաճա­ռականներին կամ էլ նրանցից պահանջում էին բարձր մաքսեր:  Բացի այդ երկրներ էին հասնում բարձրաբերձ լեռներով ու խորը կիրճերով անցնող, վտանգներով լի ճանապարհներով:

  1. Ինչպե՞ս էր ծրագրել Կոլումբոսը հասնել Հնդկաստան:

Կոլումբոսը  ծրագրել էր հասնել Հնդկաստան Ատլանտյան օվկիանոսով՝ անընդհատ դեպի արևմուտք շարժվելով:

  1. Ի՞նչ նշանակություն ունեցան Կոլումբոսի ճանա­պարհորդությունները մարդկության համար:

Կոլումբոսի մեծագույն աշխար­հագրական մեծագույն հայտնագործության պատճառ էր դարձել։ Կոլումբոսը հայտնագործել է ոչ թե Ասիա տանող նոր ծովային ուղին, այլ Նոր աշխարհ:

  1. Աշխարհի քարտեզով գտի’ր, թե աշխարհագրական ի՞նչ անուններ կան ի պատիվ Կոլումբոսի:

Կոլոն  քաղաք և նավահանգիստ Պանամայում, Կարիբյան ծովի ափին։ Հիմնադրվել է 1850 թվականին և կոչվել ի պատիվ Քրիստափոր Կոլումբոսի (նրա ազգանվան իսպանական ձևն է Colón)։

  1. Ինչո՞ւ Նոր աշխարհը Ամերիկա կոչվեց:

Ամերիկա աշխարհամասը 1492 թվականին հայտնագործել է Քրիստափոր Կոլումբոսը: Իսկ Ամերիկա այն կոչվել Է ի պատիվ մեկ ուրիշ ճանապարհորդի՝ Ամերիգո Վեսպուչիի։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *