Երևանի այգիներ

Երևանը հայտնի է իր գեղեցիկ այգիներով: Ես շատ եմ սիրում զբոսնել այգիներում:

Աջափնյակի հանգստյան գոտի

Աջափնյակի հանգստյան գոտիում կա շատրվաններ, սպորտային հրապարակ, տաղավարներ: Այս գեղեցիկ այգին բացվել է 2012 թվականին:

«Հաղթանակ» զբոսայգի

Ես սիրում եմ լինել նաև «Հաղթանակ» զբոսայգում: «Հաղթանակ» զբոսայգու հուշահամալիրը բացվել է 1950 թվականի նոյեմբերի 29-ին։ 1967թ. կանգնեցվել է Արա Հարությունյանի հեղինակած «Մայր Հայաստան» արձանը։ 1961 թվականին կառուցվել է «Արևիկ» արհեստական լիճը: Լճի հեղինակը ճարտարապետ Հովհաննես Հակոբյանն է։ Լիճը կրկնում է Սևանա լճի ձևը:  Ամենախորը հատվածում լճի խորությունը կազմում է 8,5մ:

«Հաղթանակ» զբոսայգում են գտնվում   Անհայտ զինվորի գերեզմանը, որին մենք ընտանիքով ամեն տարի մայիսի 9-ին ծաղիկներ են խոնհարում:

Զբոսայգում է գտնվում նաև «Ո’չ պատերազմին» քանդակը, Սահմանապահների հուշարձանը, Հերոսների ծառուղին, բազմաթիվ ատրակցիոններ ու կարուսելներ: Հերոսների ծառուղուց երևում է Երևան իր գեղեցիկ վայրերով:

Երևանի 2800-ամյակի այգի

Երևանի 2800-ամյակի այգի, հայտնի նաև որպես Վարդանյանների այգի, որը բացվել է 2019 թվականին։  Այգում կա 70 տեսակի 369 ծառեր։ Այգում կան հինգ տեսակի բազմագույն լուսավորությամբ գրանիտապատ ավազանով շատրվաններ՝ հետիոտնային, վերասլաց ջրաշիթերով, պտուտաձև, փրփրացող և կամարաձև։ Այգու բոլոր շատրվանների ավազանները կառուցված են երկու գույնի գրանիտե սալերով։ Գրանիտե սալերի վրա փորագրված են հայկական ավանդական զարդանախշեր։

Այգում ստեղծվել է նաև փոքրացված մասշտաբով Երևանի իրական քարտեզի տեսքով փորագիր հրապարակ` 45 վերասլաց ջրաշիթերով շատրվանով։ Քարտեզի վրա կապույտ գրանիտով ներկայացված է Հրազդան գետն իր չորս կամուրջներով

Այգու տարածքում տեղադրված են 7 բրոնզաձույլ արձաններ։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *