Իմ երազանքը

Գարուն էր։ Ես վերադարձա դպրոցից տուն և նկատեցի սենյակում մի տուփ։ Հարցրեցի․

-Մայրի՛կ, այդ ի՞նչ տուփ է։

-Մա՛րկ, բացիր կտեսնես։

Ես մոտեցա տուփին, ցանկացա բացել այն և հանկարծ տուփը սկսեց շարժվել։ Ես վախեցա, սակայն բացեցի այն։ Ինչ ուրախություն, այնտեղ իմ երազանքներ՝ փոքրիկ սպիտակ շուն։

-Տատի՛կ, նայիր ինչ գեղեցիկ է նա։

-Մա՛րկ, ի՞նչ անուն կտաս շանը։

-Ես կանվանեմ նրան Ռոկսի։

Այդ օրվաից հետո ես և Ռոկսին անբաժան ընկերներ ենք։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *