- Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:
Քո չքնաղ ծաղկի բույր է ինձ այստեղ բերել: (բույր, բյուր)
Անթիվ ու բյուր են աստղերը: (բույր, բյուր)
Ասիան երբևէ կհանգստանա՞ պատերազմներից: (Ասիա, Ասյա)
Ասյան երբևէ կհանգստանա՞ իրեն այդքա՜ն հուզող մտքից: (Ասիա, Ասյա)
Սոֆիան գեղեցիկ ու հյուրընկալ քաղաք է: (Սոֆիա, Սոֆյա)
Սոֆյան գեղեցիկ ու նրբանկատ աղջիկ է: (Սոֆիա, Սոֆյա)
- Բացթողնված տառերը լրացրո՛ւ:
Ս.անա լճի խն.իրն այս.ր հուզում է յուրաքանչ.ուր քաղաքակիր. մար.ու: Ս.անի ջրի մակարդակը տասն.ակ տարիների ըն.ացքում ի.ել է: Ջրի կորստի հետ առն.վում են մի շարք այլ .ական հար.եր: Առան.ին ուշադրության է արժանի ջրավազանի կեն.անական աշխարհի պահպանության խն.իրը:
Բնակության ա.բարենպաստ պայման.եր են ստեղծվել նա. Ս.անի թ.ավոր բնակիչների՝ թռ.ուն.երի համար:
Սևանա լճի խնդիրն այսօր հուզում է յուրաքանչյուր քաղաքակիրթ մարդու: Սևանի ջրի մակարդակը տասնյակ տարիների ընթացքում իջել է: Ջրի կորստի հետ առնչվում են մի շարք այլ էական հարցեր: Առանձին ուշադրության է արժանի ջրավազանի կենդանական աշխարհի պահպանության խնդիրը:
Բնակության անբարենպաստ պայմաններ են ստեղծվել նաև Սևանի թևավոր բնակիչների՝ թռչունների համար:
- Կետերը փոխարինի՛ր տրված բառերից մեկով: Համեմատի՛ր բառի իմաստները տարբեր նախադասություններում:
Փափկել, սուր, ալիք, փչել:
Սուր դանակ է. պետք, որ այդ բիծը քերեմ:
Շատ սուր մարդ է ընկերս, նրա խոսքը լսել չի լինում առանց ծիծաղի:
Սուր-փոխաբերական՝ սրամիտ
Սուր-լավ կտրող
Ալիքը խորտակված նավի մի բեկոր ափ հասցրեց:
Կյանքի ալիքը նրան շպրտել էր ընտանիքից հեռու:
Ալիք-ջրի մակերեսին բարձրացող շերտ
Ալիք-փոխաբերական՝ որևէ բանի բուռն՝ դրսևորում
Քամին փչում էր ամբոդջ ուժգնությամբ:
Ընկերները գիտեին, որ նա փչում էր, ոչ մի վագրի էլ չի հանդիպել:
փչել-օդի հոսանքի շարժում
փչել-փոխաբերական՝ ստել
Մոմն արևից փափկել ու ծռմռվել էր:
Մի քանի քաղցր խոսքից փափկել էր, չորությունից ու խստությունից հետք չէր մնացել:
փափկել-փափկանալ
փափկել-փոխաբերական՝ մեղմանալ։