Հայոց թագավորությունները Ք․ա․ 3-րդ դարում
1․ Ներկայացրեք Հայաստանի վիճակը Ք․ա․ 4-րդ դարի վերջին։
Հայաստանը արդեն Ք․ա․ 4-րդ դարի վերջին ծանրակշիռ ուժ էր տարածաշրջանում։
Ք․ա․ IV դարի վերջին մակեդոնացիները բռնազավթել էին Կապադովկիան։ Հայկական արքայից ստացած զորքերի շնորհիվ սպանված թագավորի որդին կարողանում է վերականգնվել հայրական գահին:
2․ Ո՞վ էր Հայաստանի վտանգավոր հարևանը Ք․ա․ 3-րդ դարում։ Նրա դեմ պայքարում որն էր հայերի հաջողության գլխավոր պատճառը։
Սելևկյան տերությունը Ք․ա․ III դարում Հայաստանի վտանգավոր հարևանն էր։
Սելևկյան տերություն դեմ պայքարում հայերի հաջողության գլխավոր պատճառն այն էր, որ հայկական երկու թագավորությունները՝ Մեծ Հայքը և Փոքր Հայքը, գործում էին միասնաբար։
3․ Ո՞վքեր էին իշխել Կոմմագենեում Ք․ա․ 3-րդ դարում։
Ք․ա․ 260-240-թթ․ իշխել է հայոց արքա Սամոս (Շամ) Երվանդականը, իսկ Ք․ա․ 240-ական թթ․ Շամին հաջորդեց նրա որդի Արշամը։
4․ Ե՞րբ է գահակալել Երվանդ 4-րդ Վերջին արքան։
Երվանդ IV-ը Վերջինը գահակալել է ք․ա․ մոտ 220-201 թթ․, զոհվել է մայրաքաղաք Երվանդաշատի պաշտպանության ժամանակ։
5․ Ու՞մ զորքերը տապալեցին Մեծ Հայքի Երվանդական վերջին արքային։ Ո՞վքեր էին գլխավորում այդ զորքերը։
Մեծ Հայքի Երվանդական վերջին արքային Ք․ա․ 201 թ․ տապալեցին Սելևկյան արքա Անտիոքոս III -ի զորքերը։ Այդ զորքերը գլխավորում էին հայազգի զորավարներ Արտաշեսը և Զարեհը։
6․ Ո՞րտեղի կառավարիչներ նշանակվեցին Արտաշեսը և Զարեհը։
Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը Ծոփքում նշանակվեցին սելևկյան կառավարիչներ։