Գործնական քերականություն 06.03.2024

1.Տրված բառերը տեղադրի՛ր նախադասությունների մեջ: Անվանի՛ր բառերի այդ խումբը:

 

Ծուղրուղո՜ւ, վա՜յ, փի՛շտ, շրը՜խկ, պահո՜, հա՛ֆ-հա՛ֆ, դը՜ռռ, վա՜շ-վի՜շ:

Փի՛շտ, անպիտա՛ն, ի՞նչ ես բազմել սեղանին:

Հա՛ֆհա՛ֆ,- լսվեց հանկարծ. ուրեմն նրանք մոտենում են տանը:

Պահո՜, հիմա ի՞նչ եմ անելու, ո՞ւր եմ գնալու:

Ձորում գետն էր հառաչում՝ վա՜շ-վի՜շ:

Շրը՜խկ, ու վերջ. էլ ոչ մեկը չի մտնի այս սենյակը:

Վա՜յ, սա արդեն նորություն է:

Ծուղրուղո՜ւ, ոսկի եմ գտել:

Անվերջ ու միալար դռռում է, ու հենց ականջս է ընկնում՝ դը՜ռռ, ուզում եմ փախչել այստեղից:

<<ձայնարկություն>>

 

  1.  Ընդգծված բառերը հանի՛ր նախադասություններից և փորձի՛ր հասկանալ, թե ինչ իմաստ են հաղորդում:

 

Իրոք, ի՜նչ դժվար է անհույս սպասելը:

Իհարկե, լսելու է մինչև վերջ ու անպայման տալու է ուզածդ, մի՛ կասկածիր:

Երևի գիշերն է եկել, թե չէ երեկ տեսած կլինեի:

Հավանաբար լսել եք այդ անունը:

Գոնե ավերակները գտեք, այլապես ոչ մեկը չի հավատա:

Մի՞թե այդպես էլ ոչինչ չեն գտնելու առասպելական տաճարից:

Ինչևէ, վերջապես կարող ենք գնալ:

Իրոք, իհարկե, երևի, հավանաբար, գոնե, մի՞թե, ինչևէ բառերը վերաբերական իմաստ են արտահայտում։

 

  1. Տրվածբառերովնախադասություններ կազմի՛ր: Դրանք ինչո՞ւ են վերաբերական կամ եղանակավորող բառեր կոչվում:

Թերևս, նա շատ բան ունի դեռ սովորելու։

Անշուշտ, ես շատ եմ սիրում իմ հայրենիքը։

Անկասկած, կգնամ բասկետբոլ խաղալու։

Կարծես թե, ես դա արդեն տեսել եմ

Իբր թե, դու գիտես։

Նույնիսկ, նա է սիրում համակարգչային խաղեր խաղալ։

Միայն, այդպես մի արա։

Ինչ որ է, լավ արդյունք ունի։

Ոչ, ես այդպես պետք է անեմ։