Ահմադը

  1. Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

ման էր ածում-զբոսնել

հանդ-արտ

ածել-նվագել

բոլորած-հավաքված

հանաք-կատակ

ժաժ գալ-շարժվել

հարեհաս-արագ հասնող

 

  1. Ո՞ր հատվածներից է երևում, որ Ահմադը ,,տան սիրելի տղան,, էր:

Մինը հիվանդանալիս գրեթե ինքն էլ հետն էր հիվանդանում, էնքան էր սիրում։ Ինքն էլ էնպես սիրելի էր ամենքին։ Ահմադը հիվանդանում էր թէ չէ՝ մեր ուրախությունն էլ հետը կտրում էր։ Ու ամբողջ օրը տատս ու պապս չորս կողմը պտտվում էին, ինչ-որ լավ բան էին գտնում, շուրջն էին հավաքում, խնդրում էին, թե ուրիշ ինչ կուզի սիրտը։

 

  1. Ներկայացրո՛ւ հայ ընտանիքի և  ծառայի հարաբերությունները:

Երբ Ահմադը գնում էր, հայ ընտանիքը նրան օրհնանքներով ճանապարհեց։ Նրանք Ահմադին ընդունում էին ինչպես լիարժեք ընտանիքի անդամ։

 

  1. Պատմվածքից դո՛ւրս գրիր օրհնանքներ:

Աստված լինի քու օգնականը։

Չոր քարին գնալիս՝ չոր քարն էլ կանաչի քեզ համար։

Պակաս օրդ խնդությունով անց կենա։

Քեզ մատաղ, աստված բարի ճամփա տա։