Գործնական քերականություն 07.02.2024

  1.   Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Վերև, աշխարհ, արհամարհել, միրգ, երգ, օրեցօր, տնօրեն։

  1.     Տեքստերում գտնել ուղղագրական սխալները և ուղղել:

Թավրիզում երեկոն իջնում էր աղոթքի կանչող մոլլաների ձայնին զուգընթաց: Գորշ մշուշն էր պառկում քաղաքի վրա: Որքան թմրեցնող էր մշուշը, այնքան աղտկալի էր ձայնը, որով Մուհամմեդի զավակներին հրավիրում էր հոգևոր տուն, որ, ճակատները հագած գետնին, խնդրեին հանդերձյալ կյանքում դրախտի վայելքներ ու լուսեղեն փերիներ:

  1. Կետադրի՛ր նախադասությունները․

Արևը ժպտաց և արթնացրեց ծաղիկներին:

Արևը ժպտաց, և ծաղիկներն արթնացան:

Նա խոսում էր բարձր, խրոխտ ձայնով ու իր խոսքին տալիս էր տիրական շեշտ:

Նա խոսում էր բարձր, խրոխտ ձայնով, ու դա նրա խոսքին տալիս էր տիրական շեշտ:

Նա մեզ թող սպասի ավտոմեքենաների կանգառում կամ էլ Ջերալդի հետ միանգամից գնա հրավերքի սրահը:

Նա մեզ թող սպասի ավտոմեքենաների կանգառում, կամ ինքն ու Ջերալդը միանգամից գնան հրավերքի սրահը:

Սոցիալական կայքերի բառարան

Profile-օգտատիրոջ գլխավոր էջ

comment-կարծիքը հրապարակումի վերաբերյալ

follow-բաժանորդագրվել

like-հավանել

Live-ուղիղ եթեր

post-հրապարակում անել

Search-փնտրել

Share-ուղարկել ուրիշին նկար կամ տեսանույթ