Տավուշի մարզ

Տավուշի մարզ

Մարզկենտրոնը`   Իջևան
Տարածաշրջանները`   Իջևանի շրջան, Նոյեմբերյանի շրջան, Բերդի շրջան
Քաղաքային համայնքների թիվը` 5 համայնք՝ Իջևան, Դիլիջան, Բերդ, Նոյեմբերյան, Այրում:
Գյուղական համայնքների թիվը`  60 համայնք
Ընդհանուր տարածքը`   2704 կմ²
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 2009թ.ի հունվարի 1-ի)` 134.1

Ընդհանուր նկարագրություն

Տավուշի մարզը գտնվում է ՀՀ հյուսիս-արևելքում, զբաղեցնում է 2704 կմ2 տարածք, որի կեսը պատված է խառն անտառներով: Սահմանակից է ՀՀ Գեղարքունիքի ,Կոտայքի, Լոռու մարզին, ինչպես նաև Վրաստանի Հանրապետությանըև Ադրբեջանի Հանրապետությանը։ Տավուշի մարզը գտնվում է  Փոքր Կովկասի լեռնահամակարգի արտաքին շարի վրա: Մարզի տարածքը մ.թ.ա. եղել է Ուրատու պետության, ապա Մեծ Հայքի հյուսիսային բդեշխության կազմի մեջ: Դիլիջանն իր շրջակայքով հանդիսացել է Այրարատ նահանգի Վարաժնունիք գավառի մի մասը: IX դարում, հայկական պետության վերականգնման պահից, եղել է Բագրատունյաց թագավորների տիրույթներում, իսկ 1918-ի մայիսից`   հայկական առաջին հանրապետության ստեղծումից ի վեր, նրա կազմում և վարչատարածքային նոր միավոր մարզ է դարձել 1995-ի դեկտեմբերին:

 

Տավուշի մարզի ամենախոշոր քաղաքը Դիլիջանն է: Դիլիջանը զարգացել է որպես առողջարանային վայր, որտեղ Անդրկովկասի քաղաքներից եկող հարուստ ընտանիքներն անցկացրել են իրենց ամառային հանգիստը: Դիլիջանը հայտնի է որպես լեռնակլիմայական առողջարան:

 

Տավուշի երկրորդ քաղաքը մարզկենտրոն Իջևանն է: Այն հիմնադրվել է 18-րդ դարի վերջերին հանքային աղբյուրի մոտ և ստացել է Քարվանսարա անունը (վերանվանվել է Իջևան 1920թ., քաղաք է դարձել ավելի ուշ):

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *