Գործնական քերականություն

1․Կետերի փոխարեն է, օ, ե,ո տառերից մեկը գրի´ր: Ուղղագրական բառարանի օգնությամբ ճշտի´ր այդ բառերի գրությունը:

Միջօրեի շոգից ու տոթից կարծես ամեն ինչ հալվել ու անէացել էր: Թվում էր, թե բացի օձերից ոչ մի կենդանի արարած չկա աշխարհում: Լավ օր, որ նախորոք պատրաստվել էինք: Կեսօրվա տոթին մնում էինք մեր զով սենյակում, երեկոն անցկացնում էինք բացօթյա տաղավարում:

Տրված բառերով նախադասություն կազմի´ր պահպանելով դրանց հաջորդականությունը: Ընդգծի´ր այն բառերը, որոնց ձևերը փոխվեցին:
Մրջյունների մի տեսակը թափառաշրջիկի կյանք են վարում:
Դրանք գիշատիչ քոչվոր մրջյուններ են:
Ջունգլիներում, բոլոր կենդանիները փախչել են քոչվոր մրջյունների բանակից:
Մինչև անգամ հսկա փիղը շտապել էր գլուխն ազատել նրանցից:
Վա՜յ քնած ճանապարհորդին, թափառաշրջիկին մրջյունները նրանցից միայն կմախքը կթողնեին:

Դվին

Դվին
Դվինը Հայաստանի մայրաքաղաքներից է եղել, որը հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին։ Մեծ Հայքի թագավորն էր Տրդատ Մեծի որդի՝ Խոսրով Բ Կոտակը, որը հիմնադրել է Դվին քաղաքը։
Ըստ պատմիչների՝ այդ ժամանակ Արաքս գետը փոխել էր իր հունը և հեռացել Արտաշատի մոտից, որի պատճառով խախտվել էր մայրաքաղաքի ռազմական պաշտպանությունը։ Արաքսի ընթացքը փոխվելու հետևանքով ջրերը դուրս էին եկել հունից և ստեղծել ճահիճներ մայրաքաղաքի շուրջը։ Այս ամենը հաշվի առնելով՝ արքունիքը մայրաքաղաքը տեղափոխում է, Արտաշատից ոչ հեռու գտնվող Դվին բլրի վրա: Հիմնվում է Դվին քաղաքը։ 450 թվականին Դվինում հիմնվել է զրադաշտական ատրուշան, իսկ եկեղեցին վերածել մեհյանի, սակայն Վարդան Մամիկոնյանը, զորքով մտնելով քաղաք, կրկին վերահաստատել է քրիստոնեությունը։
Արարատյան դաշտի շոգը և կլիման առողջացնելու համար Արտաշատ քաղաքի մոտակայքում կատարում է անտառատնկումներ, որոնք պահպանվել են մինչև այժմ «Խոսրովի անտառ» անունով։
Խոսրովի անտառ
Խոսրովի անտառ (Ուրծի արգելոց, Գառնու արգելոց), Հայոց արքա Խոսրով Բ Կոտակի կողմից 4-րդ դարում հիմնադրված որսատեղ։ Սկիզբ է առնում Արարատյան դաշտում, Արաքսի ափից, Դվինի մոտակայքում և ձգվում է մինչև Ազատ գետը։ Խոսրովի անտառը 1958թ-ից հանդիսանում է պետական արգելոց։ Կենդանական աշխարհին բնորոշ են հայկական մուֆլոնը (վայրի ոչխարը) և բեզոարյան այծը։ Հանդիպում են նաև ընձառյուծ, գորշ արջ,վարազ, աղվես, նապաստակ, լուսան, կզաքիս, գայլ, այլն։ Հարուստ է թռչնաշխարհը։ Խոսրովի անտառում են գտնվում Գեղարդը, Հավուց Թառը, Կաքավաբերդը։ «Խոսրովի անտառ» անվանումն ստացել է Խոսրով Բ Կոտակ թագավորի պատվին։

Արարատ

Մարզ կենտրոնն Արտաշատ քաղաքն է։ Տարածքը 2096 կմ² է, որի մոտ 30%-ն հարթավայրային է։
Արարատի մարզը գտնվում է Հայաստանի հարավ-արևմուտքում: Արարատի մարզը սահմանակից է ՀՀ Արմավիրի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերին և Երևանին, իսկ հարավից՝ Ադրբեջանի մասը կազմող Նախիջևանին, իսկ հարավ-արևմուտքից Թուրքիային։
Արարատ մարզը շրջապատված է Երանոսի, Գեղամա, Դահնակի, Ուրծի լեռնաշղթաներով, Մժկատարի լեռներով: Մարզի կենտրոնում Երասխի լեռներն են, Կոտուց, Խոսրովասար լեռնագագաթները։
Տարածքի ամենացածր կետը հարավում է՝ Արաքսի հունի մոտ՝ 801 մ։ Ամենաբարձր կետը հյուսիս-արևելքում գտնվող Սպիտակասար լեռնագագաթն է՝ 3555,7մ։
Մարզի խոշոր գետերն են Արաքսը, Հրազդանը, Ազատը, Վեդին։ Համեմատաբար փոքր գետերն են Արածոն, Չորսու հեղեղատարը, Ազատի ու Վեդիի վտակները՝ Քաջառուն (Դարբանդ), Խոսրովը, և այլն։ Արարատի մարզի գետերը պատկանում են Արաքսի ավազանին: Ազատի վրա  կառուցված է Զովաշենի ջրամբարը և Զովաշենի ՀԷԿ-ը։
Արարատի մարզն աչքի է ընկնում կլիմայի չորությամբ։
Արարատի մարզում զարգացած է գյուղատնտեսությունը, որը տալիս է Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի զգալի մասը։ Առավել զարգացած է երկրագործությունը։ Հիմնական պտղատու այգիներն են խաղողի, ծիրանի, դեղձի այգիները, մշակվում են նաև կեռաս, սալոր, խնձոր, տանձ և այլն։
Մարզը կոնյակի, գինու, օղու արտադրության կենտրոններից է։ Զբոսաշրջային խոշոր կենտրոն է Խոր Վիրապի վանական համալիրը։