Երրորդ ուսումնական շրջանը

Ես ընտրել եմ «Ֆոտոմաթ» ջոկատը: Հունիսյան ճամբարի առաջին շաբաթը  անցավ շատ հետաքրքիր: «Ֆոտոմաթ» ջոկատով ճամփորդեցինք Մանկական երկաթուղի: Մենք  քալքով անցանք թունելի միջով և հասանք ձոր:  Այնտեղ մենք տեսանք ժայռեր, որոնք նման էին Գառնի «քարերի սինֆոնիա»-ին, ժայռերի վրա տեսանք քարե արջին և լսեցինք Հրազդան գետի քրքչոցը: Մենք նստեցին կարուսելներ և ուրախ տրամադրությամբ վերադարձանք դպրոց:

Հինգշաբթի օրն էլ ճամփորդեցինք Երևանի գտնվող Աղի լիճ, շատ լավ լողացինք: Ջրի ջերմաստիճանը լավ տաք էր և ջուրը շատ աղի էր, որի պատճառով չէինք կարողանում սկել:  Իմացանք, որ լիճն իր  աղիությամբ համեմատվում է Մեռյալ ծովի հետ։ Վերադարձանք դպրոց և լողացինք նաև դպրոցի բաց լողավազանում: Մյուս  օրերին խաղացինք  տարբեր բակային և սեղանի խաղեր:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *