Հետաքրքիր պատմություն

Մի օր ես հայտնվեցի մի երևակայական աշխարհում, որտեղ ապրում էին միայն կենդանիներ։ Դա մի չքնաղ աշխարհ էր, որտեղ շուրջբոլորը միշտ կանաչ էր և կարկաչում էին ջրերը։ Ամենահետաքրքիրն այն էր, որ այնտեղ կային այնպիսի կենդանիներ, որ ես մինչ այդ երբեք չէի տեսել․ օրինակ՝ թռչող փղեր, վազող օձեր, ջրի հատակում լողող առյուծներ, հաչացող ձկներ։ Կար ևս մի զարմանահրաշ փաստ՝ նրանք խոսում էին մի նոր լեզվով, որը կոչվում էր հետապատական։ Այդ լեզվում բարևը կոչվում էր լոզ, իսկ սոված եմ՝ ակալակալա։ Շատ քիչ ժամանակ հետևելով  նրանց՝ ես խոսում էի նրանց լեզվով։ Այնտեղ կենդանիները վայելում էին իրենց ազատությունը և շատ ուրախ էին։ Իսկ թե ինչպես ես հայտնվեցի այդ աշխարհում, թող մնա գաղտնիք։