1 Բացատրիր ընդգծված բառերը։
Աղերսել-խնդրել
Սարսռալ-դողդողալ
Ալեհեր-ճերմակած մազերով
Հոխորտալ- սպառնագին խոսել, սպառնալ:
Սաղարթ- ծառի տերևներն ու տերևախիտ ճյուղերը
2․Բնութագրի՛ր եղևնուն։
Եղևնին փոքրիկև կանաչ էր։ Նա բարի ու ընկերասեր էր։
3․․ Հեքիաթից դուրս գրիր բարդուն բնորոշող արտահայտությունները։
մեծ, հզոր բարդի
բարձրահասակ բարդի
հպարտ բարդի
անպատկառ բարդի
փարթամացած բարդի
հոխորտացող բարդի
աշնանային բարդի
մերկ բարդի
սարսռացող բարդի
հուսահատ բարդի
4․ Տեքստից դուրս գրիր քեզ դուր եկած բառակապակցությունները և դրանից երեքը գործածիր նախադասություններում։
մայր բնության
նորաբաց բողբոջներ
անսիրտ քամի
բարի սիրտը
ջերմ ժպիտ
ոսկեհեր աշունը
խոր աշուն
Իմ տատիկը ունի բարի սիրտ։
Մեր բակում ոսկեհեր աշուն է։
Մենք պետք է պահպանենք մայր բնությունը։
5․ Նշված նախադասությունից դուրս գրիր հատկանիշ ցույց տվող բառերը։
Փոքրիկ եղևնու բարի սիրտը լցվեց խղճահարությամբ և նա իր մատղաշ, կանաչ ճյուղերով փաթաթվեց ու գրկեց բարդու սառած բունը:
Փոքրիկ, բարի, խղճահարություն, մատղաշ, կանաչ, սառած։
6․ Հեքիաթից դուրս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն։
Զմրուխտ գարունն էր հյուր եկել բնությանը։
-Ինչո՞ւ ես լաց լինում, այգեպանը լացկաններին չի սիրում:
7․ Համառոտիր նախադասությունները՝ թողնելով միայն գլխավոր անդամները։
Այգում ու անտառներում քաղցրահնչյուն երգում էին թռչունները:
Երգում էին թռչունները։
Արևը իր ջերմ ժպիտով ողջունում էր նորաբաց բողբոջներին:
Արևը ողջունում էր։
Բայց ահա խոր աշնան անսիրտ քամին պոկոտեց բարդու տերևներն ու ցաքուցրիվ շպրտեց դեսուդեն:
Քամին պոկոտեց։