Ձմեռվա հրաշքները

Ձմեռ, ես շատ եմ սիրում այն։ Ձմռանը իրականում են հրաշքներ։ Նոր տարվա գիշերը գալիս է  առաջին ձյունը, առաջին փաթիլները դանդաղ իջնում են երկնքից, սա տոնի իմ առաջին հրաշքն է: Ինչ գեղեցիկ է այդ  պահը, երբ փափուկ ու փխրուն այդ հրաշքն ընկնում է ձեռնոցիս ու գլխարկիս վրա: Ես իմ ընկերների հետ սկսում եմ խաղալ ձնագդիկ և պատրաստում եմ ձնեմարդ։ Եվ ահա ձնեմարդը սկսում է երգել և խաղալ մեզ հետ։ Նա իր փայտյա ձեռքերով ձնագնդիկներ է պատրաստում և տալիս ինձ։ Բայց մոտենում է Նոր տարվա գիշերը, շուտով կխփեն ժամացուցի զարկերը, և մենք ընկերներով բարձրանում  ենք տուն։ Իսկ տոնի երկրորդ հրաշքը տոնածառ զարդարելն է, ես իմ ընտանիքի անդամների հետ կախում եմ խաղալիքները և ամեն խաղալիքի հետ երազանք պահում։ Չէ որ Ամանորի գիշերը իրականանում են երազանքները։  Ես հավատում եմ հրաշքներին  ու հավատաում եմ, որ երազանքներ կարելի է պահել ոչ միայն աստղ ընկնելիս, այլև կախարդական գիշերվա պայծառ երկնքից թափվող ամեն մի փոքրիկ փաթիլի հետ և ամեն մի զարդարվող խաղալիքի հետ։