Դեկտեմբեր ամսվա կենսաբանություն ամփոփում

  1. Ներկայացնել ծաղկավոր բույսերի բազմացումը։

Ծաղկավոր բույսերը բազմանում են երկու ձևով՝ սեռական և անսեռ ձևերով։

 

  1. Ինչպես է տեղի ունենում ինքնափոշոտումը և խաչաձև փոշոտումը։

Ինքնափոշոտում՝

Ինքնափոշոտումը տեղի է ունենում այսպես՝ փոշեհատիկը նույն ծաղկի առէջից տեղափոխվում է նույն ծաղկի վարսանդի վրա: Ինքնափոշոտվում են միայն երկսեռ ծաղիկները:

 

Խաչաձև փոշոտում՝

Խաչաձև փոշոտումը տեղի է ունենում այսպես՝ փոշեհատիկը մի ծաղկից տեղափոխվում է մեկ այլ ծաղկի վարսանդի վրա: Իրականացվում է քամու, կենդանիների՝ միջատների, թռչունների օգնությամբ:

 

  1. Ներկայացնել ֆոտոսինթեզի ողջ գործընթացը։

Բույսը արմատներով  հողից կլանում է ջուր, իսկ տերևներով` օդից ածխաթթու գազ:  Լույսի ազդեցությամբ պատրաստում է շաքար և արտահանում է թթվածինը, որը տերևներով հարստացնում է օդը:

 

  1. Ֆոտոսինթեզը ինչ դեր ունի մարդու կյանքում։

Ֆոտոսինթեզը արտահանում է թթվածին և մարդիկ այն շնչում են։

 

  1. Ներկայացնել հողաթափիկ ինֆուզորիաի կառուցվածքը և բազմացումը։

Հողաթափիկ ինֆուզորիան բազմանում է երկու ձևով՝ անսեռ և սեռական:

  • Անսեռ բազմացում

Կատարվում է բարենպաստ պայմաններում։

Փոքր կորիզը և մեծ կորիզը բաժանվում են։

Բջիջը լայնական ուղղությամբ բաժանվում է երկու իրար նման բջիջների։

 

  • Սեռական բազմացում

Կատարվում է անբարենպաստ պայմաններում։

Երկու հողաթափիկներ մոտենում են միմյանց, և փոքր կորիզը բաժանվում է։

Մեկական նոր կորիզներ փոխանակվում են երկու բջիջների միջև։

Կորիզների միաձուլումից հետո ձևավորվում է նոր գենետիկական նյութ, որը նպաստում է հարմարվողականությանը։

 

  1. Ներկայացնել դեկտեմբեր ամսվա կենսաբանության առաջադրանքները։

Ծածկասերմ բույսերի բազմացումը

Հողաթափիկ ինֆուզորիայի կառուցվածքը և բազմացումը

Ֆոտոսինթեզ և բջջային շնչառություն

Հողաթափիկ ինֆուզորիայի կառուցվածքը և բազմացումը

  • Ի՞նչ հատկանիշով է ինֆուզորիան տարբերվում մյուս միաբջիջ կենդանիներից

Ինֆուզորիան տարբերվում է մյուս միաբջիջներից թարթիչների առկայությամբ, որոնք օգտագործվում են շարժման և սնունդի հավաքման համար։

Ի տարբերություն միաբջիջներին՝ հողաթափիկ ինֆուզորիան ունի հատուկ արտազատական անցք, որով կատարվում է սննդի չմարսված մնացորդների հեռացումը:

 

  • Ինչպե՞ս է բազմանում հողաթափիկ ինֆուզորիան

Հողաթափիկ ինֆուզորիան բազմանում է երկու ձևով՝ անսեռ և սեռական:

  1. Անսեռ բազմացում
    • Կատարվում է բարենպաստ պայմաններում։
    • Փոքր կորիզը և մեծ կորիզը բաժանվում են։
    • Բջիջը լայնական ուղղությամբ բաժանվում է երկու իրար նման բջիջների։
  2. Սեռական բազմացում
    • Կատարվում է անբարենպաստ պայմաններում։
    • Երկու հողաթափիկներ մոտենում են միմյանց, և փոքր կորիզը բաժանվում է։
    • Մեկական նոր կորիզներ փոխանակվում են երկու բջիջների միջև։
    • Կորիզների միաձուլումից հետո ձևավորվում է նոր գենետիկական նյութ, որը նպաստում է հարմարվողականությանը։

Ֆոտոսինթեզ և բջջային շնչառություն

Ֆոտոսինթեզ և բջջային շնչառություն

  1. Ի՞նչ է տեղի ունենում ֆոտոսինթեզի ընթացքում։

Բույսը արմատներով  հողից կլանում է ջուր, իսկ տերևներով` օդից ածխաթթու գազ: Այդ անօրգանական նյութերից լույսի ազդեցությամբ, կանաչ քլորոֆիլի մասնակցությամբ բույսը պատրաստում է օրգանական նյութ` շաքար: Ֆոտոսինթեզի մնացորդ է թթվածինը, որը տերևներով հարստացնում է օդը:

 

  1. Ո՞րն է բջջային շնչառության նշանակությունը։

Բջջային շնչառությունը գործընթաց է, որի միջոցով օրգանիզմները քայքայում են շաքարը՝ էներգիա ստանալու համար: Այդ էներգիան կարևոր է բջջի աճի, վերականգնման և նյութափոխանակության համար: Բջջային շնչառությունը նաև արտազատում է ածխաթթու գազ և ջուր:

 

  1. Բացատրել ֆոտոսինթեզի և բջջային շնչառության կապը

Ֆոտոսինթեզն ու բջջային շնչառությունը կապված են, քանի որ մեկը ստեղծում է մյուսի համար անհրաժեշտ նյութերը.

  • Ֆոտոսինթեզը օգտագործում է ածխաթթու գազը և ջուրը՝ շաքար և թթվածին արտադրելու համար:
  • Բջջային շնչառությունը շաքարն ու թթվածինը վերածում է էներգիայի, արտազատելով ածխաթթու գազ և ջուր, որոնք կրկին օգտագործվում են ֆոտոսինթեզի համար:

Նոյեմբեր ամսվա կենսաբանության ամփոփում

  1. Ներկայացնել ջրիմուռների արտաքին կառուցվածքը և բազմացումը։

Ջրիմուռները կառուցված են՝ բջջաթաղանթից, քլորոպլաստներից, բազմաձևությունից և մաշկային ծածկույթ։ Ջրիմուռները բազմանում են երկու ձևով՝ անսեռ բազմացում, սեռական բազմացում։

 

  1. Ջրիմուռների նշանակությունը մարդու կյանքում և կենսաղում։

Ջրիմուռներից սարքում են՝ դեղանյութեր, ներկանյութեր և ալն։

 

  1. Մամուռների կառուցվածքը և բազմացումը։

Մամուռները կառուցված են՝ պարզատիպ բույսից, հյուսվածքային կազմությունից և սպորանգիումից։ Մամուռները բազմանում են երկու ձևով՝ անսեռ բազմացում, սեռական բազմացում։

 

  1. Սպորավոր բույսերի կառուցվածքը և բազմացումը։

Սպորավոր բույսերը կառուցված են՝ մարմնի հիմնական մասերից, անոթային հյուսվածքներից, սպորանգիումից։

 

5. Ծաղկավոր բույսերի կառուցվածք։

Ծաղկավոր բույսերը  ունեն  վեգետատիվ մասեր՝ արմատ, ցողուն, տերև և գեներատիվ մասեր՝ ծաղիկ, պտուղ, սերմ։

6. Ծաղկավոր բույսերի տերևի և արմատի կառուցվածք։
Տերևը ծաղկավոր բույսի վեգետատիվ օրգան է, որը հիմնականում կատարում է ֆոտոսինթեզի, գազափոխանակության և ջրի գոլորշացման գործառույթներ։
Տերևի հիմնական մասերն են՝
Տերևաթիթեղ՝ բարակ և հարթ հատվածը, որտեղ կատարվում է ֆոտոսինթեզը։
Տերևակիրջ (ներքևի կողմ) — բացակայում է որոշ բույսերում, բայց առկա լինելու դեպքում ապահովում է տերևի ամրացումը ցողունին։
Երակներ՝ տեսանելի գծեր տերևի վրա,իրականացնում է սննդանյութերի և ջրի տեղափոխում և տերևի մեխանիկական ամրություն։
Ծաղկավոր բույսերի արմատի կառուցվածքը
 Արմատի հիմնական գործառույթներն են՝ սնուցում, ամրացում և նյութափոխանակություն։
Արմատի գլխիկ՝ պաշտպանում է աճման կետը։
Աճման գոտի՝ բջիջների բազմացման և արմատի երկարացման հատված։
Ներծծման գոտի՝ արմատամազիկների միջոցով ջրի և հանքանյութերի ներծծման վայր։
Էպիդերմիս՝ արտաքին շերտ՝ արմատամազիկներով։
Կեղև՝ սննդանյութերի պահեստավորման շերտ։
Էնդոդերմիս՝ կարգավորում է նյութերի անցումը դեպի կենտրոնական գլան։
Կենտրոնական գլան ՝ բաղկացած է ջրից և սննդանյութերից։
  1. Նոյեմբեր ամսվա բլոգային աշխատանք։

Կենսաբանության բաժնի հղումը՝ այստեղ։

Ծածկասերմ բույսերի բազմացումը

Ծածկասերմ (ծաղկավոր) բույսերի կառուցվածքը

Սպորավորները և բնական վառելանյութի առաջացումը

Կանաչ մամուռները և նրանց կենսապայմանները

Ջրիմուռների բազմացումը

Ծածկասերմ բույսերի բազմացումը

  • Ի՞նչ եղանակով են կատարվում  ծածկասերմ բույսերի բազմացումը

Ծաղկավոր բույսերը բազմանում են և՛ անսեռ, և՛ սեռական եղանակներով:

 

  • Ո՞րն է ծածկասերմ բույսերի սերմերով բազմացման օրգանները

Ծածկասերմ բույսերի սերմերով բազմացման օրգաններն են՝ ծաղիկներն են։

 

  • Նկարագրեք խաչաձև փոշոտումը

Խաչաձև փոշոտումը իրականանում է այսպես՝ փոշեհատիկը մի ծաղկից տեղափոխվում է մեկ այլ ծաղկի վարսանդի վրա: Իրականացվում է քամու, կենդանիների՝ միջատների, թռչունների օգնությամբ:

 

  • Նկարագրեք ինքնափոշոտումը

Ինքնափոշոտումը իրականանաում է այսպես՝ փոշեհատիկը նույն ծաղկի առէջից տեղափոխվում է նույն ծաղկի վարսանդի վրա: Ինքնափոշոտվում են միայն երկսեռ ծաղիկները:

Ծածկասերմ (ծաղկավոր) բույսերի կառուցվածքը

  1. Որո՞նք են ծաղկավոր բույսերի գեներատիվ օրգանները

Ծածկասերմերի գեներատիվ օրգաններն են՝ ծաղիկը, պտուղը, սերմը:

 

  1. Տերևների ին՞չ ձևեր են ձեզ հայտնի։

Տերևները դասակարգվում են ըստ տարբեր հատկանիշների.

  • ըստ քանակի տարբերակում ենք պարզ և բարդ տերևներ։
  • ըստ ձևի տարբերակում ենք ամբողջաեզր և սղոցաեզր տերևներ։
  • ըստ ջղավորության՝ ցանցաջիղ, աղեղնաջիղ կամ զուգահեռաջիղ տերևներ:

 

  1. Արմատային համակարգի ինչ տեսականեր գիտես։

Արմատային համակարգները լինում են երկու ձևի՝ փնջաձև և առանցքային, որոնք կազմվում են գլխավորկողային և հավելյալ արմատներից:

 

  1. Որո՞նք են միաշաքիլավոր և երկշաքիլավոր բույսերը։ Յուրաքանչյուրից բերել մի քանի օրինակ։

Միաշաքիլավոր բույսերին պատկանում են՝ շուշանը, ցորենը, եգիպտացորենը, բրինձը, սոխը, սխտորը:

Երկշաքիլավոր բույսերին պատկանում են՝ լոբին, ոլոռը, կաղամբը, արևածաղիկը, խնձորենին, ելակը:

Սպորավորները և բնական վառելանյութի առաջացումը

  1. Ինչպիսի՞ն է սֆագնումի կառուցվածքը

Սֆագնումը կամ տորֆամամուռը 5−30 սմ երկարությամբ խիստ ճյուղավորված բույս է, չունի ռիզոիդներ և ջուրն անմիջապես անցնում է ցողունի մեջ: Սֆագնումը կամ սպիտակ մամուռն ունի հատուկ կառուցվածք, որն այն յուրահատուկ է դարձնում մամուռների մեջ։ Այն արմատներ չունի, այն կլանում է խոնավությունը իր ամբողջ մակերեսով: Սֆագնումի հիմնական մարմինը բաղկացած է ցողունից, որից ճյուղեր են ձգվում։ Նրա տերևներն ու բջիջները յուրահատուկ են նրանով, որ ունեն երկու տեսակի բջիջներ՝ կենդանի բջիջներ, որոնք ֆոտոսինթեզ են անում, և մեռած բջիջներ՝ ծակոտիներով, որոնք ջուր են պահում։ Այս հատկության շնորհիվ սֆագնումը կարող է կլանել հսկայական ջուր՝ ստեղծելով ճահիճներ։

  1. Արտաքին կռուցվածքով ինչո՞վ են իրարից տարբերվում պտերներ, ձիաձետները։ Ի՞նչն է դրանց մոտ ընդհանուր։

Տարբերությունները

Պտերներն ունեն լայն ու բարդ տերևներ, որոնք կոչվում են վայաներ։ Տերևներն աճում են պտուտակաձև բացվելով, ինչը տալիս է նրանց յուրահատուկ տեսք։

Ձիաձետներն ունեն բարակ, ուղղաձիգ և բաժանված ցողուններ՝ հանգույցներ: Ցողունները չունեն իրական տերևներ, բայց հանգույցներից կարող են դուրս գալ մանր, տերևանման տարրեր։ Ձիաձետների կառուցվածքը ավելի ուղիղ , առանց կորացման։

Ընդհանուր հատկանիշները

Երկուսն էլ բազմացման համար սպորներ են արտադրում։ Երկուսն էլ չունեն սերմեր կամ ծաղիկներ, ինչն առանձնացնում է նրանց սերմնավոր բույսերից։ Պտերներն ու ձիաձետները լավ աճում են խոնավ վայրերում, որտեղ հաճախ տիրում է ստվերային ու խոնավ միջավայր։

 

3 Ի՞նչն է բնորոշ բոլոր պտերների

-Պտերները չունեն ծաղիկներ կամ պտուղներ, նրանք բազմանում են սպորներով.

— Բոլոր պտերերն ունեն տերևներ, որոնք բացվում են պարուրաձև:

— Նրանք ունեն արմատներ և անոթային համակարգ, որը տարբերում է մամուռներից։

-Պտերները սովորաբար նախընտրում են խոնավ և ստվերային վայրեր, որտեղ կա բավարար խոնավություն և տարածված են այնպիսի պայմաններ, որոնք նպաստում են սպորների աճին։

4 Բույսեր, որոնք աճել են Երկրի վրա 300 միլիոն տարի առաջ.

300 միլիոն տարի առաջ, Երկրի վրա գերիշխում էին  պտերները, մամուռները և ձիաձետերը, որոնցից շատերը հասել էին հսկայական չափերի՝ վերածվելով ծառի նման բույսերի: Պտերանմաններն աճել են խոնավ վայրերում և կարող էին լինել մեծ՝ հասնելով ծառերի բարձրության։ Այդ ժամանակաշրջանում որոշ պտերներ հասնում էին 40 մետր բարձրության։

Կանաչ մամուռները և նրանց կենսապայմանները

Կանաչ մամուռները և նրանց կենսապայմանները

1.Ո՞ր վայրերում կարող ենք հանդիպել կանաչ մամուռներին

Կանաչ մամուռները տարածված են անտառներում, մարգագետիններում, ճահիճներում կարող են հանդիպել նաև քարերի ու ժայռերի վրա:

 

2.Ինչպե՞ս են բազմանում կանաչ մամուռները

Կանաչ մամուռները բազմանում են և՛ անսեռ, և՛ սեռական ճանապարհով միաժամանակ: Կանաչ մամուռները ռիզոիդներով, կլանում են ջուր և հանքային նյութեր, իսկ կանաչ տերևներով իրականացնում են ֆոտոսինթեզ:

Ջրիմուռների բազմացումը

  1.  Ներկայացնել 3-5 հետաքրքիր փաստեր ջրիմուռների մասին։

    Հետաքրքիր փաստեր ջրիմուռների մասին

    1. Ամբողջ մոլորակի թթվածնի գլխավոր աղբյուրն են։
      Օվկիանոսային ջրիմուռները՝ մասնավորապես ֆիտոպլանկտոնը, արտադրում են մոլորակի թթվածնի 50%-ից ավելին՝ գերազանցելով բոլոր անտառները միասին։
    2. Արագ աճող օրգանիզմներ են։
      Ջրիմուռները կարող են աճել շատ արագ՝ օրական կրկնապատկելով իրենց զանգվածը։ Այս հատկությունը նրանց դարձնում է կենսաբազմազանության և վառելիքի արտադրության հզոր ռեսուրս։
    3. Կան միկրո և մակրո ջրիմուռներ։
      Ջրիմուռները կարող են լինել միկրոսկոպիկ (օրինակ՝ ֆիտոպլանկտոնը) կամ գիգանտ (օրինակ՝ ծովային կելպերը, որոնք կարող են հասնել 60 մետր երկարության)։
    4. Օգտագործվում են բուժման համար։
      Ջրիմուռներից ստացված որոշ նյութեր օգտագործվում են դեղամիջոցների և հավելումների արտադրության մեջ, քանի որ դրանք պարունակում են հակաօքսիդանտներ և հակաբորբոքային հատկություններ։
    5. Կարող են լուծել պլաստիկի խնդիրը։
      Գիտնականները մշակում են ջրիմուռներից կենսաքայքայվող նյութեր, որոնք կարող են փոխարինել պլաստիկը և նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտումը։
  2. Մարդը ջրիմուռները ինչպե՞ս է օգտագործում կենցաղում։

    Ջրիմուռների կիրառությունները կենցաղում

    1. Սննդի մեջ օգտագործում։
      • Որպես սնունդ։ Ջրիմուռները լայնորեն օգտագործվում են սննդի մեջ, հատկապես Ասիայում: Օրինակ՝ նորի (ծովային ջրիմուռ) կիրառվում է սուշիի պատրաստման համար, իսկ սպիրուլինան օգտագործվում է որպես սուպերհատուկ սնունդ։
      • Սննդային հավելումներ։ Ջրիմուռները հարուստ են սպիտակուցներով, հանքանյութերով և վիտամիններով, ինչի շնորհիվ դրանք օգտագործվում են էներգետիկ բատոնների, ըմպելիքների և դիետիկ հավելումների պատրաստման մեջ։
    2. Կոսմետիկա և մաշկի խնամք։
      Ջրիմուռներից ստացվող նյութերը (օրինակ՝ ֆուկոիդան և ալգինատ) ներառվում են կոսմետիկ արտադրանքներում՝ մաշկը խոնավեցնելու, վերականգնելու և ծերացման նշանները նվազեցնելու համար։
    3. Գյուղատնտեսական նպատակներով։
      Ջրիմուռները կիրառվում են որպես բնական պարարտանյութ և հողի ամրացնող նյութ, ինչը բարելավում է բերքատվությունը՝ առանց քիմիական նյութերի կիրառման։
    4. Տեխնոլոգիաների և էներգիայի մեջ։
      Ջրիմուռները օգտագործվում են կենսավառելիքի արտադրության մեջ՝ որպես վառելիքի ավելի էկոլոգիապես մաքուր աղբյուր։ Նրանցից ստացվող բիոպլաստիկը կարող է կիրառվել կենցաղային առարկաների արտադրության մեջ։
    5. Արդյունաբերություն և սննդարդյունաբերություն։
      • Ագար-ագար և ալգինատներ։ Ջրիմուռներից ստացվող նյութերը լայնորեն կիրառվում են որպես ժելե առաջացնող և խտացնող նյութեր՝ մթերքների, ինչպիսիք են պաղպաղակը, յոգուրտը և աղանդերը, պատրաստման մեջ։
      • Կենցաղային ապրանքներ։ Ջրիմուռների հիմքով պատրաստվում են բնական մաքրող միջոցներ և բիոկայքայվող փաթեթավորում։

    Այս բոլոր կիրառությունները ցույց են տալիս, որ ջրիմուռները ոչ միայն կարևոր են բնության համար, այլև մեզ համար անփոխարինելի ռեսուրս են։

Հոկտենբերի 14-20 դասարանական աշխատանք

  1. Ի՞նչ միաբջիջ կանաչ ջրիմուռներ են ձեզ հայտնի։

Միաբջիջ ջրիմուռները՝ ալևրոկոկ, լամինարիա, ուլոտրիքս, ուլվա, քլորելա, քլամիդոմոնսո։

 

  1. Ի՞նչ բազմաբջիջ ջրիմուռներ են ձեզ հայտնի, նութագրեք դրանց կառուցվածքը։

Բազմաբջիջ ջրիմուռները՝ պրոֆիրիա։ Բազմաբջիջ ջրիմուռները կազմված են երկու և ավել բջիջներից։

 

  1. Ի՞նչ օգուտ են մարդիկ ստանում ջրիմուռներից։

Ջրեմուռներից ստանում էին յոդ։