Day: 05.12.2024
Տիեզերական ձգողության ուժ: Ծանրության ուժ:
- Ո՞ր մարմիններն են փոխազդում տիեզերական ձգողության ուժերով:
Բոլոր մարմինները փոխազդում են տիեզերական ձգողության ուժերով, անկախ չափսերից։
- Ինչի՞ց է կախված տիեզերական ձգողության ուժը:
Կախված է մարմինների զանգվածից, որքան մեծ է մարմինը այնքան մեծ է այդ մարմինների միջև տիեզերական ձգողության ուժը։ Տիեզերական ձգողության ուժը կախված է նաև մարմինների միջև եղած հեռավորթյունից, երկու մարմինների միջև հեռավորությունը մեծացնելիս ձգողականության ուժը փոքրանում է։
- Ո՞ր ուժն են անվանում ծանրության ուժ:
Այն ուժը, որով Երկիրը ձգում է մարմինները կոչվում է ծանրության ուժ։
- Ինչպե՞ս է կախված ծանրության ուժը մարմնի զանգվածից:
Որքան մեծ է մարմնի զանգվածը այնքան մեծ է ծանրության ուժը։
- Ի՞նչ բանաձևով է որոշվում ծանրության ուժը։
F=mxg
- Ինչու՞ է ջուրը հոսում վերևից ներքև և ոչ թե հակառակը:
Ջրի հոսքը վերևից ներքև պայմանավորված է ձգողականության ուժով։
- Զուգահե՞ռ են արդյոք Երևանում և Բեռլինում կախված ուղղալարերը:
Կախված ուղղալարերը Երևանում և Բեռլինում միաժամանակ զուգահեռ չեն, քանի որ Երկրի մակերևույթը գնդաձև է: Ուղղալարերը միշտ ուղղվում են դեպի Երկրի կենտրոնը՝ ձգողականության ուժի ազդեցությամբ: Քանի որ Երևանն ու Բեռլինը Երկրի մակերևույթի տարբեր կետերում են, նրանց ուղիղները դեպի կենտրոն տարբերվում են:
- Միևնույն ծանրության ու՞ժն է արդյոք ազդում երկու միատեսակ գնդերի վրա, եթե դրանցից մեկը ջրում է, իսկ մյուսը՝ օդում:
Ո՛չ։ Երկու միատեսակ գնդերի վրա ազդող ծանրության ուժը նույնն է, սակայն, ջրում և օդում գնդերի վրա ազդող կշռի զգացողությունը տարբեր է, քանի որ ջրում գնդի վրա ազդում է լրացուցիչ բարձրացման ուժ: Ջրում գտնվող գնդի վրա կգործի ավելի փոքր ուժ, քան օդում , չնայած նրանց ծանրության ուժերը նույնն են:
04.12.2024 լրացուցիչ աշխատանք
- Տեքստում ավելացրու՛ տրված ածականները: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ, սուր:
Սարսափելի թմբկահար ձկան արձակած որոտը հավանաբար վախեցնում է նրա բազմաթիվ թշնամիներին: Անհրապույր դոդոշաձուկն էլ բոցմանի սուլիչի սուր ձայն է հանում կարծես թե զուգավորման շրջանում: Մյուս ձկների բազմազան ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կան ձկներ էլ, որոնք սարսափազդու իսկապես համր են:
Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս, գեղեցիկ, մեծ, չքնաղ:
Լամանտինը մի կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել լեգենդների ջրահարսերի համար: Այս կենդանու առջևի վերջավորությունները հետաճել են, իսկ մարմինը հենվում է պոչի վրա: Մա բնակվում է ծովափնյա ջրերում և սնվում է բացարձակապես բուսական սննդով: Ապրելու համար նա ընտրել է տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու կողմերում:
Լամանտինը մի հետաքրքիր կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել լեգենդների գեղեցիկ ջրահարսերի համար: Այս մեծ կենդանու առջևի վերջավորությունները հետաճել են, իսկ մարմինը հենվում է զանազան լայն պոչի վրա: Մա բնակվում է ծանծաղ ծովափնյա ջրերում և սնվում է բացարձակապես բուսական սննդով: Ապրելու համար նա ընտրել է ամենատաք տեղերը, և նրան կարելի հանդիպել հասարակածի երկու կողմերում:
Ավելացված ածականներն ավելի պատկերավոր են դարձրել տեքստը:
- Տրված տեքստում մտքին համապատասխանող ածականներ ավելացրո՛ւ: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
Մագելանի արշավախմբի հոգնած մնացորդները ճամփորդության ծանր հոգնությունը դեռ չէին թոթափել, երբ կաթոլիկ եկեղեցին նրանց կանչեց խիստ հաշիվ տալու: Բանն այն է, որ ճամփորդների օրացույցում մեկ օր անհասկանալիորեն պակասում էր: Իսկ դա նշանակում էր, որ եկեղեցական կարևոր տոները ժամանակին չէին նշվել: Հավատի կանոններից այդպիսի լուրջ շեղումները այն ժամանակ խիստ պատժվում էին: Բայց գիտնականները շուտով գտան, թե որտե՞ղ էր մնացել «կորած» օրը: Ճանապարհորդելով երկրագնդի շուրջը դեպի արևմուտք՝ Արևի շարժման ուղղությամբ, համարձակ ծովագնացները իբրև թե մեկ օր հետ էին գնացել: Շուրջերկրյա ճանապարհորդությունը դեպի արևելք, ընդհակառակը, նրանց օրացույցին մեկ օր կավելացներ:
Ներկայումս նման բարդ խառնաշփոթությունից խուսափելու համար Խաղաղ օվկիանոսի միջով՝ բևեռից բևեռ, մի երևակայական գիծ են անցկացրել, որն անցնելիս նավերը կամ անմիջապես ընկնում են «վաղը» կամ վերադառնում են «երեկվան»:
Ավելացված ածականներն ավելի պատկերավոր են դարձրել տեքստը: