Նյութի խտություն, մարմնի զանգվածի և ծավալի հաշվումը

 

1.Ո՞ր մեծությունն է կոչվում նյութի խտություն:

Նյութի խտություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և ծավալի հարաբերությունը։

 

2.Ինչպե՞ս է որոշվում նյութի խտությունը:

Խտություն=զանգված:ծավալ

 

3.Ի՞նչ միավորներով է արտահայտվում խտությունը:

կգ/մ3, գ/սմ3, կգ/լ, գ/լ

 

4.Առաջին անոթի մեջ լցրել են ջուր, իսկ երկրորդի մեջ նույն զանգվածով անհայտ հեղուկ: Ո՞ր անոթի հեղուկի խտությունն է ավելի մեծ:

Երկրորդ անոթի հեղուկի խտությունն ավելի մեծ է։

 

5.Կշեռքի մի նժարին դրված է կապարե չորսու, իսկ մյուսին՝ անագե: Ո՞ր նժարին է դրված կապարե չորսուն:

Քանի որ կապարը ավելի խիտ նյութ է, քան անագը, նույն ծավալի դեպքում կապարե չորսուի զանգվածը մեծ կլինի։ Հետևաբար, կապարե չորսուն դրված է ձախ նժարին։

 

  1. Ինչպե՞ս կարելի է հաշվել մարմնի զանգվածը, եթե հայտնի են նրա ծավալը և նյութի խտությունը:

M=RxV

 

  1. Ինչպես կարելի է հաշվել մարմնի ծավալը, եթե հայտնի են նրա զանգվածը և նյութի խտությունը:

V=M/R

 

8.Հայտնի է, որ մետաղի կտորը տաքացնելիս ընդարձակվում է: Այդ դեպքում նշված որ մեծությունը չի փոխվում. ա. ծավալը; բ. զանգվածը; գ. խտությունը:

Զանգվածը չի փոխվում, քանի որ նյութի քանակը մնում է նույնը:

 

  1. Ինչ եք կարծում քանի կիլոգրամ օդ կա ձեր դասասենյակում: Փորձեք հաշվել դասասենյակի օդի զանգվածը: (Նախ հաշվեք դասասենյակի ծավալը, օդի տությունը համարեք ρ=1,29 կգ/մ³ ; որոշեք օդի զանգվածը m=?կգ): m =Vρ

Երկ-5 մ

Լայն-4 մ

Բարձ-3 մ

V=5x4x3=60 մ3

M=VxR=60×1,29=77,4 կգ

 

10.Համարելով, որ ձեր մարմնի միջին խտությունը մոտավորապես հավասար է ծովի ջրի խտությանը, հաշվեք ձեր մարմնի ծավալը:

R=1030

M=55 կգ

V=M/R

V=55/1030

V=0,053 մ3

20.11.2024 լրացուցիչ աշխատանք

  1. Նախադասության միտքն այնպես արտահայտի´ր, որ ընդգծված բառը փակագծում տրված հոլովով լինի:

Գերմանիայի Շտրեբեկ գյուղում բնակիչները մոտ հազար տարի շախմատ են խաղում: Հարյուր տարուց ավելի է, ինչ աշակերտները պարտադիր քննություն են հանձնում, որի ժամանակ և´ շախմատի մասին գիտելիքներն են ստուգվում, և´ խաղալու կարողությունը:

Փարիզում կայացած միջազգային մրցաշարի ժամանակ վերջին տեղը գրավեց անգլիացի մի շախմատիստ, որը Չեմպիոն ազգանունով էր:

Սիրելի թիմը պարտվելու ամոթից փրկելու համար արգենտինացի ֆուտբոլասերները ընդմիջման ժամանակ դարպասների տակ ռումբ էին դրել: Այդպես պայթյունի պատճառով խաղը ընդհատվեց, և խաղը չեղյալ հայտարարվեց:

 

  1. Գրի՛ր, թե ի՛նչ հոլովով են դրված և ի՛նչ ընդհանուր իմաստ ունեն ընդգծված բոլոր բառերը:

Փոքրիկը պահել էր հյուրի կոշիկները:

Ընկերոջ կրիան պահում էր իրենց տանը:

Մոր պայուսակը չբացած էլ իմանում էր, թե մեջն ի՛նչ կա իր համար:

Միրգը հորեղբոր այգուց են բերում:

Սեղանի ոտքն է դարձրել խաղալիք:

Հոր ամբողջ ունեցվածքը մնաց կրտսեր որդուն:

Բոլոր բառերը դրված էին սեռական հոլովով և ցույց էին տալիս պատկանելիություն։