11.03.2024 Լրացուցիչ աշխատանք (տանը)

  1. Կետերըփոխարինի՛ր փակագծերում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:

 

Շախմատում մի կանոն կա. չի թույլատրվում վերցնել թագավորին (թագ): Մի անգամ այդ կանոնը Ֆրանսիայի Լյուդովիկոս Վեցերորդ արքային փրկեց անխուսափելի կործանումից (կործանել):

Մի մարտի ժամանակ ֆրանսիական զորքերը պարտություն (պարտվել) կրեցին անգլիացիներից: Ինքը՝ Լյուդովիկոսը, ընկել էր անգլիացի զինվորների շրջապատի (շրջապատել) մեջ: Լսվեց հաղթող զինվորներից մեկի բղավոցը (բացականչել)՝ արքային վելցրի՜նք: Բայց թագավորը (թագ) իրեն չկորցրեց և ի պատասխան գոռաց.

— Մի՞թե չգիտես, որ նույնիսկ շախմատում արքային չեն վերցնում: Զարմացած զինվորները մի պահ ետ քաշվեցին, և արքան ճեղքեց շրջափակումը (շրջապատել):

  1. Կետերըփոխարինի՛ր փակագծերում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:

 

Լաբիրինթոս նշանակում է խճճված դրություն, որից դուրս գալը կապված է դժվարություոնների (դժվար) հետ: Հին հույները, եգիպտացիներն ու հռոմեացիները լաբիրինթոս անվանում էին այն կառույցները (կառուցել), որոնք ունեին բազմաթիվ խճճված սենյակներ ու անցուղիներ (անցնել):

Ըստ հունական ավանդույթի (ավանդել)՝ հրաշագործ արվեստագետ (արվեստների գիտակ) Դեդալոսը մի այնպիսի լաբիրինթոս է կառուցում Կրետե կղզում, որտեղ մտնողն այլևս ելքը (ելնել) չի գտնում: Այդ լաբիրինթոսում Կրետեի Մինոս թագավորը (թագ) բանտարկում է մարդու գլուխ և ցուլի մարմին ունեցող ահռելի Մինոտավրոսին: