Մենք հունվարի 22-ին ճամփորդեցինք դեպի Լեռնանիստ։ Ես շատ երկար էի սպասել ձյանը։ Ամենեուր ձյուն էր և շատ հարմար էր սահնակներով սահելու համար։ Ես շատ լավ անցկացրեցի իմ օրը։
Month: Январь 2024
Ճամփորդություն դեպի Դիլիջան
Հունվարի 19-21 մենք ճամփորդեցինք դեպի Տավուշի մարզ։ Առաջին օրը այցելեցինք Դիլիջանի UWC միջազգային դպրոց, որը ինձ հիացրեց։ Ես շատ կցանկանայի սովորել նման գեղեցիկ և հարմարավետ դպրոցում։ Երկրորդ օրը մենք քայլարշավով հասանք «Թաքնված ջրվեժ», որը գտնվում է Դիլիջան ազգային պարկում։ Ճանապարհ շատ դժվար էր։ Երեկոյան զբոսնեցինք գիշերային Դիլիջանում։ Ճամփորդությունը ինձ շատ դուր եկավ։
18.01.2024 Ճամբարային օր պատում
Այսօր առավոտյան ընկեր Արշակը մեզ տրամաբանական հարցեր տվեց։ Մենք սովորեցինք օգտվել աշխատել geogebra ծրագրով, գծեցինք քառակուսի, եռանկյուն, հատված և այլ երկրաչափական պատկերներ։ Օրվա վերջում մենք մասնակցեցինք խեցեգործության դասին։
Ճամփորդություն դեպի Տավուշի մարզ Դիլիջան
11.01.2024 Ճամբարային օր պատում
Առավոտյան մեր համար աղջիկները պատրաստեցին շատ համեղ բուտերբրոդ։ Մենք մասնակցեցինք խեցեգործության։ Խեցեգործության ժամանակ ես սարքեցի փոքրիկ մարդուկ։
10.01.2024 Ճամբարային օր պատում
Մենք այսօր գնացել էինք Արևելյան դպրոց։ Արևելյան դպրոցում մենք սովորեցրեցինք 4-5 դասարանցիներին օգտագործել math o mir ծրագիրը։ Երբ մենք վերադարձանք միջին դպրոց մենք խաղացինք սեղանի խաղեր։
09.01.2024 Ճամբարային օր պատում
Այսօր առավոտյան մենք պարի սրահում սովորեցինք նոր պար։ Ես սովորեցի աշխատել Learningapps կայքով։ Ես Learningapps կայքի օգնությամբ կազմեցի իմ խաչբառը։ Այսօրվա վերջ ես գնացի բասկետբոլի։ Բասկետբոլից հետո ես գրեցի այս պատումը։