Եղնիկը

  1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

Մակաղած-ոչխարներին ստվերոտ տեղ հավաքել՝ հանգստի և շոգից պատսպարվելու համար:

Խարտյաշ-ոսկեգույն

 

  1. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը, գաղափարը։

Եղնիկը ստեղծագործության մեջ  ցույց է տրվել, որ կենդանի էակին՝ եղնիկին, ինչքան էլ լավ պահել, գուրգուրել են, նա միևնյուն է ցանկացած կենդանի էակի նման ունի կարոտ, զգացմունք դեպի ծնողը, բնազդ դեպի իր անտառը։ Ցանկացած պահին նա պատրաստ էր սլանալու դեպի տուն։ Երբ տրվեց նրան ազատություն, եղնիկը առանց մի վարկյան թարթելու սլացավ դեպի իր ազատություն, դեպի տուն։

Չկա մարդ, ով ազատությունը չսիրի:

27.11.2023 Աշխատանք դասարանում

1.Տրված արմատներով բաղադրյալ բառեր կազմի՛ր՝ դրանք դնելով նոր բառերի սկզբում և վերջում:

 

Բույս-բույսաբան, դեղաբույս

Թույն-անթույն, թույնավոր

Հույս-անհույս, հուսահատ

Սենյակ-լոգասենյակ, սենյակային

 

2.Կետերի փոխարեն մի այնպիսի արմատ գրի՛ր, որ և՛ կետերից աջ գրված բառի հետ բարդ բառ կազմի, և՛ կետերից ձախ գրված բառի հետ:

 

Օրինակ՝

խիճ, …, գրել — խիճ, նկար, գրել — խճանկար, նկարագրել:

 

Շագանակ, գույն, թափ

ծաղիկ, զարթ, քար

հինգ, անկյուն, չափ

խաչ, քար, սիրտ

քանդակ, գործ, ընկեր

ավազակ, խումբ, պետ

վրեժ, խնդիր, գիրք

 

  1. Տրվածբառերից նոր բառեր կազմի՛ր -ոց (-նոց, -անոց) ածանցով:

ա) Ծաղիկ, հյուր, ավազակ, մեղու:

Ծաղկանոց, հյուրանոց, ավազականող, մեղվանոց։

 

բ) Գոգ, ձեռ, մատ:

Գոգնոց, ձեռնոց, մատնոց

 

զ) Կապել, խարտել, սփռել:

Կապոց, խարտոց, սփռոց

 

դ) (Քսան) դրամ, (հինգ) կիլոգրամ, (երեք) մետր:

Քսան դրամանոց, հինգ կիլոգրամանոց, երեք մետրանոց։

 

ե) Խշշալ, մռնչալ, զռռալ, ոռնալ, հալհլել:

Խշշոց, մռնչոց, զռռոց, ոռնոց, հալհլոց։