Գյումրու տեսարժան վայրերը

Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքը` Գյումրին է։ Վարդանանց Հրապարակը Գյումրու կենտրոնական և ամենամեծ հրապարակն է։ Հրապարակին հատուկ գեղեցկություն են հաղորդում երգող շատրվաններն ու «Ավարայրի ճակատամարտին» նվիրված արձանների խումբը։ Հրապարակը շրջապատված է մի շարք կարևոր շինություններով։ Երկու կողմից հիանալի եկեղեցիներ են` Սուրբ Աստվածածին («Յոթ վերք») ու Սուրբ Ամենափրկիչ։ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կառուցվել է Անիի Մայր տաճարի մոդելով 1860-1873 թվականներին։ Շինության ճարտարապետը Թադևոս Անտիկյանն է։ Ամենափրկիչ եկեղեցու ետևի մասում տեղադրվել են 20-ից ավելի խաչքարներ։

Սուրբ Յոթ Վերք եկեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն տեղացիների մոտ հայտնի է որպես Յոթ Վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի, որը այստեղ է տեղափոխվել Սուրբ Նշան եկեղեցուց։ Նկարում, պատկերված է Սուրբ Մարիամն իր յոթ վերքերով։ Եկեղեցին պատրաստված է սև քարից։ Եկեղեցու նախկին տեղում եղել է փայտե մատուռ, որտեղ և ժամանակին գտնվել էր վերը նշված նկարը։ Եկեղեցու նկարի յոթ վերքերը հետևյալն են՝
• Հիսուսի տաճարին հանձնելը,
• Եգիպտոս փախնելը,
• տաճարում մանուկ Հիսուսին կորցնելը,
• խաչը տանելիս,
• Հիսուսի մահը խաչին,
• Հիսուսի մարմնի ստանալը,
• Հիսուսի գերեզման դնելը։

Վարդանանց հրապարակին կից է Աբովյան փողոցը։ Աբովյան փողոցի ամենասկզբում, «Հոկտեմբեր» կինոթատրոնի մոտ աշխարհահռչակ գործարար ու բարերար Քըրք Քըրքորյանի արձանն է։ Աբովյան փողոցում է գտնվում Մարիամ ու Երանուհի Ասլամազյանների եզակի պատկերասրահը։ Այստեղ քույրերի նվիրած կտավների մոտ 620 բնօրինակ կա։ Հիանալի առանձնատունը, որտեղ հիմա գտնվում է պատկերասրահը, 1880 թվականներին կառուցել են հարուստ վաճառականներ Քեշիշովները։ Աբովյան փողոցի վրա է գտնվում նաև քաղաքային բաղնիքը, Տիկնիկային թատրոնը, Երիտասարդական պալատը և Գեղարվեստի Ակադեմիան։

Վարպետաց փողոցում է գտնվում երեք մեծ գյումրեցիների՝ Հովհաննես Շիրազի, Ավետիք Իսահակյանի և Մհեր Մկրտչյանի տուն թանգարանները:

1834 թվականին ռուսական իշխանության կողմից Թուրքիայի հետ սահմանին գտնվող քաղաքն ամրացնելու համար հիմնվել է Սև բերդը, որը տեղացիները «Սև ղուլ» են անվանում, որի կառուցումն ավելի քան տասը տարի է տևել։

Միջնաբերդի մոտ գտնվում Մայր Հայաստան արձանը, որը Մեծ Հայրենական պատերազմում ունեցած հաղթանակի խորհրդանիշն է։

Գործնական քերականություն

1․ Բառարանի օգնությամբ բացատրիր քեզ անծանոթ բառերը։

Մարագ-խոտանոց

 

2․ ք լսվող, բայց գ գրվող բառերից ընտրիր 5 բառ և կազմիր բառակապակցություններ։ Օրինակ՝ օգնել-օգնել ընկերոջը

երգ-գեղեցիկ երգ

միրգ-համեղ միրգ

շոգ-ամառային շոգ

անգամ-տաս անգամ

կարգ-բարձր կարգ

 

3․ ք լսվող, բայց գ գրվող բառերից ընտրիր 5 բառ և կազմիր նախադասություններ։

Հեռվից լսվում էր գեղեցիկ երգ։

Մորաքույրս աշխատում է թարգմանիչ թանգարանում։

Օվկիանոսում հայտնաբերեցին թանկարժեք մարգարիտ։

Ես շատ եմ սիրում Սարգիսին։

Գրիգոր թագավորը միանգամից զույգ որդիներ ունեցավ։

 

****

Բառերը տեղադրի՛ր այնպես, որ նախադասություններ ստացվեն:

Կան, կծկվում են, կծեն, թմրեցնում են, քնում են, փաթաթվում են, մտնում են, չկա, կա, աշխուժանում են:

Աշխարհում չկա մարդ, որ օձերից չվախենա։ Սակայն կա օձերի մի թագավորություն, ուր ամեն օր առանց վախենալու մտնում են հարյուրավոր մարդիկ։ Եվ ամենազարմանալին այն է, որ դեռ ոչ մի դեպք չի եղել, որ օձերը կծեն մեկին: Այդ վայրը Պինանգ կղզու Օձերի տաճարն է: Տաճարում տարբեր տեսակի հազարավոր օձեր կան։ Նրանք ցերեկը փաթաթվում են տաճարի սյուներին, կծկվում են հատակին և քնում են: Պատճառն այն է, որ շոգը և տաճարում օգտագործվող անուշահոտությունները թմրեցնում են օձերին: Մայրամուտին, երբ այս ամենն ավարտվում է, օձերն աշխուժանում են:

****

Կարդա և գրիր՝ ինչն էր քեզ համար հետաքրքիր և ինչու:

  • Ինքնաթիռով թռչելու ժամանակ մազերի աճի արագությունը կրկնապատկվում է:
  • Աշխարհի բնակչության 80%-ը իր սննդակարգի մեջ օգտագործում է միջատներ:
  • Ջայլամի աչքն ավելի մեծ է, քան գլխուղեղը:
  • Մրջյունը մարմնի համեմատությամբ ամենամեծ ուղեղն ունեցող կենդանին է:

Ինձ հոտաքրքիր էր, որ ինքնաթիռով թռչելու ժամանակ մազերի աճի արագությունը կրկնապատկվում է, որովհետև տեղյակ չէի:

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.

Իմ աշխարհը Հայաստանն է՝ իր գեղեցիկ և տեսարժան վայրերով: Ես շատ եմ սիրում իմ երկիրը և գիտեմ, որ այն պետք է մաքուր պահել և չկեղտոտել։ Երբ ես ճամփորդում եմ Հայասնաով, միշտ մաքրում եմ տարածքը և այն սկսում է ժպտալ ինձ։

Իմ աշխարհ նաև իմ ընտանիքն է, որտեղ տիրում է համերաշխություն և երջանկություն։ Ես գիտեմ, որ ինչքան աշխարհը սիրեմ ու աշխարհով հիանամ այնքան, Հայաստանը մաքուր կլինի, իսկ ընտանիքս՝ ամուր։

Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին

1. Օրվա ո՞ր պահի բանաստեղծական նկարագրություն է սա:

Բանաստեղծության մեջ երեկո էր։

 

2.  Պատմիր այս բանաստեղծության քամու մասին ( ինչպիսի՞ն է):

Բանաստեղծության մեջ քամին մեղմ էր։

 

3. Տրված բառերից և բառակապակցություններից ընտրի՝ր նրանք, որոնք բնութագրում են այս բանաստեղծական աշխարհը, և ընտրությունդ պատճառաբանի՝ր:

Բարի, գեղեցիկ, քնքուշ

Որովհետև բանաստեղծության մեջ գրած էր <<Եվ լսում նրա հեռվիցը բերող երգը տխրագին… Քամին ծաղկունանց շուրթերն է դողդոջ շոյում, գուրգուրում>>

A visit to London

  1. Last Tuesday Henry Brown took his sons George and Richard and Fred to see London. They live about 50 miles from London in a small town called Greenfield. They went by train.
    Last Tuesday Henry Brown took This sons George, Richard and Fred to see London

Did Henry Brown take his sons George, Richard and Fred to see London last Tuesday?

Last Tuesday Henry Brown didn’t take his sons George, Richard and Fred to see London.

2) Next Tuesday Henry Brown will take his sons George, Richard and Fred to see London.

Every Tuesday Henry Brown takes is son’s George, Richard and Fred to see London.

Now Henry Brown is taking s sons George, Richard and Fred to see London.

The guard blew his whistle and waved his flag and the train started.

The guard blew his whistle and waved his flag and the train started. Did the guard blow his whistle. And wave his flag? Did the train start? The guard didn’t blow his wistle. He didn’t wave his flag. The train didn’t start. 2) The guard will blow his whistle and will wave his flag and the train will start. 3) The guard blows his whistle and waves his flag and the train starts. 4) The guard is blowing his whistle and is waving his flag and the train is starting.

 

A big red bus came along marked London Bridge.

 

An old lady got into the carriage. She had a bag with her name and address on it. She had a little dog. Ten minutes later they came into Waterloo station

Did an old lady get into the carriage?

Did she have a bag with her name and address on it?
Did she have a little dog?
Did they come into Waterloo station ten minutes later?

Did a big red bus come along marked London Bridge?

An old lady is gets into the carrige. An old lady is getting into the carrige. An old lady will get into the carrige.

She has a bag with her name and address on it. She will have a bag with her name and address on it.

She has a little dog. She will have a little dog.

They are come into Waterloo station. They are coming into Waterloo station. They will come into Waterloo station.

 

top-bottom

come-go

in-out

with-without

take-give

now-then

open-close

empty-full

soon-late

get off-get on

old-young

 

steam train-շոգեքարշ

empty carriage-դատարկ վագոն

hurry up-շտապել

river-գետ

The emty carriage of the steam train filled with people.

The concert will start soo. We must hurry up.

There are many rivers and lakes in Amenia.

09.03.2023

  1. Կատարե՛ք կոտորակների բաժանում.
    • 3/8 : 7/4=3/8×4/7=3/14
    • 20/3 : 13/36=20/3×36/13=20×12/13=240/13
    • 9/35 : 3/7=9/35×7/3=3/5
    • 121/63 : 11/9=121/63×9/11=11/7
  2. Կատարե՛ք բաժանում.
    • 5/21 : 15/7=5/21×7/15=1/9
    • 18/25 : 6/75=18/25×75/6=9/1=9
    • 56/69 : 8/23=56/69×23/8=7/3
    • 11/72 : 5/24=11/72×24/5=11/15
  3. Կատարե՛ք բաժանում
    • 3 : 4/7=3×7/4=21/4
    • 12 :3/8=12×8/3=32
    • 8:5/12=8×12/5=96/5
    • 81:9/10=81×10/9=90
    • 12 : 48/17=12×17/48=17/4
    • 15 : 35/16=15×16/35=18/7
  4. Աստղանիշի փոխարեն ի՞նչ թիվ գրելու դեպքում կստացվի հավասարություն.
    • 5/6 x * = 23/12, 23/12:5/6=23/12×6/5=23/10

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

 

Անծանոթ բառեր

թախիծ-վիշտ

 

Գործնական քերականություն

1․ Շարունակի՛ր (հարցերին պատասխանելով’ գրավոր պատմի՛ր):

Մի օր ճամփա ընկանք ու գնացինք աշխարհ տեսնելու: Գնացինք. գնացինք. շատ թե քիչ. մեր իմացած ու չիմացած երկրներն անցանք, սարերն անցանք, ծովերն անցանք, անապատն անցանք, մեկ էլ դեմներս մի գունավոր քաղաք փռվեց: Որ մտանք, զարմանքից բերաններս բաց մնաց: Քաղա՛ք. դու քաղա’ք. ոչ մի բան միագույն չէր:

Տներն ինչի՞ց էին կառուցված: Ծառերը. թփերն ու ծաղիկներն ինչպիսին էին: Կենդանիներն ինչպիսի՞ն էին: Ինչպիսի՞ քաղաք էր: Ինչի՞ց էր քաղաքն այդպիսին դարձել: Մարդիկ ի՞նչ տեսք ունեին. Ինչպիսի՞ն էին. Ինչո՞վ էին զբաղվում: Ձեզ ինչպե՚՞ս ընդունեցին: Ի՞նչ արեցիք այդտեղ:

Տներն կառուցված էին գունավոր թղթերից։ Ծառերը, թփերն ու ծաղիկներն գույնզգույն էին։ Բոլոր կենդանիները մեծ էին և պատված էին գույնավոր թղթերով։ Քաղաքը բազմագույն էր։ Տարիներ առաջ մանր գունավոր թղթերից անձրև էր եկել։ Մարդկանց հագուստը նույնպես գունավոր թղթերից էր։ Մարդիկ շատ գեղեցիկ և երջանիկ էին, նրանք զբաղվում էին իրենց սիրած աշխատանքուվ։ Նրանք մեզ շատ ջերմ ընդունեցին։ Այնտեղ մենք սովորեցինք լինել երջանիկ, գնահատել մեր ունեցածը և գնեցինք շատ գունավոր թղթյա հագուստներ։

2․ Նախադասություներն ընդարձակի՛ր:

Պտտվում է երկրագունդը իր առանցքի շուրջ:

Հասկանում ենք, որ մանկություն շատ լավ բան է:

Հեռանում են մեքենաները կամուրջ վրայից:

Մոռացել ես, որ վաղը ճամփորդության ենք:

Գտա իմ սիրելի հեռախոսը:

3․ Նախադասությունները լրացրո´ւ:

Աշխարհը շատ ուրախ կլինի, եթե պատերազմներ չլինեն։

Մարդիկ շատ բարի կլինեն, եթե համբերատար լինեն։

Ապրելը շատ անհետաքրքիր կլինի, եթե երազանք չլինի։

Ոչ մի մարդ չի մնա այս մոլորակում, եթե արևի ճառագայթները երկիր չհասնեն։

4․Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գտի´ր և տեքստը վերականգնիր:
Ուղտը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր ուզում ու աշխատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող անապատում: Այնտեղ այս ահավոր ծույլը փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում: Ձին գնաց ու պատմեց մարդուն։ Մի երկուշաբթի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց.
-Ո´ւղտ, ա´յ ուղտ, դո´ւրս արի ու մեզ նման աշխատի´ր:
Ուղտը պատաս­խանեց.
-Ո՜ւզ, ո՜ւզ:
Հետո շունն ու եզը հերթով եկան: Ուղտը նրանց էլ միայն «ուզ» ասաց: Հենց այդ «ուզն» էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց:

5․ Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով՝ նախադասություննե´ր ստացիր:

Օրինակ՝ Ինչքա՞ն ժամանակ ո՞վ ի՞նչ էր անում ինչի՞ ի՞նչը-Ամբողջ օրը կինը փնտրում էր աղմուկի պատճառը:
Ինչպիսի՞ ի՞նչը ի՞նչ էր անում:-Ուժեղ քամին սուրում էր։
Քանի՞ ինչե՞րը ի՞նչ արեցին, որտե՞ղ:-Հինգ շները խաղացին այգում։
Ո՞ւմ ի՞նչը ի՞նչ էր անում, որտե՞ղ:-Աղջկա շունը խաղում էր պարտեզում։
Ո՞ր ո՞վ ի՞նչ արեց, ե՞րբ:-Գեշ աղջիկը լացեց երեկոյան։

6․Հարցերին պատասախանի´ր և պատասխաններն այնպես գրի´ր, որ տեքստի ընդարձակ փոխադրություն ստանաս:

Երեք հազար տարեկանում ավտովթարից կործանվեց ձիթապտղի այն ծառը, որի տակ հույն մեծ փիլիսոփա Պլատոնն իր սաների հետ զրույցներ էր անցկացնում:

Հարցեր

Ո՞վ էր Պլատոնր: Նա ի՞նչ սովորություն ուներ (ինչպե՞ս էր ուսուցանում սաներին): Որտե՞ղ էր ուսուցանում սաների հետ: Ինչքա՞ն ապրեց ծառը: Ծառն ինչի՞ց կործանվեց: Այս պատմությունից ի՞նչ հետևություն կարելի է անել:

Պլատոնը հույն մեծ փիլիսոփա էր։ Նա սովորություն ուներ զրույցներ անցկացնել սաների հետ։ Նա իր սաներին ուսուցանում էր ձիթապտղի ծառի տակ։ Այդ ծառը ապրեց երեք հազար տարի։ Ծառը կործանվեց ավտովթարից։ Ամեն ինչ ունի սկիզբ և վերջ։

7․Երկու հետևություններից ո՞րն ես ճիշտ հա­մարում: Պատասխանդ պատճառաբանի´ր:

Կոշիկի եվրոպական հայտնի մի ֆիրմա իր աշխատակից- ներից երկուսին Աֆրիկա ուղարկեց, որ պարզի, թե իր կոշիկ- ներն այնտեղ կարո՞ղ Է վաճառել: Շուտով գործուղվածներից մեկը հայտնեց. «Կոշիկ արտահանելու ոչ մի հեռանկար չկա. այստեղ բոլորը բոբիկ են քայլում»: Մյուսը դրությունն այլ կերպ գնահատեց. «Հեռանկարները հիանալի են. բոլորը բոբիկ են քայլում»:,

Ես համարում եմ ճիշտ հետևյալ հետևությունը․ «Հեռանկարները հիանալի են. բոլորը բոբիկ են քայլում», քանի որ բոլորը բոբիկ են նշանակում է շատ կոշիկ կվաճառվի։

8․ Շարունակի՛ր (հետո ի՞նչ եղավ):

Արթնացա, երբ արևն արդեն ծագել ու շողերը ներս էր գցել պատուհանիցս: Արագ հագնվեցի ու վազեցի ղեպի խոհանոց: Շտապում էի: Խոհանոցից դուրս եկավ մի տղամա՞րդ. Թե՞ կին՝ չհասկացա: Տարօրինակն էր: Նա էլ զարմացած ինձ էր նայում: Մի վատ բան գուշակեցի: Նետվեցի միջանցք ու աչքս գցեցի մեծ հայելուն: Ես ճիշտ այնպիսին էի, ինչպիսին խոհանոցից դուրս եկածը, շատ տարօրինակն էի: Մի քիչ շփոթված ու մի քիչ տխուր մտա սենյակ: Այնտեդ հավաքված էին իրարից չտարբերվող տարօրինակ ու շփոթահար մարդիկ՝ հինգ հոգի: Հավանաբար մերոնք էին: Միանգամից գլխի չընկա էլ, թե ո՛վ ով էր:

Հետո պարզվեց. որ այդ օրը մեր քաղաքում բոլոր մարդիկ դարձել էին արտաքինով չափազանց նման էակներ:

Ես փորձեցի գտնել իմ քույրերին և եղբորս։ Մոտեցա, անունով դիմեցի նրանց, բայց ոչ ոք չարձագանքեց։ Մտա կողքի սենյակ այնտեղ նստած էին տաս շփոթահար մարդիկ։ Մի քիչ լռելուց հետո սկսեցի երգել։ Դա այն երգն էր, որը հորինել էնիք քույր և եղբայրներով, նրանք սկսեցին ձայնակցել ինձ և մենք հետ բերեցինք մեր տեսքը։ Այդպես ես արթնացա։