Գործնական քերականություն

1․ Բառարանի օգնությամբ բացատրիր քեզ անծանոթ բառերը։

Մարագ-խոտանոց

 

2․ ք լսվող, բայց գ գրվող բառերից ընտրիր 5 բառ և կազմիր բառակապակցություններ։ Օրինակ՝ օգնել-օգնել ընկերոջը

երգ-գեղեցիկ երգ

միրգ-համեղ միրգ

շոգ-ամառային շոգ

անգամ-տաս անգամ

կարգ-բարձր կարգ

 

3․ ք լսվող, բայց գ գրվող բառերից ընտրիր 5 բառ և կազմիր նախադասություններ։

Հեռվից լսվում էր գեղեցիկ երգ։

Մորաքույրս աշխատում է թարգմանիչ թանգարանում։

Օվկիանոսում հայտնաբերեցին թանկարժեք մարգարիտ։

Ես շատ եմ սիրում Սարգիսին։

Գրիգոր թագավորը միանգամից զույգ որդիներ ունեցավ։

 

****

Բառերը տեղադրի՛ր այնպես, որ նախադասություններ ստացվեն:

Կան, կծկվում են, կծեն, թմրեցնում են, քնում են, փաթաթվում են, մտնում են, չկա, կա, աշխուժանում են:

Աշխարհում չկա մարդ, որ օձերից չվախենա։ Սակայն կա օձերի մի թագավորություն, ուր ամեն օր առանց վախենալու մտնում են հարյուրավոր մարդիկ։ Եվ ամենազարմանալին այն է, որ դեռ ոչ մի դեպք չի եղել, որ օձերը կծեն մեկին: Այդ վայրը Պինանգ կղզու Օձերի տաճարն է: Տաճարում տարբեր տեսակի հազարավոր օձեր կան։ Նրանք ցերեկը փաթաթվում են տաճարի սյուներին, կծկվում են հատակին և քնում են: Պատճառն այն է, որ շոգը և տաճարում օգտագործվող անուշահոտությունները թմրեցնում են օձերին: Մայրամուտին, երբ այս ամենն ավարտվում է, օձերն աշխուժանում են:

****

Կարդա և գրիր՝ ինչն էր քեզ համար հետաքրքիր և ինչու:

  • Ինքնաթիռով թռչելու ժամանակ մազերի աճի արագությունը կրկնապատկվում է:
  • Աշխարհի բնակչության 80%-ը իր սննդակարգի մեջ օգտագործում է միջատներ:
  • Ջայլամի աչքն ավելի մեծ է, քան գլխուղեղը:
  • Մրջյունը մարմնի համեմատությամբ ամենամեծ ուղեղն ունեցող կենդանին է:

Ինձ հոտաքրքիր էր, որ ինքնաթիռով թռչելու ժամանակ մազերի աճի արագությունը կրկնապատկվում է, որովհետև տեղյակ չէի:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *