Ի՞նչ կենդանիներ են կրծողները

Կրծողները  կաթնասունների ամենամեծ խումբն  են։ Այս խմբին է պատկանում 2000-ից ավելի կենդանի։ Դրանք են սկյուռները, առնետները, կուղբերը, քնամոլները և այլն։ Կրծողները տարածված են բոլոր մայրցամաքներում բացի Անտարկտիդայից։ Հիմնականում փոքրիկ կենդանիներ են։ Ամենամեծը ջրախոզուկն է, որը հայտնի է կապիբարա անվանումով, բնակվում է Հարավային Ամերիկայում։ Ջրախոզուկի մարմնի երկարությունը մինչև 135սմ է, քաշը՝ մինչև 90կգ։ Կրծողները մեծ մասամբ բուսակեր են, սնում են պտուղներով, տերևներով, արմատներով, սերմերով, ծառերի կեղևով։ Որոշ տեսակներ կարող են սնվել նաև միջատներով, որդերով, ձվերով և այլն։ Կրծողների մեծ մասը բնակվում է ստորգետնյա բներում։ Այս կենդանիները փորում են խոր և բարդ բներ։ Որոշ կրծողներ ունեն թանկարժեք մորթի դրանցից են սկյուռը, ճահճակուղբը, մշկամուկը, շինշիլան։ Հարավային Ամերիկայում բնակվող շինշիլայի մորթին աշխարհի ամենաթանկարժեք մորթիներից է։ Թանկարժեք մորթու համար շինշիլային բազմացնում են աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *