Գյումրի

Գյումրի գնալու ճանապարհին կանգ առանք Արուճի քարավանատանը։ Արուճի քարավանատունը կառուցվել է 13-րդ դարում, որը գտնվում էր Բագրատունյաց մայրաքաղաք Անին և Դվինը իրար կապող ճանապարհին, Մետաքսի ճանապարհի վրա։ Այցելեցինք Թալինի Կաթողիկե եկեղեցին, որը կոչվում է նաև Թալինի մեծ տաճար։ Թալինի մեծ տաճարը կառուցվել է VII դարում։
Ճամփորդության ընթացքում մենք խաղացինք Թալինի թիվ 1 դպրոցի երեխաների հետ։ Գյումրիում մեր հասակակիցների հետ հետաքրքիր խաղեր խաղացինք։ Այցելեցինք Վառեմ մարեմ արվեստանոց, Գյումրիի Գեղարվեստի ակադեմիա, արհեստանոց-արվեստանոց, որտեղ վաճառում էին հոլ։ Ինձ հետաքրքրեց Գյումրիի Գեղարվեստի ակադեմիան։
Գյումրիում մենք այցելեցինք Մհեր Մկրտչյանի թանգարան և Ասլամազյան քույրերի թանգարան։ Ինձ շատ դուր եկավ Ասլամազյան քույրերի նկարները։
Այս ճամփորդության ընթացքում մտերմացա Մարկի հետ։ Ես շատ տպավորվեցի Գյումրիի գեղեցիկ վայրերով և ճամփորդությունը շատ հետաքրքիր էր։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *