Նամակ սիրելի հայ զինվորին
Իմ սիրելի զինվոր ես հավատում եմ քո հաղթանակին Ես գիտեմ, երբ ես անուշ իմ անկողնում քնած եմ դու արթուն առանց տրտնջալու պահպանում ես իմ սիրելի երկրի սահմանները։ Ես խոստանում եմ, որ մեծանամ ստեղծելու եմ այնպիսի զենք, որ թշնամին միայն անունը լսելուց անգամ սարսափի և չմոտենա մեր երկրի սահմաններին։
Իմ սիրելի զինվոր ցանկանում եմ քեզ Տորքան Գեղի ուժ և Հայկի հզորություն։ Բարի վերադարձ։
Քեզ սիրող և հավատացող Մարկ։