Տեղեկություններ նամակի մասին

Նամակ (լատ.՝ brevis — «կարճ»), մեկ կամ երկու թերթից կազմված անձնական կամ պաշտոնական բնույթ կրող գրավոր ուղերձ։ Սովորաբար նամակը հասցեատիրոջն է հասնում փոստային ծառայության միջոցով։Նամակագրությունների քանակը ժամանակակից հեռահաղորդակցման միջոցների (հեռախոս, ֆաքս, էլ. փոստ) հայտնագործությունից հետո զգալիորեն նվազել է։

Նամակների տեսակներ

բաց նամակ
փոստային բացիկ
ընդհանրական նամակ
հանձնարարական նամակ
հրավիրատոմս
նիգերիական նամակ
շղթա նամակ
պայթուցիկ նամակ
սիրային նամակ
ցավակցական նամակ
էլեկտրոնային նամակ
փոստաղբ

Ընդհանրական նամակներ կամ Կաթողիկե թղթեր, Նոր Կտակարանի գրքերից յոթը՝ Հակոբոսի, Պետրոսի Ա և Բ, Հովհաննեսի Ա, Բ և Գ, Հուդայի նամակները, կոչվում են Ընդհանրական նամակներ։
Նիգերիական նամակ կամ ինտերնետային խարդախությունը (նաև Նիգերիական նամակներ, «խարդախություն 4-1-9», «Նիգերիական խարդախություն», «Աֆրիկյան նամակներ») խաբեության տարածված ձև է, որի ծագումը կապված է Նիգերիայի հետ, իսկ 419 անվանումը՝ Նիգերիայի քրեական օրենսգրքում այդ խաբեությունը պատժող օրենքի հետ։ Փոստային խարդախությունը հայտնի է դեռևս 16-րդ դարից, բայց իսկական մասսայականություն է ձեռք բերում ֆաքսի և ինտերնետի հայտնվելուց հետո, 1980-ական թթ.։ Հիմնականում նիգերիական բանդաները հարյուր հազարավոր նամակներ են ուղարկում պոտենցիալ զոհերին ֆաքսով և էլեկտրոնային փոստով։ Անգլերեն նամակներում, որպես կանոն, թույլ են տրվում քերականական սխալներ։ Նամակներում խոստացվում են հսկայական գումարներ, օրինակ, պնդելով, որ տվյալ մարդը (պոտենցիալ զոհը) աֆրիկյան որևէ երկրում հսկայական ժառանգություն է ստացել։ Ձեռք բերելով զոհի վստահությունը, հետագայում, իբր թղթերի ձևակերպման փաստաբանական ծառայությունների համար պահանջվում է գումար:

Շղթա նամակի տիպիկ օրինակը բաղկացած է լինում մի հաղորդագրությունից, որ կոչված է ստացողին համոզել բազմացնել այդ նամակն ու վերաուղարկել այն հնարավորինս շատ այլ օգտագործողների։ Շղթա նամակների տեսակները դիտարկվում են, որպես ընդհանուր անհարմարության աղբյուր, քանի որ հաճախ կրկնվող նամակները դանդաղեցնում են փոստային համակարգն ու չեն գործում մատուցած ծանրաբեռնվածությանը համապատասխան:

Պայթուցիկ նամակ (կամ ռումբ-նամակ), արտաքինից փոստային նամակի կամ ծանրոցի տեսք ունեցող պայթուցիկ սարք։ Ուղարկվում է փոստային ծառայության միջոցով զոհին ֆիզիկական վնաս հասցնելու կամ ահաբեկելու նպատակով զոհին։ Պայթուցիկ նամակների միջոցով երեք սպանություն է կատարել ամերիկացի մաթեմատիկոս, անարխիստ Թեոդոր Կաչինսկին։

Էլեկտրոնային փոստ, (հապավումը՝ էլփոստ) էլեկտրոնային հաղորդագրությունների փոխանցման միջոց է, նախատեսված մարդկանց օգտագործման համար։ Նամակների փոխանցումը իրականացվում է ցանցի միջոցով (հատկապես Ինտերնետի):