Հայաստանի լեռները

Արագած

Հայաստանի ամենաբարձր լեռը  Արագածն է: Այն հրաբխային քառագագաթ լեռ է: Ամենաբարձր կետը հյուսիսային գագաթն է, որն ունի 4090.1 մետր բարձրություն։ Արագածը վաղ անցյալում եղել է աշխարհի խոշորագույն հրաբուխներից մեկը։ Ունի 400 մ խորությամբ և 3 կմ տրամագծով հսկա խառնարան:

Արագածի հավերժական ձյունե ծածկույթը մոտ 6 կմ² է։

Լեռը հարուստ է հրաբխային ծագում ունեցող օգտակար հանածոներով (տուֆ, պեմզա, պեռլիտ և այլն)։ Արագածի գագաթներին մշտական ձյուն է նստած, իսկ փեշերին արտահայտվում են տարվա բոլոր եղանակները՝ իրենց նրբերանգներով։

 

Խուստուփ

Խուստուփ, լեռնագագաթը գտնվում Սյունիքի մարզում, Կապան քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք, Խուստուփ-Կատարի լեռներում։ Ունի 3201 մ բարձրություն։

Խուստուփ լեռան լանջին է թաղված հայ ռազմական, հասարակական, գործիչ, փիլիսոփա Գարեգին Նժդեհը։