Արաքս գետ

Արաքս գետ

Արաքսը (նաև ՝ Արազ, Արաս, Արաքսի և Երասխ), Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր գետերից է։ Ունի 1072 կմ  երկարություն, որից 200 կմ կազմում է Հայաստանի և Թուրքիայի սահմանը։  Արաքսը հին ժամանակներից  ջուր է մատակարարել Մեծ Հայքի, Այրարատ, Սյունիք, Արցախ, Փայտակարան, Վասպուրական նահանգներին, որի համար այն հաճախ կոչվել է Մայր Արաքս:

Արաքսը սկիզբ է առնում Բյուրակնյան լեռներից բխող բազմաթիվ սառնորակ աղբյուրներից։  Այն  միակ գետն է, որ հոսում է լեռնաշխարհի ամբողջ տարածքով և միանալով Կուրին՝ թափվում Կասպից ծովը: Գետի լայնությունը  որոշ մասերում  հասնում է 30-130 մետրի: Խորությունը 3-4,5 մետր է: Արաքսը տարվա գրեթե բոլոր ամիսներին պղտոր է լինում: Արագահոս գետ է (վայրկյանում՝ 1,5 մետր): Հայոց մայր գետը իր փոխադրած տիղմով Նեղոսից հետո աշխարհում գրավում է երկրորդ տեղը: Մասնագետների հաշվումներով՝ Արաքսն ամեն տարի ծովն է տանում ավելի քան մեկ միլիոն վագոն տիղմ:

Արաքսի վրա շատ կամուրջներ են եղել: Դրսւնցից ամենանշանավորները հինգն էին, որոնք եղել են Բասենում, Երվանդակերտում, Արտաշատում, Նախիջևանում և Ջուղայում:  Պատմական կամուրջներից այսօր մնացել է միայն մեկը՝ Բասեն գավառի Բ. Հոբբի կամուրջն է: Կամուրջների անհետացումը պայմանավորված է Արաքսի հունի հաճախակի փոփոխություններով։