Ճամփորդություն Ավետիք Իսահակյանի տուն-թագարան

Այսօր այցելել էինք Ավետիք Իսահակյանի տուն֊թանգարան։ Հյուրասենյակում մենք տեսանք մի մեծ գորգ, որի վրա նկարված էր Սասունցի Դավիթը, այն  գործվել է էպոսի հազարամյակի կապակցությամբ, այն միակն է աշխարհում, քանի որ գործվել է բրդյա չմշակված թելերից։ Գորգը նվիրել էին Իսահակյանին, նրա 65-ամյակի առիթով։ Թանգարանում տեսա բանաստեղծի աշխատասենյակն, որտեղ տեղադրված է Իսահակյանի գրասեղանը և բազմոցը։ Գրասեղանին դրված էր Մովսես Խորենացու <<Հայոց պատմություն>> գիրքը։ Ես տես նրա ինքնահոս գրիչը, որը նրան նվիրել էին վրացի բանստեղծները, ակնոցը, հղկաքար, որպեսզի գրքի թերթերը քամին չթերթեր։ Այնտեղ կար շատ գրքեր տարբեր լեզուներով։ Իսահակյանը գիտեր իտալերեն, ֆրասերեն և այլ լեզուներ։Ննջարանի պատից կախված էր նրա մոր նկարը։ Նա ճամփորդություն գնալիս անպայման վերցնում էր այդ նկարը և ասում էր, որ <<Ամեն անգամ աչքերս բացելիս մորս սուրբ պատկերը տեսնեմ>>։ Օրը անցավ շատ ուսուցողական և ուրախ։