Մի փոքրիկ աղջիկ մայրիկի հետ նեղ փողոցով գնում է մեծ խաղալիքների խանութ։ Նա պետք է  տիկնիկ ընտրեր։ Նիհար վաճառողն ասում է աղջկան․

-Այս գեղեցիկ երկար մազերով աղջիկ մեծ տիկնիկը վերցրո՛ւ, նա կարող է աչքերը բացել ու փակել, լաց լինել ջրով,  բարձր կանչել ու գեղեցիկ երգել։

-Ո՛չ, ո՛չ, -արագ ասում է աղջիկը, -ես արդեն մի այդպիսի քույրիկ ունեմ, ես տիկնիկ եմ ուզում։

-Լավ վերցրու այս տիկնիկը, բայց սա տղա է, նա չի կարող լացել և երգել, նա շատ գեղեցիկ արտասանում է։

Արջ, ձագ, միջատ, մրջույն, երջերու

Երկնքից թափվող ջրի կաթիլներ։-(Անձրև)

Մարդու ընկեր, միշտ հավատարիմ, երբ բարկացնես կցավեցնի։ (Շուն)

Առավոտյան ծուղրուղու կանչող թռչուն։ (Աքաղաղ)

Երկար է, կլոր է, խմոր է, մեջը ծակ։ (Մակարոն)

Երկու անիվ և կտեղափոխվես մի կետից մյուս կետ։ (Հեծանիվ)

Օրերից մի օր, աշխարհի չափ, ժուկով-ժամանակով, էնքան սիրուն, որ արևին ասում է՝ դու դուրս մի՛ արի, ես դուրս գամ, սիրտդ ի՞նչ է ուզում, առանց երկար-բարակ մտածելու․

 

Ժուկով-ժամանակով մեր աշխարհում մի վաճառական է լինում։ Էս վաճառականը մի շատ գեղեցիկ աղջիկ է ունենում, էնքան սիրուն, որ արևին ասում է՝ դու դուրս մի՛ արի, ես դուրս գամ։ Հայրը  աշխարհի չափ է սիրում աղջկան։ Օրերից մի օր՝ օտարություն գնալիս, հայրը հարցնում է․

-Սիրտդ ի՞նչ է ուզում, որ բերեմ քեզ համար։

Աղջիկն էլ առանց երկար-բարակ մտածելու, թե՝ եդեմական ծաղիկն եմ ուզում։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *