Սուրբ Զատիկ

  • Երգերի տողերը խառնվել են, դասավորի՛ր ճիշտ տեղերում

Կարմիր կովեն կաթ կուզեմ,

Կարմիր կովեն եղ կուզեմ,
Սև հավեն էլ հավկիթ կուզեմ,
Կարմիր հավկիթ ներկել կուզեմ:

Հարսին հանին քողերով,
Զնգլիկ, կարմիր սոլերով,
Զնգլիկ, նախշուն թաթերով,
Զնգլիկ, դեղին մոմերով:

  • Կարդա՛ ասիկ-ասույթները, գուշակի՛ր, թե ո՞ր ծեսի / տոնի՞/ համար են հորինված: Գրի՛ր պատասխանը։

 Սուրբ Զատիկ

  •  Հիսուս Քրիստոսի Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ: Համացանցում որոնի՛ր զատիկ միջատի մասին տեղեկություն և պատասխանի դաշտում գրի՛ր տաս փաստ զատիկի մասին։ Արդյո՞ք այն որևէ կապ ունի Զատիկ տոնի հետ:

Զատիկները կենդանիների մեծ մասի համար թունավոր են։ Տեսակների մեծ մասն օգտակար է, ոչնչացնում է վնասատու լվեճներին, տիզերին ։ Կան նաև վնասակար տեսակներ։ Որոշ զատկաբզեզներ օգտագործվում են որպես կենսաբանական պայքարի միջոց։
Զատիկը համարվում է հաջողության, բարության և ներողամտության խորհրդանիշ։ Զատիկ գտնելը համարվում է սպասվելիք հաջողութան նշան։ Օրինակ՝ Հոլանդիայում և Չեխիայում հավատում են, որ մարդու վրա նստած զատիկը նրան օժտում է հաջողութամբ, իսկ Ֆրանսիայում զատիկի պատկերով թալիսմանը համարվում է փորձանքից պաշտպանող իր։
Զատիկի շուրջ մի շարք առասպելներ են ստեղծվել։ Օրինակ՝ մեր նախնիները կարծում էին, որ զատիկը ապրում է երկնքում և իջնում է երկիր, որպեսզի մարդկանց փոխանցի աստծո կամքը։
Զատիկը կապվում են նաև սիրո և գրավչության հետ։ Ասում են, որ զատիկի պատկերով թալիսմանը հաջողություն է բերում, և որքան շատ են սև կետիկները զատիկի մեջքին, այնքան թալիսմանը ավելի ուժգին ներգործություն է ունենում։

Զատիկը կապ չունի տոնի հետ։

  • Կարդա՛ տեղեկատվական նյութերը, որոշի՛ր, թե վերջում տրված լրացումը ո՞ր նյութի շարունակությունն է։ Պատասխանի դաշտում նշի՛ր վերնագիրը:

Մեծ Պահք

  • Հորինի՛ր պատմություն Ակլատիզի և Ուտիս տատի մասին։ Վերնագիրը չմոռանաս

Ուտիս տատին և Պաս Պապին

Բարեկենդանի տոնն էր։ Բարեկենդանը համարվում էր Ուտիս տատի իշխանության շրջանը։ Ուտիս տատը համեղ, յուղալի կերակուրներ էր պատրաստել երեխաների համար, որպեսզի նրանք ուտեն և զորացնեն իրենց մարմինը: Մարդիկ և երեխաները սրտի ուզածի չափ կերել էին և ուրախանում էին: Ուտիս տատը թմբլիկ և կարմրաթուշ տեսքով, ձեռքին պահել էր շերեփը և բոլորին համեղ ուտելիքներ էր տալիս։ Նա որոշել էր այս տարի չլքեր իր իշխանությունը։ Սակայն Պաս պապը՝ Ակլատիզը պահել էր իր ձեռքին փայտը և նախատում էր Ուտիս տատին: Ակլատիզը իր ձեռքի փայտով փորձեց դուրս հանել Ուտիս տատին, սակայն շերփը սոսնձոտ էր և կպավ Պաս պապին և նրանք երկուսով գլորվեցին ներքև դեպի ձոր։ Երեխաները խմբով ձորից հանեցին Ակլատիզին։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *