Հողաթափիկ ինֆուզորիայի կառուցվածքը և բազմացումը

  • Ի՞նչ հատկանիշով է ինֆուզորիան տարբերվում մյուս միաբջիջ կենդանիներից

Ինֆուզորիան տարբերվում է մյուս միաբջիջներից թարթիչների առկայությամբ, որոնք օգտագործվում են շարժման և սնունդի հավաքման համար։

Ի տարբերություն միաբջիջներին՝ հողաթափիկ ինֆուզորիան ունի հատուկ արտազատական անցք, որով կատարվում է սննդի չմարսված մնացորդների հեռացումը:

 

  • Ինչպե՞ս է բազմանում հողաթափիկ ինֆուզորիան

Հողաթափիկ ինֆուզորիան բազմանում է երկու ձևով՝ անսեռ և սեռական:

  1. Անսեռ բազմացում
    • Կատարվում է բարենպաստ պայմաններում։
    • Փոքր կորիզը և մեծ կորիզը բաժանվում են։
    • Բջիջը լայնական ուղղությամբ բաժանվում է երկու իրար նման բջիջների։
  2. Սեռական բազմացում
    • Կատարվում է անբարենպաստ պայմաններում։
    • Երկու հողաթափիկներ մոտենում են միմյանց, և փոքր կորիզը բաժանվում է։
    • Մեկական նոր կորիզներ փոխանակվում են երկու բջիջների միջև։
    • Կորիզների միաձուլումից հետո ձևավորվում է նոր գենետիկական նյութ, որը նպաստում է հարմարվողականությանը։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *